21 օգոստոսի 2014թ.                                                                                           ԻՎ-ե-125



ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ`Կ-516-08.05.2014, 05.08.2014-ԳԲ-010/0), «Հայաստանի Հանրապետության ջրի ազգային ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ`Կ-5161 -08.05.2014, 05.08.2014-ԳԲ-010/0), «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ`Կ-5162 -08.05.2014, 05.08.2014-ԳԲ-010/0) եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ`Կ-5163 -08.05.2014, 05.08.2014-ԳԲ-010/0)Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ներկայացված «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության ջրի ազգային ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` նախագծեր) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք նախագծերի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1.Նախագծերը ներկայացվել են «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան,համահունչ են ՀՀ Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին:

2. «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետությանօրենքինախագծի(այսուհետ` նախագիծ) 1-ին հոդվածի 1-ին, 4-րդ եւ 5-րդ մասերը չեն համապատասխանում «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի պահանջներին: Մասնավորապես` նախագծի 1-ին հոդվածի 1-ին եւ 4-րդ մասերի համաձայն նոր խմբագրությամբ են շարադրվում «հասկացություններ», մինչդեռ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն իրավական ակտում փոփոխությունները կատարվում են նրա առանձին բաժիններ, գլուխներ, հոդվածներ, մասեր, կետեր, պարբերություններ կամ նախադասություններ նոր խմբագրությամբ շարադրելու միջոցով: Այդ առումով նախագծի 1-ին հոդվածի 1-ին եւ 4-րդ մասերում նշված «հասկացությունը» բառն անհրաժեշտ է փոխարինել «պարբերությունը» բառով: Բացի այդ, նախագծի հիշյալ դրույթներում նշված «հետեւյալ խմբագրությամբ» բառերն անհրաժեշտ է փոխարինել «նոր խմբագրությամբ» բառերով` հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները:

Նախագծի նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն օրենսգրքի 1-ին հոդվածում կատարվում են լրացումներ` նոր հասկացություններ լրացնելու միջոցով, ինչը չի համապատասխանում «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներին, որոնց համաձայն իրավական ակտում լրացումներ կատարվում են դրանում նոր բաժիններ, գլուխներ, հոդվածներ, մասեր, կետեր, պարբերություններ, նախադասություններ, բառեր կամ թվեր լրացնելու միջոցով: Այդ առումով նախագծի հիշյալ հոդվածի 5-րդ մասում նշված «նոր հասկացություններով» բառերն անհրաժեշտ է փոխարինել «նոր պարբերություններով» բառերով, իսկ «հետեւյալ բովանդակությամբ» բառերն անհրաժեշտ է հանել:

2. Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերում նշված «հասկացությունը» բառն անհրաժեշտ է փոխարինել «պարբերությունը» բառով` հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի պահանջները: Միաժամանակ` հիշյալ մասերում նշված «բառերով» բառն անհրաժեշտ է փոխարինել «բառերը» բառով` համաձայն«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի պահանջների:

3.Նախագծի 2-րդ հոդվածում նշված «3-րդ կետի առաջին ենթակետը» բառերն անհրաժեշտ է փոխարինել «5-րդ մասի 3-րդ կետի առաջին ենթակետը» բառերով` հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի պահանջները:

Նույն հոդվածում նշված «հետեւյալ խմբագրությամբ» բառերն անհրաժեշտ է փոխարինել «նոր խմբագրությամբ» բառերով` հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները:

Նույնը վերաբերում է նաեւ նախագծի 3-րդ, 4-րդ եւ 9-րդ հոդվածներում նշված«հետեւյալ խմբագրությամբ» բառերին:

4. Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասում նշված «11-րդ եւ 12-րդ կետերը» բառերն անհրաժեշտ է փոխարինել «1-ին մասի 11-րդ եւ 12-րդ կետերը» բառերով, իսկ 2-րդ մասում նշված «լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 20-րդ եւ 21-րդ կետերով» բառերը` «1-ին մասը լրացնել նոր 20-րդ եւ 21-րդ կետերով» բառերով` հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի պահանջները:

Միաժամանակ նույն մասում նշված «հետեւյալ բովանդակությամբ» բառերն անհրաժեշտ է հանել` հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի պահանջները: Նույնը վերաբերում է նաեւ նախագծի 5-րդ, 6-րդ հոդվածներում, 7-րդ հոդվածի 2-րդ մասում, 8-րդ եւ 10-րդ հոդվածներում նշված «հետեւյալ բովանդակությամբ» բառերին:

5. Նախագծի 5-րդ հոդվածի 2-րդ մասում նշված «ընթացակարգը» բառն անհրաժեշտ է փոխարինել «կարգը» բառով, քանի որ հիշյալ մասում խոսքը պետք է գնա պետական կադաստրից տեղեկատվության տրամադրման կարգի մասին:

6.Նախագծի 8-րդ հոդվածում նշված «հոդվածը» բառն անհրաժեշտ է փոխարինել «հոդվածի 1-ին մասը» բառերով, քանի որ հիշյալ հոդվածով կատարվող լրացումը վերաբերում է օրենսգրքի 32-րդ հոդվածի 1-ին մասին:

7.Նախագծի 9-րդ հոդվածով խմբագրվող` օրենսգրքի 34-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսվում են դրույթներ, որոնց համաձայն ջրօգտագործման իրավունքից զրկված անձը պարտավոր է լուծարել ՀՏԿ-ն (հիդրոտեխնիկական կառուցվածքները): Մինչդեռ, ՀՏԿ-ների համար «լուծարել» տերմինը կիրառելը տեղին չէ, քանի որ «լուծարել» տերմինը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի իմաստով կիրառվում է միայն իրավաբանական անձանց լուծարման դեպքերում, իսկ ՀՏԿ-ն իր կազմակերպական-իրավական ձեւով իրավաբանական անձ չի հանդիսանում:

Բացի այդ, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն «Եթե նորմատիվ իրավական ակտում կիրառվում են նոր կամ բազմիմաստ կամ այնպիսի հասկացություններ կամ տերմիններ, որոնք առանց պարզաբանման միանշանակ չեն ընկալվում, ապա այդ իրավական ակտով պետք է տրվեն դրանց սահմանումները»: Այդ առումով ներկայացված նախագծի հիշյալ հոդվածում նշված «լուծարել» տերմինն իմաստային առումով միանշանակ չի ընկալվում, քանի որ «լուծարել» տերմինը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի իմաստով կիրառվում է միայն իրավաբանական անձանց լուծարման դեպքերում, իսկ ՀՏԿ-ն իր կազմակերպական-իրավական ձեւով իրավաբանական անձ չի հանդիսանում:

Ելնելով վերոգրյալից` գտնում ենք, որնախագծի հիշյալ դրույթներում խոսքը պետք է գնա ՀՏԿ-ների վերացման մասին, ուստի առաջարկում ենք «լուծարել» բառը փոխարինել «վերացնել» տերմինով:

Հարկ ենք համարում նաեւ նշել, որ ՀՀ ջրային օրենսգրքի 99-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետում նույնպես խոսքը գնում է հորատանցքերի վերացման մասին:

Նույնը վերաբերում է նաեւ նախագծի 10-րդ հոդվածով լրացվող` օրենսգրքի 37.1-րդ հոդվածի 5-րդ մասում նշված «հորի լուծարման» բառերին, ինչպես նաեւ 37.2-րդ եւ 37.3-րդ հոդվածներին, որտեղ խոսքը գնում է հորատանցքերի լուծարման մասին:

8. Ն ախագծի 10-րդ հոդվածով լրացվող` օրենսգրքի 37.1-րդ եւ 37.2-րդ հոդվածներում կիրառվող «հոր» եւ «հորատանցքեր» տերմիններն հստակեցման կարիք ունեն, քանի որ պարզ չէ նշված տերմինների իրավական բովանդակությունը: Այսպես` նախագծի հիշյալ հոդվածներում մի դեպքում խոսվում է հորերի լուծարման կամ կոնսերվացման, մեկ այլ դեպքում հորատանցքերի լուծարման կամ կոնսերվացման մասին:Բացի այդ, նախագծի 37.2-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսվում են նաեւ դրույթներ, որոնց համաձայն հորատանցքերի լուծարումը եւ կոնսերվացումը իրականացվում է այն անձանց միջոցների հաշվին ում սեփականության իրավունքով պատկանող տարածքում գտնվում է տվյալ հորը: Մասնավորապես` նախագծի 37.-րդ հոդվածի 3-րդ մասում խոսքը գնում է հորատանցքերի լուծարման եւ կոնսերվացման մասին, մինչդեռ հիշյալ դրույթում խոսքը գնում է նաեւ անձին սեփականության իրավունքով պատկանող տարածքում գտնվող հորի մասին: Ուստի պարզ չէ, թե «հոր» եւ «հորատանցք» տերմիններն իրենց բովանդակությամբ նույնն են թե՞ դրանք տարբերվում են միմյանցից:Այդ առումով, եթե նախագծի հիշյալ հոդվածում խոսքը գնում է միեւնույն կառույցի մասին, ապա անհրաժեշտ է կիրառել նույն տերմինը, իսկ եթե հորը եւ հորատանցքերն իրենց բնույթով հանդիսանում են տարբեր կառույցներ, ապա դրանց վերաբերող իրավակարգավորումներն անհրաժեշտ է նախատեսել առանձին դրույթներով:

9. Նախագծի 10-րդ հոդվածով լրացվող` օրենսգրքի 37.2-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետում նշված «դեպքերի» բառն անհրաժեշտ է փոխարինել «դեպքերում» բառով, իսկ նույն հոդվածի 4-րդ մասում նշված «կողմից» բառն անհրաժեշտ է հանել` նկատի ունենալով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի պահանջները:

Նույն հոդվածով լրացվող` օրենսգրքի 37.3-րդ հոդվածի 2-րդ մասը խմբագրման կարիք ունի, քանի որ պարզ չէ, թե ում կողմից եւ ինչ իրավական ակտով է հաստատվելու ստորերկրյա ջրերի լիարժեք պահպանության միջոցառումների իրականացման ծրագիրը: Բացի այդ, նախագծի հիշյալ դրույթներն ոճային առումով նույնպես խմբագրման կարիք ունեն, քանի որ պահպանված չէ հիշյալ դրույթների իմպերատվությունը: Հիշյալ առաջարկությունը բխում է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներից:

10. «Հայաստանի Հանրապետության ջրի ազգային ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` նախագիծ) վերնագրում նշված «օրենքում» բառից առաջ անհրաժեշտ է լրացնել «Հայաստանի Հանրապետության» բառերը` հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի պահանջները:

11. Նախագծի 1-ին եւ 2-րդ հոդվածներում նշված «հետեւյալ խմբագրությամբ» բառերն անհրաժեծտ է փոխարինել «նոր խմբագրությամբ» բառերով` հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի2-րդ մասի պահանջները:

12. Նախագծի 3-րդ հոդվածի վերնագրում անհրաժեշտ է լրացնել «Եզրափակիչ եւ» բառերը` նկատի ունենալով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները, որոնց համաձայն նորմատիվ իրավական ակտի եզրափակիչ մասում են սահմանվում իրավական ակտն ուժի մեջ մտնելու ժամկետները:

13. «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 1-ին հոդվածում նշված «հետեւյալ բովանդակությամբ» բառերն անհրաժեշտ է հանել` հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները:

Նույնը վերաբերում է նաեւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին հոդվածում նշված «հետեւյալ բովանդակությամբ» բառերին: Բացի այդ, հիշյալ նախագծի 1-ին հոդվածով լրացվող` օրենքի 19-րդ հոդվածի 12-րդ մասի 12.4-րդ կետի համարակալումն անհրաժեշտ է վերանայել, քանի որ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 12-րդ մասում արդեն իսկ առկա է 12.4-րդ մաս: Հիշյալ առաջարկությունը բխում է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջներից:

Իրավաբանական վարչության պետ`Հ. ՍԱՐԳՍՅԱՆ

Կատարողներ ՝ Ա. Մանուկյան

Ս. Առաքելյան