«09» սեպտեմբերի 2014 ԻՎ-ե-131
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
, Ավելացված արժեքի հարկի մասին ե Հայաստանի Հանրապետության օրենքում
փոփոխություն կատարելու մասին ե ( փաստաթղթային կոդ ` Պ -581-29.08.2014- ՏՀ -010/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Միքայել Մելքումյանի և Նաիրա Զոհրաբյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված , Ավելացված արժեքի հարկի մասին ե Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին ե Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը ( այսուհետ ` Նախագիծ ) փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում :
Ստորև ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ իրականացված փորձաքննության արդյունքները :
Նախագիծը ներկայացվել է , Ազգային ժողովի կանոնակարգ ե ՀՀ օրենքի 47- րդ հոդվածի պահանջներին համապատասխան , համահունչ է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը , միջազգային իրավունքի սկզբունքներին և նորմերին , Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին , օրենքներին և օրենսդրական տեխնիկայի կանոններին :
Նախագծի վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ չկան :
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ Հ . ՍԱՐԳՍՅԱՆ
Կատարող՝ Ք . Պետրոսյան