«15» օգոստոսի2014 թ.                                                                                                          ԻՎ-ե-120

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Գանձապետականհամակարգիմասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Պ-565-11.07.2014/2.08.2014-ՖՎ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքիլրամշակված նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանի, Գագիկ Մելիքյանի եւ Մկրտիչ Մինասյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Գանձապետականհամակարգիմասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, համահունչ է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին:

Օրենքներին  եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից անհրաժեշտ է նշելհետեւյալը.

1. Նախագծի 5-րդ հոդվածով փոփոխվող ՝ «Գանձապետականհամակարգիմասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսվում են դրույթներ, որոնց համաձայն պետական եւ տեղական ինքնակառավարման յուրաքանչյուր մարմնում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով նշանակվում եւ ազատվում է գլխավոր ֆինանսիստ: Այսինքն ՝ նախագծի նշված հոդվածը թույլ է տալիս, որպեսզի պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիներում պաշտոնի նշանակելու եւ պաշտոնից ազատելու հետ կապված հարաբերությունները կարգավորվեն ոչ միայն ՀՀ օրենքներով, այլ նաեւ օրենսդրական այլ ակտերով` ՀՀ կառավարության որոշումներով, ՀՀ վարչապետի որոշումներով եւ այլն, ինչը կհակասի «Հանրային ծառայության մասին», «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին», «Քաղաքացիական ծառայության մասին» եւ «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքներին: Այսպես` «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 3-րդ գլխով կարգավորված են հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու հետ կապված հարաբերությունները, իսկ նույն օրենքի 47-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն պետական կամ համայնքային ծառայության առանձնահատկություններից ելնելով` հանրային ծառայության պաշտոնից ազատելու հիմքերը սահմանվում են պետական ծառայության առանձին տեսակները, ինչպես նաեւ համայնքային ծառայությունը կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենքներով: Հիշյալ դրույթներից բխում է, որ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններում պաշտոնի նշանակելու եւ պաշտոնից ազատելու հետ կապված հարաբերությունները բացառապես օրենքի կարգավորման առարկան են եւ դրանք չեն կարող կարգավորվել այլ իրավական ակտերով:Հիմք ընդունելով` «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի հիշյալ դրույթները պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններում պաշտոնի նշանակելու եւ պաշտոնից ազատելու հետ կապված հարաբերություններն իրենց օրենսդրական ամրագրումն են ստացել մի շարք օրենքներում: Այսպես`

«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի համաձայն` սույն օրենքով սահմանվում են Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում (այսուհետ` Աշխատակազմ) պետական ծառայության հիմնական սկզբունքները, եւ կարգավորվում են Աշխատակազմում պետական ծառայության պաշտոնների դասակարգման, պետական ծառայության դասային աստիճանների, պետական ծառայության պաշտոնի նշանակման , պետական ծառայողների ատեստավորման եւ վերապատրաստման, պետական ծառայության կադրերի ռեզերվի, պետական ծառայողների իրավական վիճակի, պետական ծառայության կառավարման եւ ղեկավարման, ինչպես նաեւ դրանց հետ կապված այլ հարաբերություններ:

Հիշյալ օրենքի 3-րդ գլխով կարգավորված են պետական ծառայողներին պաշտոնի նշանակելու, իսկ նույն օրենքի 35-րդ հոդվածով պետական ծառայողներին պաշտոնից ազատելու հետ կապված հարաբերությունները:

«Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի համաձայն ՝ հիշյալ օրենքով սահմանվում են Հայաստանի Հանրապետությունումքաղաքացիականծառայությանհիմնական սկզբունքները եւ կարգավորվում ենքաղաքացիականծառայությանպաշտոնների դասակարգման եւքաղաքացիական ծառայությանդասային աստիճանների,քաղաքացիականծառայությանպաշտոնի նշանակման, քաղաքացիական ծառայողների ատեստավորման եւ վերապատրաստման, քաղաքացիականծառայությանկադրերի ռեզերվի, քաղաքացիական ծառայողների իրավական վիճակի, քաղաքացիականծառայության կազմակերպման եւ ղեկավարման, ինչպես նաեւ դրանց հետ կապված այլ հարաբերություններ: Նույն օրենքի 4-րդ հոդվածի համաձայն ՝ օրենքի գործողությունը տարածվում է Հայաստանի Հանրապետության հանրապետական գործադիր մարմինների աշխատակազմերում քաղաքացիականծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված պաշտոն զբաղեցնող անձանց վրա:

Հ իշյալ օրենքի 15-րդ հոդվածով կարգավորված են քաղաքացիական ծառայողներին պաշտոնի նշանակելու, իսկ 33-րդ հոդվածով քաղաքացիական ծառայողներին պաշտոնից ազատելու հետ կապված հարաբերությունները:

«Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի համաձայն հիշյալ օրենքով կարգավորվում են համայնքային ծառայության պաշտոնների եւ դասային աստիճանների դասակարգման, համայնքային ծառայության պաշտոնի նշանակման, համայնքային ծառայողների ատեստավորման եւ վերապատրաստման, համայնքային ծառայության կադրերի ռեզերվի, համայնքային ծառայողների իրավական վիճակի, համայնքային ծառայության կազմակերպման եւ ղեկավարման, ինչպես նաեւ դրանց հետ կապված այլ հարաբերություններ: Նույն օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն ՝ օրենքի գործողությունը տարածվում է քաղաքապետարանների եւ գյուղապետարանների աշխատակազմերում համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկերով նախատեսված պաշտոններ զբաղեցնող բոլոր անձանց վրա :

Հ իշյալ օրենքի 15-րդ հոդվածով կարգավորված են համայնքային ծառայողներին պաշտոնի նշանակելու, իսկ 33-րդ հոդվածով համայնքային ծառայողներին պաշտոնից ազատելու հետ կապված հարաբերությունները:

Ելնելով այն հանգամանքից, որ պետական մարմնի աշխատակազմում գլխավոր ֆինանսիստին պաշտոնի նշանակելու եւ պաշտոնից ազատելու հետ կապված հարաբերությունների վրա տարածվում է «Հանրային ծառայության մասին», «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին», «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքների գործողությունը, իսկ համայնքի աշխատակազմում ՝ «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի գործողությունը` պետական մարմնի եւ համայնքի աշխատակազմերում պաշտոնի նշանակման եւ պաշտոնից ազատելու հետ կապված հարաբերությունները կարող են լինել բացառապես օրենքի կարգավորման առարկա եւ հիշյալ հարաբերությունները չեն կարող կարգավորվել այլ իրավական ակտերով :

Հետեւաբար ՝ Նախագծի 5-րդ հոդվածի 1-իմ մասի 1-ին կետն անհրաժեշտ է շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «1-ին մասի «պաշտոնի է նշանակվում եւ ազատվում գլխավոր ֆինանսիստ» բառերը փոխարինել «օրենքով սահմանված կարգով պաշտոնի է նշանակվում եւ ազատվում գլխավոր ֆինանսիստ» բառերով»:

2. Նախագծի 9-րդ հոդվածում նշված «հետեւյալ խմբագրությամբ» բառերն անհրաժեշտ է փոխարինել «նոր խմբագրությամբ» բառերով ՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի պահանջները:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ՝Հ. ՍԱՐԳՍՅԱՆ

Կատարող` Ս. Առաքելյան