«25» սեպտեմբերի 2014 թ.                                                                                                       ԻՎ-ե-140

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Շարժական գույքի նկատմամբ իրավունքների գրանցման մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-593-09.09.2014-ՊԻ-010/0), «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-5931 -09.09.2014-ՊԻ-010/0), ««Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-5932 -09.09.2014-ՊԻ-010/0), ««Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-5933 -09.09.2014-ՊԻ-010/0), ««Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-5934 -09.09.2014-ՊԻ-010/0), ««Բանկերի եւ բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-5935 -09.09.2014-ՊԻ-010/0), ««Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-5936 -09.09.2014-ՊԻ-010/0), ««Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-5937 -09.09.2014-ՊԻ-010/0), «Ընդերքի մասին Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-5938 -09.09.2014-ՊԻ-010/0), ««Ապրանքային նշանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-5939 -09.09.2014-ՊԻ-010/0), ««Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին»(փաստաթղթային կոդ՝ Կ-59310 -09.09.2014-ՊԻ-010/0), ««Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-59311 -09.09.2014-ՊԻ-010/0), ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-59312 -09.09.2014-ՊԻ-010/0) եւ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-59313 -09.09.2014-ՊԻ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Շարժական գույքի նկատմամբ իրավունքների գրանցման մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», ««Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», ««Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին», ««Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», ««Բանկերի եւ բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Ընդերքի մասին Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», ««Ապրանքային նշանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», ««Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ՝ Փաթեթ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Փաթեթի վերաբերյալ իրականացված փորձաքննության արդյունքները:

Փաթեթը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, համահունչ է միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին:

Հայաստանի Հանրապետության Սահամանդրությանը, Հայաստանի Հանրապետության օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. Նախ եւ առաջ հարկ ենք համարում անդրադառնալ քննարկվող նախագծի եւ կից ներկայացված նախագծերի նպատակին:

«Շարժական գույքի նկատմամբ իրավունքների գրանցման մասին» ՀՀ օրենքի նախագծի վերնագիրը չի համապատասխանում նախագծի կարգավորման առարկային: Բանն այն է, որ նախագծի 1-ին հոդվածի համաձայն օրենքը կարգավորում է շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման ոլորտում առաջացող հարաբերությունները: Սրանից հետեւում է, որ ոչ թե շարժական գույքի նկատմամբ իրավունքն է գրանցվում, այլ շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքն է գրանցվում, քանի որ ըստ էությանշարժական գունքի նկատմամբ իրավունքների գրանցման համակարգ ՀՀ օրենսդրությամբ սահմանված չէ:

Առաջարկում ենք օրենքի նախագծի վերնագիրը համապատասխանեցնել կարգավորման առարկային:

2. Նախագծի 2-րդ հոդվածը վերաբերում է շարժական գույքի նկատմամբ իրավունքների գրանցման մասին օրենսդրությանը եւ շարադրված է հետեւյալ բովանդակությամբ.

«1. Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման ոլորտում ծագող իրավահարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, սույն օրենքով եւ այլ իրավական ակտերով:

2. Շարժական գույքի նկատմամբ գրավի եւ այլ իրավունքների պարտադիր գրանցման հետ կապված իրավահարաբերությունները կարգավորվում են այլ օրենքներով եւ իրավական ակտերով»:

Հարկ ենք համարում նշել, որ շարժական գույքի նկատմամբ իրավունքների գրանցման ոլորտում ծագող հարաբերությունները ոչ թե քաղաքացիաիրավական են, այլ վարչաիրավական: Բացի այդ ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը գրանցման հարաբերություններ չի կարգավորում: Սա նշանակում է, որ վերոնշյալ դրույթները անհրաժեշտ է վերաշարադրել:

«Շարժական գույքի նկատմամբ իրավունքերի գրանցման մասին» ՀՀ օրենքի նախագծի 2-րդ հոդվածում նշվում է, որ շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման ոլորտում ծագող իրավահարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, սույն օրենքով եւ այլ իրավական ակտերով: Նշենք, որ իրավահարաբերությունները իրավական ակտերով արդեն իսկ կարգավորված հարաբերություններն են, իսկ կարգավորման ենթակա են դեռեւս չկարգավորված հասարակական հարաբերությունները: Ուստի առաջարկում ենք «իրավահարաբերությունները» բառը փոխարինել «հարաբերությունները» բառով: Նույն խնդիրն առկաէ նաեւ Նախագծի նույն հոդվածի 2-րդ մասում:

Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսվում են դրույթներ, որոնց համաձայն շարժական գույքի նկատմամբ գրավի եւ այլ իրավունքների պարտադիր գրանցման հետ կապված իրավահարաբերությունները կարգավորվում են նաեւ այլ իրավական ակտերով: Հիշյալ դրույթի վերլուծությունից բխում է, որ այլ իրավական ակտերով (կառավարության որոշում, վարչապետի որոշում, նախարարի հրաման եւ այլն) կարգավորվելու են շարժական գույքի նկատմամբ գրավի եւ այլ իրավունքների պարտադիր գրանցման հետ կապված հարաբերությունները: Այսինքն ՝ ստացվում է, որ այլ իրավական ակտերով ֆիզիկական եւ իրավաբանական անձանց համար սահմանվելու են պարտադիր պահանջներ, այդ թվում նաեւ ՝ պարտականություններ, քանի որ « պարտադիր գրանցում» արտահայտությունը ենթադրում է ֆիզիկական եւ իրավաբանական անձանց համար պարտադիր կատարման ենթակա վարքագծի կանոնների սահմանում, իսկ նշված կանոնների չկատարումը հանգեցնելու է այլ իրավական ակտերով սահմանված պատասխանատվության, ինչը գտնում ենք չի համապատասխանում ՀՀ Սահմանադրության 83.5-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջներին, որոնց համաձայն ՝ բացառապես Հայաստանի Հանրապետության օրենքներով են սահմանվում ՝ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց իրավունքների եւ ազատությունների սահմանափակումները, նրանց պարտականությունները, նչպես նաեւ պատասխանատվության տեսակները, չափերը, պատասխանատվության ենթարկելու կարգը, հարկադրանքի միջոցներն ու դրանք կիրառելու կարգը: Հետեւաբար ՝ նախագծի հիշյալ հոդվածի 2-րդ մասում նշված «իրավական ակտերով» բառերն առաջարկում ենք հանել:

3. Նախագծի 3-րդ հոդվածում տրված են օրենքում գործածվող հիմնական հասկացությունները: Հասկացությունների հետ կապված առկա են հետեւյալ դիտողությունները.

ա) 3-րդ հոդվածի 1-ին մասում տրված է շարժական գույքի հասկացությունը հետեւյալ բովանդակությամբ.

«Շարժական գույք ՝ անշարժ չհամարվող ցանկացած գույք, ներառյալ ՝ կանխիկ դրամական միջոցները, ապագայում ձեռք բերվելիք շարժական գույքը եւ գույքային իրավունքները, մտավոր սեփականության օբյեկտի նկատմամբ գույքային իրավունքները, շարժական գույքի լիզինգի պայմանագրից ծագող վարձակալության իրավունքները, սեփականության իրավունքի պահպանմամբ առուվաճառքի իրավունքը, շրջանառության մեջ գտնվող ապրանքները, պահանջի իրավունքները, մեկ տարի եւ ավել ժամկետով կնքված շարժական գույքի վարձակալության իրավունքը, կոմիսիայի առարկա շարժական գույքի նկատմամբ իրավունքները, օդանավերը, հաստոցները, սարքավորումները, գյուղատնտեսական տեխնիկան, գյուղատնտեսական մթերքները, կենդանիները եւ թռչունները, ներմուծված, սակայն չմաքսազերծված շարժական գույքը եւ այլ շարժական գույքը».

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 132-րդ հոդվածի համաձայն՝ քաղաքացիական իրավունքի օբյեկտ է գույքը` ներառյալ դրամական միջոցները, արժեթղթերը եւ գույքային իրավունքները:

Ներկայացված օրենքի նախագծում տրված հասկացության մեջ գույքային իրավունքները բառերից հետո ստորակետով թվարկված են իրավունքներ, որոնք գույքային չեն այլ պարտավորական են (օրինակ շարժական գույքի լիզինգի պայմանագրից ծագող վարձակալության իրավունքները, պահանջի իրավունքը): Բացի այդ գույքային իրավունքները թվարկելը այնքան էլ տեղին չէ, քանի որ մտավոր սեփականության օբյեկտի նկատմամբ գույքային իրավունքները, սեփականության իրավունքի պահպանմամբ առուվաճառքի իրավունքը, շրջանառության մեջ գտնվող ապրանքները, կոմիսիայի առարկա շարժական գույքի նկատմամբ իրավունքները, օդանավերը, հաստոցները, սարքավորումները, գյուղատնտեսական տեխնիկան, գյուղատնտեսական մթերքները, կենդանիները եւ թռչունները, ներմուծված, սակայն չմաքսազերծված շարժական գույքը եւ այլ շարժական գույքը ոչ թե մտնում են շարժական գույքի հասկացության մեջ այլ հանդիսանում են ապահովված իրավունքի առարկա (ցանկացած գույք, այդ թվում` գույքային իրավունք, բացառությամբ շրջանառությունից հանված գույքի, պարտատիրոջ անձի հետ անխզելիորեն կապված պահանջների` ներառյալ ալիմենտի, կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի հատուցման պահանջների, պետական (գանձապետական) անվանական այն արժեթղթերի, որոնց թողարկման պայմաններով կնախատեսվեն, որ այդ արժեթղթերը գրավադրման ենթակա չեն, եւ այն իրավունքների, որոնց զիջելն այլ անձի արգելված է օրենքով):

Առաջարկում ենք տարանջատել հստակ շարժական գույքի հասկացությունը, եւ ապահովված իրավունքի առարկա հասկացությունը:

Մեր կարծիքով, օրենքի նախագծում շարժական գույքի հասկացությունը պետք է լինի հետեւյալ ձեւակերպմամբ.

«Շարժական գույք ՝ անշարժ չհամարվող ցանկացած գույք, ներառյալ ՝ կանխիկ դրամական միջոցները, ապագայում ձեռք բերվելիք շարժական գույքը եւ գույքային իրավունքները»:

բ) Նախագծի 3-րդ հոդվածի 3-րդ կետում «միջոց» բառը փոխարինել «եղանակ» բառով ՝ ապահովելու համար Օրենքում եւ ՀՀ քաղաքացիական օրենսգրքում օգտագործվող եզրույթների միատեսակությունը: Քանի որ ՀՀ քաղ. օրենսգրքի 368-րդ հոդվածը սահմանում է պարտավորության կատարման ապահով ման եղանակները, իսկ Օրենքի նշված հոդվածի համապատասխան ձեւակերպումից ակնհայտ է, որ ծանրաբեռնումը նույնխես կոչված է ապահովելու պարտավորության կատարումըւ, ուստի այն հանդիսանում է պարտավորության կատարման Օրենքով նախատեսված առանձին եղանակ, եւ ոչ թե միջոց:

գ) 4-րդ կետում «դատական ակտերի» բառերից հետո հանել ստորակետը եւ լրացնել «կամ» բառը:

4. Նախագծի 5-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսվում են դրույթներ, որոնց համաձայն՝ գրանցամատյանի տեղեկատվությունը, ինչպես նաեւ քաղվածքները տրամադրվում են սույն օրենքով նախատեսված կարգով, ինչից բխում է, որ ներկայացված նախագծով պետք է կարգավորվեն նաեւ տեղեկատվությունը կամ դրա քաղվածքները տրամադրելու կարգը եւ ժամկետները: Մինչդեռ, ներկայացված նախագծում գրանցամատյանի տեղեկատվությունը, ինչպես նաեւ դրանց քաղվածքները տրամադրելու կարգի, ժամկետների վերաբերյալ դրույթներ նախատեսված չեն:

Նույն դիտողությունը վերաբերում է նաեւ նախագծի 6-րդ հոդվածի 3-րդ մասին, որի համաձայն գրանցամատյանի տեղեկատվությունը թղթային կրիչի վրա տրամադրվում է անձի դիմումի հիման վրա ՝ սույն օրենքով սահմանված կարգով:Բացի այդ, պարզ չէ,թե նշված տեղեկատվությունն ինչ ժամկետներում է տրամադրվելու դիմում ներկայացրած անձին կամ տեղեկությունը չտրամադրելն ինչ իրավական հետեւանքներ է առաջացնելու՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի պահանջները, որոնց համաձայն նորմատիվ իրավական ակտերում չպետք է կիրառվեն նորմեր, որոնց կատարումն անհնար է կամ անընդունելի, կամ որոնց չկատարման համար իրավական հետեւանքներ նախատեսված չեն:

5. Նախագծի 7-րդ հոդվածում թվարկված են գրանցման նպատակները, որի 1-ին մասի 3-րդ կետում որպես նպատակ նշված է . «նպաատել շարժական գույքի նկատմամբ իրավունքների էլեկտրոնային տվյալների միասնական շտեմարանի ստեղծմանը»:

Առաջարկում ենք այս կետը որպես նպատակ հանել, քանի որ տվյալների շտեմարանի ստեղծումը չի կարող գրանցման նպատակ համարվել:

6. Նախագծի 2-րդ գլխի վերնագրից բխում է, որ հիշյալ գլխի կարգավորման առարկան է գործակալության կառուցվածքի եւ գործառույթների սահմանումը, մինչդեռ նախագծի հիշյալ գլխում գործակալության կառուցվածքի վերաբերյալ դրույթներ նախատեսված չեն: Այդ առումով անհրաժեշտ է նկատի ունենալ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները, որոնց համաձայն իրավական ակտի վերնագիրը պետք է համապատասխանի իրավական ակտի բովանդակությանը եւ հակիրճ տեղեկատվություն պարունակի դրա կարգավորման առարկայի մասին: Հետեւաբար ՝ նախագծի հիշյալ գլխում անհրաժեշտ է նախատեսել գործակալության կառուցվածքի վերաբերյալ դրույթներ ՝ ապահովելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի պահանջների իրացումը:

7. Նախագծի 10-րդ հոդվածը վերաբերում է գործակալության գործառույթներին գրանցման կազմակերպման փուլում, սակայն նշված գործառույթներից մի քանիսը գործակալությունը իրականացնում է ոչ թե կազմակերպման այլ գրանցման այլ փուլերում: Օրինակ` հոդվածի 1-ին մասում նշված4-6-րդ կետերով սահմանվում է հետեւյալը.

4) սահմանված կարգով տրամադրում է տեղեկություններ Գրանցամատյանից.

5) ապահովում է իր գործունեությանն առնչվող օրենքներին եւ իրավական այլ ակտերին ծանոթանալու հրապարակայնությունը,

6) իրականացնում է իր գործունեության նպատակներից բխող այլ գործառույթներ ։

Ակնհայտ է որ նշված գործառույթները իրենց տեղում չեն նշվել, քանի որ գործակալությունը այդ գործառույթները գրանցման կազմակերպման փուլում չի իրականացում:

Առաջարկում ենք այս գործառույթները սահմանել 11-րդ հոդվածում, իսկ 5-րդ կետում «հրապարակայնությունը» բառը փոխարինել «հնարավորությունը» բառով:

8. Նախագծի 10-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսվում են դրույթներ, որոնց համաձայն՝ գրանցամատյանում գրանցված տեղեկությունները համարվում են ճիշտ, եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով դրանք չեն ճանաչվել ուժը կորցրած, չեղյալ, անվավեր կամ առոչինչ:

«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի համաձայն. «Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետության իրավական ակտերի տեսակները եւ ստորադասությունը, դրանց մշակման, փորձաքննության, ընդունման, հրապարակման, ուժի մեջ մտնելու, գործողության, փոփոխման, գործողության դադարեցման, մեկնաբանման, պարզաբանման ու համակարգման ընդհանուր կարգը»:

Նույն օրենքի 4-րդ հոդվածով սպառիչ թվարկված են իրավական ակտերի տեսակները, որտեղ տեղեկություններն որպես իրավական ակտ նախատեսված չեն:

Իսկ հիշյալ օրենքի 8-րդ գլխով կարգավորվում են իրավական ակտերի գործողությունը դադարելու հետ կապված հարաբերությունները: Օրենքի 71-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն իրավական ակտի գործողությունը դադարում է իրավական ակտն ուժը կորցրած ճանաչվելու դեպքում, կամ իրավական ակտը վերացվելու դեպքում կամ իրավական ակտն անվավեր ճանաչվելու դեպքում կամ իրավական ակտը չեղյալ ճանաչվելու դեպքում կամ իրավական ակտի գործողությունը կասեցվելու դեպքում:

Հիշյալ նորմերի համակարգային վերլուծությունից բխում է, որ տեղեկությունն իրավական ակտի տեսակ չէ եւ տեղեկությունը չի կարող ճանաչվել ուժը կորցրած, չեղյալ եւ անվավեր:

«Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն. «Վարչական ակտն արտաքին ներգործություն ունեցող այն որոշումը, կարգադրությունը, հրամանը կամ այլ անհատական իրավական ակտն է , որը վարչական մարմինն ընդունել է հանրային իրավունքի բնագավառում կոնկրետ գործի կարգավորման նպատակով, եւ ուղղված է անձանց համար իրավունքներ եւ պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն, վերացնելուն կամ ճանաչելուն»:

Նույն օրենքի 9-րդ գլխով կարգավորվում են վարչական ակտն անվավեր, առոչինչ կամ ուժը կորցրած ճանաչելու հետ կապված հարաբերությունները: Մինչդեռ տեղեկությունը վարչական ակտ չի հանդիսանում եւ հետեւաբար այն չի կարող ճանաչվել ուժը կորցրած, անվավեր կամ առոչինչ:

Բացի այդ, նախագծի հիշյալ հոդվածում նշված « Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով դրանք չեն ճանաչվել ուժը կորցրած, չեղյալ, անվավեր կամ առոչինչ» արտահայտության վերաբերյալ անհրաժեշտ ենք համարում նշել, որ իրավական ակտերը (այդ թվում նաեւ՝ վարչական ակտերը) ուժը կորցրած, չեղյալ եւ անվավեր ճանաչելու կարգի հետ կապված հարաբերությունները, ոչ թե ՀՀ օրենսդրության կարգավորման առարկան են, այլ դրանց կարգի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են համապատասխան օրենքներով՝ «Իրավական ակտերի մասին» եւ «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի» մասին ՀՀ օրենքներով:

Ելնելով վերոգրյալից՝ գտնում ենք, որ նախագծի 10-րդ հոդվածի 2-րդ մասը չի համապատասխանում «Իրավական ակտերի մասին» եւ «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի» մասին ՀՀ օրենքների պահանջներին:

9. Նախագծի 11-րդ հոդվածում թվարկված են գործակալության գործառույթները, որոնք թվում 2-րդ կետով նշված է, որ գործակալությունը հաստատում է գրանցամատյանում լրացվող պարտադիր տեղեկությունների ցանկը: Գրանցամատյանում լրացվող տեղեկությունների ցանկը, մեր կարծիքով պետք է սահմանվի ոչ թե լիազոր մարմնի կողմից այլ միայն օրենքով:

Ուստի առաջարկում ենք գրանցամատյանում լրացվող տեղեկությունների ցանկը սահմանել օրենքի նախագծում:

10. Նախագծի մի քանի հոդվածներում, մասնավորապես ՝ հոդված 11-րդ եւ հոդված 24-րդ, կիրառվում է «Լիազոր մարմին» հասկացությունը, սակայն հիմնական հասկացությունները սահմանող հոդվածում նման հասկացություն ամրագրված չէ, ուստի առաջանում է անհստակություն , արդյոք «Լիազոր մարմին» է հանդիսանում շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցում իրականացնող մարմինը, թե դա առանձին պետական մարմին է: «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի42-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները պահպանելու նպատակով «Լիազոր մարմին» հասկացության սահմանումը կամ «Գործակալություն» հասկացության հստակեցումըհամարում ենք անհրաժեշտ:

11. Նախագծի 12-րդ հոդվածի 1-ին մասում նշված են գործակալություն ներկայացվող փաստաթղթերը: Նույն հոդվածի 1-ին մասում նշված է. «գործակալություն են ներկայացվում հետեւյալ փաստաթղթերը»: Սա նշանաւոոկմ է որ հոդվածի 1-ին մասում թվարկված են այն փաստաթղթերը, որոնք պարտադիր պետք է ներկայացվեն գործակալություն:

Նշված հոդվածի 1-ին մասի 1-ին կետի զ) ենթակերտում որպես պարտադիր ներկայցվող փաստաթուղթ նշված է գույքացուցակը: Հարկ ենք համարում նշել, որ նախագծի 3-րդ հոդվածի համաձայն գույքացուցակը պարտապանի ՝ գրանցման ենթակա մեկից ավելի շարժական գույքի ցանկ է: Սակայն հնարավոր է, որ գրանցվի ոչ թե շարժական մի քանի գույք այլ մեկը կամ գրանցվի գույքային իրավունք: Սա նշանակում է, որ զ) ենթակետում գույքացուցակը բառից հետո անհրաժեշտ է լրացնել «առկայության դեպքում» բառերը:

Առաջարկում ենք խմբագրել Նախագծի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի շարադրանքը ՝ Գործակալություն ներկայացվող փաստաթղթերի հերթականության շարադրանքի մասով, քանի որ այդ հերթականության ամրագր ումը ենթադրում է դիմումում նատնանշվող տեղեկատվության առաջնահերթություն, իսկ թ. եւ ժ. ենթակետերը, ըստ էության, ճիշտ հաջորդականությամբ շարադրված չեն:

Նախագծի 12-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում նշված է, որ կողմերի ցանկության դեպքում գործակալություն է ներկայացվում նաեւ պայմանագիրը եւ այլ փաստաթղթերը: Արդեն իսկ նշեցինք, որ 12-րդ հոդվածի 1-ին մասում սահմանված է գործակալություն պարտադիր ներկայացվող փաստաթղթերի ցանկը: Ուստի ՝ առաջարկում ենք 3-րդ կետը սահմանել հոդվածի այլ մասով:

Նախագծի 12-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում սահմանված է, որեթե սույն օրենքով նախատեսված դեպքերում գրանցում կատարելու համար Գործակալություն է դիմում լիազորված անձը, ապա ներկայացվում է նաեւ օրենքով նախատեսված կարգով կազմված լիազորագիր, իսկ օրինական ներկայացուցիչ լինելու դեպքում ՝ օրինական ներկայացուցիչ լինելը հաստատող փաստաթղթերը:

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 41-րդ հոդվածը ՝ հարկ ենք համարում նշել, որ օրինակ՝ իրավաբանական անձի անունից առանց լիազորագրի զուտ կարգավիճակը հավաստող փաստաթղթով կարող է հանդես գալ նրա գործադիր մարմնի ղեկավար, ուստի ՝ օրենքի նախագծում առաջարկում ենք «, իսկ օրինական ներկայացուցիչ լինելու դեպքում ՝ օրինական ներկայացուցիչ լինելը հաստատող փաստաթղթերը » բառերը փոխարինել «կամ կարգավիճակը հավաստող փաստաթուղթ»:

12. Նախագծի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետում նշված «պարտապանը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստեղծված եւ գրանցված իրավաբանական անձ է» ձեւակերպումը, գտնում ենք, չի համապատասխանում ՀՀ Սահամանադրությանը: Այսպես ՝ ՀՀ Սահմանդրության 83.5-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ բացառապես Հայաստանի Հանրապետության օրենքներով են սահմանվում իրավաբանական անձինք ստեղծելու, դրանց գործունեությունը կասեցնելու կամ դադարեցնելու կարգը եւ պայմանները: Այսինքն ՝ իրավաբանական անձ ստեղծելու հետ կապված հարաբերությունները բացառապես օրենքի կարգավորման առարկան են եւ դրանց ստեղծման հետ կապված հարաբերությունները չեն կարող կարգավորվել այլ իրավական ակտերով ՝ ՀՀ օրենսդրությամբ, մինչդեռ նախագծի հիշյալ կետով իրավաբանական անձանց ստեղծելու հետ կապված հարաբերությունների կարգավորումը թողնված է ՀՀ օրենսդրությանը:

Հարկ ենք համարում նշել նաեւ, որ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի իմաստով (4-րդ հոդված 1-ին մաս) ՀՀ օրենսդրությունն իր մեջ ներառում է նաեւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշումները, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերը եւ կարգադրությունները, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի որոշումները, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումները կամ Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումները:

13. Նախագծի 13-րդ հոդվածի 2-րդ մասում թվարկված են այն դեպքերը, երբ պարտապանի նույնականացումը համարվում էպատշաճ կատարված: Նշված մասի 3-րդ եւ 4-րդ կետերում տարբերակված մոտեցում է դրսեւորվել եւ մի դեպքում որպես իրավաբանական անձանց նույնականցնող հատկանիշ է նշված է պետական գրանցման վկայականի համարը, մեկ այլ դեպքում հարկ վճարողի հաշվառման համարը:

Իրավաբանական անձանց նույնականացման տվյալը դրանց գրանցման համարն է կամ ՀՎՀՀ-ն ՝ հարկային նպատակով, բայց ոչ վկայականի համարը: Այդ պատճառով առաջարկում ենք դրսեւորել միասնական մոտեցում:

14. Նախագծի 14-րդ հոդվածը վերաբերում է գործակալության կողմից գրանցումը մերժելուն, որի համաձայն օրենքով նախատեսված հիմքերով եւ կարգով ներկայացված դիմումը ինքնաշխատ համակարգի միջոցով մերժվում է, եթե դիմումը չի բավարարում սույն օրենքի 12-րդ հոդվածով սահմանված պահանջերին: Հարկ ենք համարում նշել, որ դիմումը մերժվելու դեպքում անձը նորից կարող է դիմել գործակալություն, սակայն այդ դեպքում վերջինս պետք է անցնի օրենքով նախատեսված ընթացակարգը եւ նորից վճարի պետական տուրք: Բանն այն է, որ ինքնաշխատ համակարգը կարող է մերժել դիմումը նույնիսկ այն դեպքւոմ, երբ բացակայում է ընդամենը մեկ փաստաթուղթ:

«Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի համաձայն վարչարարություն իրականացնելիս վարչական մարմիններին արգելվում է միայն ձեւական պահանջների պահպանման նպատակով անձանց ծանրաբեռնել պարտականություններով կամ մերժել նրանց որեւէ իրավունք տրամադրելը, եթե նրանց վրա դրված պարտականությունները բովանդակային առումով կատարված են:

Ուստի առաջարկում ենք համակարգում բացի դիմումը մերժելու ընթացակարգի նախատեսել նաեւ վերադարձման հնարավորությունը, որի դեպքում անձը կարող է սահմանված ժամկետում ձեւական վրիպակները ուղղել եւ նորից ներկայացնել դիմումը:

15. Նախագծի 17-րդ հոդվածը վերնագրված է «Գրանցումը ապահովված անձի կողմից եւ սահմանափակման գրանցումը», որը սահմանում է.

«1. Ապահովված անձի կողմից գրանցումը կարող է իրականացվել միայն պարտապանի գրավոր համաձայնության առկայության կամ գրավոր պայմանագրով նախատեսված դեպքերում: Գրանցում իրականացնելու համաձայնությունը կամ համապատասխան դրույթ պարունակող պայմանագիրը ստորագրելով ՝ պարտապանը տալիս է դիմումի մեջ ներառված տեղեկությունները հրապարակելու վերաբերյալ համաձայնություն:

2. Սահմանափակման վերաբերյալ գրանցումը կարող էիրականացվել առանց պարտապանի համաձայնության, սահմանափակում կիրառող իրավասու մարմինների կամ ապահովված անձի կողմից ՝ շարժական գույքի նկատմամբ ապահովում կիրառելու կամ գույքի նկատմամբ բռնագանձում տարածելու դեպքերում:»:

Հոդվածի մասերում նշված դեպքերում պարտապանի համաձայնությունը գրավոր ձեւով կամ պայմանագիրը կամ համապատասխան մարմնի որոշումը պետք է կցված լինեն դիմումին եւ ներկայացվեն դրա հետ մեկտեղ: Ուստի առաջարկում ենք նշված հոդվածի մասերը լրացնել 12-րդ հոդվածում:

16. Նախագծի 18-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանվում է, որ գրանցումը պարունակում է տեղեկություն գրանցման տեւողության մասին: Սակայն հետագա շարադրանքում որեւէ կերպ ամրագրված չէ դրույթ այն մասին, թե ինչի հիման վրա է որոշվում գրանցման տեեւողությունը. Արդյոք դա բխում է համապատասխան պարտավորական հարաբերությունների առաջացման համար հինք հանդիսացած պայմանագրի տեւողությունից, թե դա կարող է հանդիսանալ ապահովված իրավունքը գրանցող պարտատիրոջ ազատ կամահայտնության արդյունք, եւ ի վերջո, կարող է արդյոք գրանցման տեւողությունը լինել անժամկետ:

17. Նախագծի 22-րդ հոդվածը կարգավորելով գրանցված ապահովված իրավունքի դեմ պարտապանի առարկություն ներակայացնելու հետ կապված հարաբերությունները, այնուամենայնիվ չի անդրադառնում այն հետեւանքներին, որոնք կարող ենա առաջանալ պարտատիրոջ համար նման առակությունների գրանցման փաստով: Կարծում ենք, նպատակահարմար է իրավական կարգավորման ենթարկել նաեւ այն հարցը, թե ինչ հետեւանքներ կարող է ունենալ պատրապանի կողմից իր նկատմամբ գրանցած ապահովված իրավունքի դեմ առարկելը եւ ինչ սահմանափակումներ կարողէ այն առաջացնել պարտատիրոջ համար մինչեւ առարկությունների հիմանվոր կամ անհիմն լինելու հանգամանքի հաստատումը:

18. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով (այսուհետ՝ սույն կետում՝ Նախագիծ) նախատեսվում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացնել նոր ինստիտուտ՝ «Ապահովված իրավունք» վերնագրով: Նախագծով առաջարկվող իրավակարգավորման ուսումնասիրությունը վկայում է, որ ապահովված իրավունքը պարտատիրոջ գույքային իրավունքն է՝ ի ապահովումն պարտավորության կատարման: Ըստ էության, ապահովված իրավունքն իրենից ներկայացնում է պարտավորության կատարման ապահովման եղանակ եւ իր էությամբ համեմատելի է գրավի ինստիտուտի հետ: Ավելին, ապահովված իրավունքի առարկան նույնական է ՀՀ քաղաքացիական օրենսգրքով նախատեսված գրավի առարկայի հետ:Մասնավորապես՝Նախագծով առաջարկվող 225.1 հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ ապահովված իրավունքի առարկան կարող է լինել ցանկացած գույք, այդ թվում` գույքային իրավունք, բացառությամբ շրջանառությունից հանված գույքի, պարտատիրոջ անձի հետ անխզելիորեն կապված պահանջների` ներառյալ ալիմենտի, կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի հատուցման պահանջների, պետական (գանձապետական) անվանական այն արժեթղթերի, որոնց թողարկման պայմաններով կնախատեսվեն, որ այդ արժեթղթերը գրավադրման ենթակա չեն, եւ այն իրավունքների, որոնց զիջելն այլ անձի արգելված է օրենքով: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 230-րդ հոդվածի համաձայն՝ գրավի առարկա որոշ բացառություններով կարող է լինել ցանկացած գույք՝ ներառյալ գույքային իրավունք: Գրավը եւս ծագում է պայմանագրի ուժով կամ օրենքի հիման վրա եւ այլն:

Ուստի առաջարկում ենք ապահովված իրավունքը՝ որպես պարտավորության կատարման ապահովման եղանակ՝ կարգավորել գրավի ինստիտուտի շրջանակներում:

19. Նախագծով առաջարկվող 225.1-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսվում է, որ ապահովված իրավունքը տարածվում է նաեւ այն գույքի վրա, որն ուղղակի կամ անուղղակի առաջանում է ապահովված իրավունքի առարկայի տիրապետումից կամ տնօրինումից , ինչպես նաեւ ապահովված իրավունքի առարկայի ապահովագրական փոխհատուցումից: Նշենք, որ ըստ Նախագծի՝ ապահովված իրավունքները չեն տարածվում այնպիսի գույքի վրա, որն առաջանում է սեփականատիրոջ այնպիսի իրավազորության իրականացման արդյունքում, ինչպիսին օգտագործումն է: Մինչդեռ գույքի օգտագործման արդյունքում եւս կարող են առաջանալ նյութական բարիքներ, որոնց վրա կարող է տարածվել ապահովված իրավունքը: Ուստի առաջարկում ենք Նախագծի 225.1-րդ հոդվածի 5-րդ մասում ներառել նաեւ ապահովված իրավունքի առարկայի օգտագործմանարդյունքում առաջացած գույքը:

20. Նախագծով առաջարկվող 225.1-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսվում է, որ ապահովված իրավունքը ծագում եւ գործում է պարտավորության ծագման պահից մինչեւ պարտավորության պատշաճ կատարումը: Նշենք, որ Նախագծից պարզ չէ, որ որ պարտավորության մասին է խոսքը՝ հիմնական թե լրացուցիչ, քանի որ ապահովված իրավունքը ծագում է ի կատարումն պարտատիրոջ հանդեպ պարտապանի պարտավորության կատարման:Բացի այդ, շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքները ենթակա են գրանցման շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցում իրականացնող մարմնում: Ուստի առաջարկում ենք Նախագծում հստակեցնել ապահովված իրավունքերի ծագման պահը:

21. Նախագծով առաջարկվող 225.1-րդ հոդվածի 7-րդ մասում խոսվում է ապահովման պայմանագրի մասին, որը նորություն է ՀՀ քաղաքացիական օրենսգրքում:Սակայն նշված Նախագծով չի կարգավորվում ապահովման պայմանագրի հասկացությունը, դրա կնքման ձեւը եւ նշված պայմանագրին վերաբերող այլ հարցերը: Ուստի առաջարկում ենք ՀՀ քաղաքացիական օրենսգրքով նշված ինստիտուտի շրջանակներում կարգավորել նաեւ ապահովման պայմանագրին վերաբերող հարցերը:

22. ««Բանկերի եւ բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծում առաջարկվում է ընդամենը մեկ փոփոխություն, ուստի նախագծի վերնագրում «փոփոխություններ» բառն անհրաժեշտ է փոխարինել «փոփոխություն» բառով: Նույն նախագծում առաջարկվում է փոփոխությունը կատարել «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի «751-րդ» հոդվածում, այնինչ այն պետք է կատարվի «751 -ին» հոդվածում:

23. ««Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի « (այսուհետ՝ Օրենք) » բառերն ավելորդ են, քանի որ այդ նախագծի հետագա շարադրանքում «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» ՀՀ օրենքն այլեւս չի հիշատակվում:

24. «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսվող փոփոխությամբ օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասի երրորդ նախադասությունը ճանաչվում է ուժը կորցրած, ինչը չի համապատասխանում «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներին, որոնց համաձայն՝ իրավական ակտում փոփոխությունները կատարվում են նրա առանձին` բառեր, թվեր կամ նախադասություններ հանելու միջոցով :Այդ առումով նախագծի հիշյալ կետում նշված «ուժը կորցրած ճանաչել» բառերն անհրաժեշտ է փոխարինել «հանել» բառով:

25. Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի41-րդ հոդվածից բխում է, որ նախադասությունները համարկալման ենթակա չեն, ուստի առաջարկում ենք «Ընդերքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխութփյուններ կատարելու մասին»: Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ մասից հանել «2.» համարակալումը: Նույն հոդվածը ենթակա է խմբագրման նաեւ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի36-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջներին համապատասխանեցնելու իմաստով, քանի որ հայոց լեզվի կանոնները պահպանելու նպատակով անհրաժեշտ է հանել «Կնքված» բառը, քանի որ եթե խոսքը վերաբերում է որեւէ իրավական հետեւանք առաջացնող պայմանագրին, ապա այն բնականաբար կնքված է: Քաղաքացիական իրավունքի գիտության մեջ պայմանագրեը կնքված եւ չկնքվածի չեն դասակարգվում:

«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի36-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջների պահպանման տեսանկյունից, ինչպես նաեւ օրենսդրական ձեւակերպումենրի հստակությունն ապահովելու նպատակով անհրաժեշտ է խմբագրել նաեւ Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ մասը, առաջարկվող «Գրավադրված ընդերքի օգտագործման իրավունքի» ձեւակերպումը փոխարինելով «Ընդերքի օգտագործման գրավադրված իրավունքի» ձեւակերպմամբ, քանի որ առաջարկվող շարադրանքի պարագայում ընկալվում է այնպես, որ խոսքը վերաբերում է գրավադրված ընդերքին, մինչդեռ ակնհայտ է, որ կարգավորումն ուղղված է համապատասխան իրավունքի գրավադրման հետ կապված հարաբերությունների կարգավորմանը:

26. ««Ապրանքային նշանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 1-ին հոդվածում հեղինակն առաջարկում է հանել «Ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետից հանել «գրավադրման» բառը: Առաջարկում ենք հանել նաեւ այդ բառից առաջ դրված ստորակետը:

27. «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 1-ին հոդվածով լրացվող՝ օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասում նշված «գրանցման հետ կապված իրավահարաբերությունները» բառերն անհրաժեշտ է փոխարինել «գրանցման հետ կապված հարաբերությունները» բառերով՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները, որոնց համաձայն՝ օրենքով կարող է կարգավորվել ցանկացած հարաբերություն, այլ ոչ թե իրավահարաբերություն: ա

Նույն նախագծով առաջարկվում է «Ավիացիայի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասից հանել «օդանավը գրավի առարկա հանդիսանալու վերաբերյալ» բառերը: Առաջարկում ենք հանել նաեւ այդ բառերից առաջ դրված ստորակետը:

28. «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 2-րդ հոդվածով լրացվող՝ օրենքի 30.3-րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսվում են դրույթներ, որոնց համաձայն գույքի նկատմամբ սահմանափակում կիրառելու մասին որոշման վարչական կարգով բողոքարկումը չի կասեցնում որոշման կատարումը: Այդ առումով անհրաժեշտ է նկատի ունենալ «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 74-րդ հոդվածի պահանջները, որոնց համաձայն վարչական բողոք բերելը կասեցնում է բողոքարկվող վարչական ակտի կատարումը, բացառությամբ` օրենքով նախատեսված այն դեպքերի, երբ վարչական ակտը ենթակա է անհապաղ կատարման կամ այն դեպքերի, երբ անհապաղ կատարումն անհրաժեշտ է հանրային շահերից ելնելով: Այսինքն՝ օրենքի հիշյալ հոդվածով սահմանում է իմպերատիվ պահանջ, որի համաձայն վարչական բողոք բերելը բոլոր դեպքերում կասեցնում է բողոքարկվող վարչական ակտի կատարումը՝ բացառությամբ երկու դեպքերի՝ առաջին, երբ վարչական ակտը ենթակա է անհապաղ կատարման, ընդ որում վարչական ակտի անհապաղ կատարման դեպքերը պարտադիր պետք է սահմանված լինեն օրենքով եւ երկրորդ, երբ վարչական ակտի անհապաղ կատարումն անհրաժեշտ է հանրային շահերից ելնելով: Ընդ որում վարչական ակտի անհապաղ կատարման պահանջը (շահը) պետք է հիմնավորվի գրավոր: Մինչդեռ, նախագծի նշված հոդվածի 7-րդ մասով սահմանված է, որ գույքի նկատմամբ սահմանափակում կիրառելու մասին որոշման վարչական կարգով բողոքարկումը չի կասեցնում որոշման կատարումը, ինչը չի բխում «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 74-րդ հոդվածի պահանջներից:

29. ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծում «բովանդակությամբ» բառն առաջարկում ենք փոխարինել «խմբագրությամբ» բառով: Դրանով ի կատար կածվի «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի պահանջը:

30. «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի կապակցությամբ հայտնում ենք հետեւյալը:

ՀՀ քրեական օրենսգրքում փաստացի առաջարկվում է լրացնել նոր հոդված, որը քրեական պատասխանատվություն է սահմանում պարտապանի կողմից ապահովված իրավունքի առարկան ոչնչացնելու, վնասելու, վատնելու կամ թաքցնելու համար, որի արդյունքում պարտապանին պատճառվել է խոշոր չափի վնաս:

1)Տվյալ արարքն օբյեկտիվ կողմից դրսեւորվում է ոչնչացնելու, վնասելու, վատնելու կամ թաքցնելու միջոցով: Այսինքն ՝ տվյալ հոդվածը օբյեկտիվ կողմից համընկնում է ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի ՝ յուրացնելը կամ վատնելը (վատնելու մասով), եւ ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի հետ ՝ գույ քը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը (ոչնչացնելու կամ վնասելու մասով):

Դա նշանակում է, որ ,Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասինե ՀՀ օրենքի նախագծի հեղինակների կողմից առաջարկվող նորմը ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ եւ 185-րդ հոդվածների համեմատ հատուկ նորմ է, եւ դրանով նախատեսվում են այդ հոդվածներով նախատեսված արարքների կատարումը հատուկ սուբյեկտի ՝ ապահովված իրավունքի պարտատիրոջ կողմից, հատուկ տուժողի ՝ ապահովված իրավունքի պարտապանի հանդեպ, եւ հատուկ օբյեկտի ՝ ապահովված իրավունքի առ արկայի հանդեպ: Այսինքն ՝ անկախ ՀՀ քրեական օրենսգրքում նշված լրացումը կատարելուց ՝ տվյալ արարքի կատարումն առաջացնելու էր քրեական պատասխանատվություն, բացառությամբ այն դեպքերի, երբ նշված արարքը կատարվում է թաքցնելու միջոցով:

Ստացվում է, որ տվյալ դեպքում ,Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասինե ՀՀ օրենքի նախագծով առաջարկվում է սահմանել քրեական պատասխանատվություն այնպիսի արարքների համար, որոնք արդեն իսկ քրեականացված են (կամ քրեականացված են լինելու ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ փաթեթի ընդունումից հետո): Ուստի համապատասխան փոփոխությունն ընդունվելուց հետո շարունակվելու է ՀՀ քրեական օրենսգրքի հետագա ծանրաբեռնումը ՝ երեւույթ, որը բացասական է գնահատված շրջանառության մեջ դրված ՀՀ քրեական նոր օրենսգրքի հայեցակա րգով, որով որպես նպատակ սահմանվել է դրա վերացումը:

2)Ընդ որում ՝ ,Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասինե ՀՀ օրենքի նախագծով առաջարկվում է քրեական պատասխանատվություն սահմանել համապատասխան արարքները խոշոր չափով կատարելու դեպքում: Դա այն դեպքում, երբ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ եւ 185-րդ հոդվածներով քրեական պատասխանատվություն է սահմանվում դիտավորությամբ վատնումը, ոչնչացումը եւ վնասումը զգալի չափով կատարելու համար:

Դրա արդյունքում ստացվում է, որ ապահովված իրավունքի պարտապանի կողմից զգալի չգալով պարտատիրոջը վնաս պատճառելու դեպքում նա պատժվելու է համապատասխանաբար ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ եւ 185-րդ հոդվածների առաջին մասերով, իսկ խոշոր չափով այդ արարքը կատարելու դեպքում նոր լրացվող 185.1-րդ հոդվածով:

3) Նոր լրացվող հոդվածը խնդրահարույց է նաեւ սանկցիաների մասով: Այսպես, խոշոր չափով պարտատիրոջը վնաս պատճառելու համար առաջարկվում է սահմանել ազատազրկում առավելագույնը երեք տարի ժամկետով:

Դա այն դեպքում, երբ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածով նախատեսված արարքը ՝ հասարակ յուրացումը խոշոր չափով կատարելու համար անձը ենթակա է երկուսից հինգ տարով ազատազրկման, ընդ որում ՝ նշված հոդվածով նախատեսվում է նաեւ ազատազրկման հետ չկապված պատժի նշանակման հնարավորություն: Այս առումով պարզ չէ, թե որն է նշված հոդվածների սանկցիաների տարբերությունը: Ինչու ՞ է մեկով նախատեսվում ազատազրկման հետ չկապված պատժի նշանակման հնարավորություն, իսկ մյուսով ՝ ոչ: Կամ ինչու ՞ է մեկով ավելի ծանր պատիժ նախատեսվում, քան մյուսով:

Նույն խնդիրն առաջանում նաեւ այն դեպքում, երբ լրացվող հոդվածի սանկցիան համադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) սանկցիայի հետ:

Սանկցիաներն անհասկանալիորեն տարբեր են նաեւ նույն արարքներն առանձնապես խոշոր չափերով կատարելու դեպքում:

4) Լրացվող հոդվածում բացակայում են այլ ծանր հանգամանքներ, որոնք նախատեսվում են ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներում ՝ նույ ն արարքը պաշտոնեական դիրքն օգտագործելով կատարելու միջոցով կատարելը, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կատարելը եւ այլն: Անհասկանալի է ՝ ինչու դրանք չեն նախատեսվել լրացվող հոդվածում:

5) Լրացվող հոդվածով առաջարկվում է քրեականացնել այն դեպքերը, երբ տվյալ արարքը կատարվում է թաքցնելու միջոցով: Թաքցնելը ՝ որպես օբյեկտիվ կողմի հատկանիշ, նախատեված չէ ՀՀ քրեական օրենսգրքի որեւէ այլ ՝ հափշտակությունը նախատեսող հոդվածում: Ուստի, անհասկանալի է այն ապահովված իրավունքի առարկայի մասով քրեականացնելու իմաստը:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ՝                                                            Հ. ՍԱՐԳՍՅԱՆ

Կատարողներ՝ Հ. Սարդարյան

Ս. Առաքելյան

Ս. Թեւանյան