19 օգոստոսի 2014թ. ԻՎ-ե- 121
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Համայնքային ծառայությանմասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին»(փաստաթղթային կոդ` Կ -570-29.07.2014-ՏՏ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքինախագծիվերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Համայնքային ծառայությանմասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) ենթարկվել է իրավական փորձաքննության Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:
Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված իրավական փորձաքննության արդյունքները:
Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածին համապատասխան, առաջարկվող փոփոխություններըչեն հակասում ՀՀ Սահմանադրությանը, ՀՀ օրենքներին, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին:
Օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունիցանհրաժեշտ է նշել հետեւյալը.
Նախագծի 2-րդ հոդվածում նշված «շարադրել հետեւյալ խմբագրությամբ» բառերն անհրաժեշտ է փոխարինել «շարադրել նոր խմբագրությամբ» բառերով` հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի պահանջները:
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏՀ. ՍԱՐԳՍՅԱՆ
Կատարողներ՝
Ք. Մանուկյան
Ք. Խանազադյան