«16» հուլիսի  2014 թ.                                                                 ԻՎ-ե-106

 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

 

«Գանձապետական  համակարգի  մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքի  նախա գ ծի  (փաստաթղթային կոդ` Պ-565-11.07.2014-ՖՎ-010/0)

վերաբերյալ

 

         Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանի, Գագիկ Մելիքյանի և Մկրտիչ Մինասյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Գանձապետական  համակարգի  մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությ ա ն իրավախորհրդատվական բաժն ում:

         Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

         Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան , համահունչ է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին:

 

         Օ րենք ներ ին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության   տեսանկյունից   անհրաժեշտ   է   նշել  հետեւյալը.

 

         1. Նախագծի 5-րդ հոդվածով փոփոխվող ՝ «Գանձապետական  համակարգի  մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսվում են դրույթներ, որոնց համաձայն պետական եւ տեղական ինքնակառավարման յուրաքանչյուր մարմնում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով նշանակվում է գլխավոր ֆինանսիստ: Այսինքն ՝ նախագծի հիշյալ հոդվածի համաձայն պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիներում պաշտոնի նշանակ ելու և պաշտոնից ազատելու հետ կապված հարաբերությունները կարգավորվելու են նաեւ ՀՀ կառավարության որոշումներով, ՀՀ վարչապետի որոշումներով եւ այլն, ինչը չի բխում «Քաղաքացիական ծառայության մասին» եւ «Համայնքային ծառայության մասին»  ՀՀ օրենքների պահանջներից: Մասնավորապես ՝ «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի համաձայն ՝ հիշյալ օրենքով սահմանվում են Հայաստանի Հանրապետությունում  քաղաքացիական  ծառայության  հիմնական սկզբունքները եւ կարգավորվում են  քաղաքացիական  ծառայության  պաշտոնների դասակարգման եւ  քաղաքացիական ծառայության  դասային աստիճանների,  քաղաքացիական  ծառայության  պաշտոնի նշանակման, քաղաքացիական ծառայողների ատեստավորման եւ վերապատրաստման,  քաղաքացիական  ծառայության  կադրերի ռեզերվի, քաղաքացիական ծառայողների իրավական վիճակի, քաղաքացիական  ծառայության կազմակերպման եւ ղեկավարման, ինչպես նաեւ դրանց հետ կապված այլ հարաբերություններ: Նույն օ րենքի 4-րդ հոդվածի համաձայն ՝ օրենքի գործողությունը տարածվում է Հայաստանի Հանրապետության հանրապետական գործադիր մարմինների աշխատակազմերում քաղաքացիական  ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված պաշտոն զբաղեցնող անձանց վրա:

Հ իշյալ օրենքի 15-րդ հոդվածով կարգավորված են քաղաքացիական ծառայողներին պաշտոնի նշանակելու, իսկ 33- րդ հոդվածով քաղաքացիական ծառայողներին պաշտոնից ազատելու հետ կապված հարաբերությունները:

      «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի համաձայն հիշյալ օրենքով կարգավորվում են համայնքային ծառայության պաշտոնների եւ դասային աստիճանների դասակարգման, համայնքային ծառայության պաշտոնի նշանակման, համայնքային ծառայողների ատեստավորման եւ վերապատրաստման, համայնքային ծառայության կադրերի ռեզերվի, համայնքային ծառայողների իրավական վիճակի, համայնքային ծառայության կազմակերպման եւ ղեկավարման, ինչպես նաեւ դրանց հետ կապված այլ հարաբերություններ: Նույն օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն ՝ օրենքի գործողությունը տարածվում է քաղաքապետարանների եւ գյուղապետարանների աշխատակազմերում համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկերով նախատեսված պաշտոններ զբաղեցնող բոլոր անձանց վրա:

Հ իշյալ օրենքի 15-րդ հոդվածով կարգավորված են համայնքային ծառայողներին պաշտոնի նշանակելու, իսկ 33- րդ հոդվածով համայնքային ծառայողներին պաշտոնից ազատելու հետ կապված հարաբերությունները:

Հետեւաբար ՝ պետական մարմնի աշխատակազմում գլխավոր ֆինանսիստի ն պաշտոնի նշանակելու եւ պաշտոնից ազատելու հետ կապված հարաբերությունների վրա տարածվում է «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի գործողությունը, իսկ համայնքի աշխատակազմում ՝ «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի գործողությունը: Այսինքն ՝ պետական մարմնի եւ համայնքի աշխատակազմերում պաշտոնի նշանակման եւ պաշտոնից ազատելու հետ կապված հարաբերություններն օրենքի կարգավորման առարկան են եւ հիշյալ հարաբերությունները չեն կարող կարգավորվել այլ իրավական ակտերով:

Ելնելով վերոգրյալից ՝ Նախագծի հիշյալ հոդվածում նշված «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ» բառերն անհրաժեշտ է փոխարինել «օրենքով» բառով:

2. Նախա գ ծի 3-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում նշված «հետեւյալ խմբագրությամբ» բառերն անհրաժեշտ է փոխարինել «նոր խմբագրությամբ» բառերով ՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի պահանջները:

3.   Նախագծի 14-րդ հոդվածում նշված «հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը» բառերն անհրաժեշտ է փոխարինել «հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը» բառերով ՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները:

                   

 

 

  ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԻՐԱՎԱԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԲԱԺՆԻ ՎԱՐԻՉ`                          Ա.ՍԱՐԳՍՅԱՆ

 

 

 

 

 

Կատարող ՝                Ս. Առաքելյան,               հեռ. 513-248