«20» նոյեմբերի 2014 թ. ԻՎ-ե-192
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-633-09.10.2014-ՊԻ-010/0) եւ «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-6331 -09.10.2014-ՊԻ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ՝ Փաթեթ) փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:
Ստորեւ ներկայացնում ենք Փաթեթի վերաբերյալ իրականացված փորձաքննության արդյունքները:
Փաթեթը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան:
1. ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 154-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված իրավակարգավորման եւ դրա հակասահմանադրական լինելու վերաբերյալ Փաթեթի հիմնավորման մեջ արտահայտված իրավական դիրքորոշման վերաբերյալ ցանկանում ենք հայտնել, որ քաղաքացի Արա Սարգսյանը ՀՀ սահմանադրական դատարանում վիճարկում է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 154-րդ հոդվածի 4-րդ մասի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը: Տվյալ հարցով ՀՀ սահմանադրական դատարանում գործի քննությունը նշանակված է սույն թվականի դեկտեմբերի 9-ին: Դրանով պայմանավորված՝ սույն եզրակացության մեջ զերծ կմնանք տվյալ հարցի վերաբերյալ որեւէ իրավական դիրքորոշում արտահայտելուց, քանի որ հարցը գտնվում է ՀՀ Սահմանադրական դատարանի վարույթում:
2. «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասինե ՀՀ օրենքի նախագծի 1-ին հոդվածով առաջարկվում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 393-րդ հոդվածում լրացնել պահանջ առ այն, որ նշված հոդվածի առաջին մասով նախատեսված դատական ակտը կայացվում է հանուն Հայաստանի Հանրապետության:
Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 357-րդ հոդվածը սահմանում է, որ դատարանները դատավճիռները կայացնում են հանուն Հայաստանի Հանրապետության: Այսինքն՝ նշված նախագծով առաջարկվող կարգավորումն արդեն իսկ սահմանված է գործող օրենսգրքով:
3. Նախագծով առաջարկվում է սահմանել, որ քրե ական գործերով հրապարակվում է վճռաբեկ դատարանի որոշման միմիայն եզրափակիչ մասը: Կարծում ենք, որ սույն կարգավորմամբ կդրսեւորվի տարբերակված մոտեցում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի եւ մյուս պրոցեսուալ օրենսգրքերի (ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրք եւ ՀՀ վարչական դատավարության օրենսգիրք) միջեւ, քանի որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքի 241-րդ հոդվածի 8-րդ մասում եւ ՀՀ վարչական դատավարության օրենսգիրք ի 170-րդ հոդվածի 7-րդ մասում նախատեսված է, որ վճռաբեկ դատարանի որոշումը հրապարակվում է դատարանի նիստում:
Փաթեթի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ՝ Հ. ՍԱՐԳՍՅԱՆ
Կատարող՝ Ս. Առաքելյան