«1 7 » նոյեմ բերի 2014 թ. ԻՎ-ե-1 89
ԵԶՐԱԿԱՑՈւԹՅՈՒՆ
««Ավտոմոբիլային ճանապարհների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-650-27.10.2014-ՏՀ-010/0), «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-6501 -27.10.2014-ՏՀ-010/0), ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-6502 -27.10.2014-ՏՀ-010/0) եւ ««Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-6503 -27.10.2014-ՏՀ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Ավտոմոբիլային ճանապարհների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ ««Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ՝ Փաթեթ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:
Ստորեւ ներկայացնում ենք Փաթեթի վերաբերյալ իրականացված փորձաքննության արդյունքները:
Փաթեթը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, համահունչ է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին:
ՀՀ օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից հայտնում ենք հետեւյալը.
1. ««Ավտոմոբիլային ճանապարհների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) 1-ին հոդվածում անհրաժեշտ է ճիշտ նշել օրենքի լրիվ անվանումը՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները: Այդ առումով հիշյալ հոդվածում նշված «Հայաստանի Հանրապետության օրենքի (2006 թվականի դեկտեմբերի 5-ի ՀՕ-240-Ն)» բառերն անհրաժեշտ է փոխարինել «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի դեկտեմբերի 5-ի ՀՕ-240-Ն օրենքի» բառերով:
Նույն հոդվածով նախատեսվում են դրույթներ, որոնց համաձայն` «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածը լրացվում է նոր հասկացությունով, մինչդեռ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ իրավական ակտում լրացումներ կատարվում են դրանում նոր բաժիններ, գլուխներ, հոդվածներ, մասեր, կետեր, պարբերություններ, նախադասություններ, բառեր կամ թվեր լրացնելու միջոցով: Այդ առումով Նախագծի 1-ին հոդվածում նշված «նոր հասկացություն» բառերն անհրաժեշտ է փոխարինել «նոր պարբերություն» բառերով:
2. Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում նշված «հետեւյալ խմբագրությամբ» բառերն անհրաժեշտ է փոխարինել «նոր խմբագրությամբ» բառերով՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի պահանջները:
3. Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով լրացվող՝ օրենքի 10-րդ հոդվածի 6.3-րդ մասի 1-ին կետում սահմանված ժամկետին կատարված հղումն անորոշ է եւ հստակեցման կարիք ունի, քանի որ պարզ չէ, թե ինչ ժամկետներում պետք է վերացվեն մատնանշված թերությունները: Հիշյալ առաջարկությունը բխում է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջներից:
Նույն հոդվածի 6.3-րդ մասի 2-րդ կետում նշված «մասնատել» բառից հետո անհրաժեշտ է լրացնել «առանց այն վնասելու» բառերը՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ նշված հոդվածում խոսքը պետք է գնա այն բեռների մասին, որոնց մասնատելու հետեւանքով չի վնասվում փոխադրվող բեռը:
Նույն հոդվածի 6.3-րդ մասի 5-րդ կետում փակագծերն անհրաժեշտ է հանել:
4. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 1-ին հոդվածում՝ «1985» թվից առաջ տեղադրված փակագիծն անհրաժշետ է տեղադրել «այսուհետ» բառից առաջ, իսկ «հետեւյալ խմբագրությամբ» բառերն անհրաժշետ է փոխարինել «նոր խմբագրությամբ» բառերով՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի պահանջները:
5. Նախագծի 2-րդ հոդվածով նախատեսվում են դրույթներ, որոնց համաձայն՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 1503 -րդ հոդվածով գանձվող տուգանքները փոխանցվում են համապատասխան համայնքի բյուջե՝ մարզային ավտոճանապարհներին արձանագրված խախտումների համար, մինչդեռ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 57-րդ հոդվածում, որը վերաբերում է համայնքի բյուջեի ձեւավորման աղբյուրներին, որպես համայնքի բյուջեի ձեւավորման աղբյուր նշված չէ մարզային ավտոճանապարհներին արձանագրված վարչական իրավախախտումների համար այլ մարմինների կողմից կիրառած պատժամիջոցներից առաջացած եկամուտները: Հետեւաբար՝ առաջարկում ենք համապատասխան լրացում կատարել նաեւ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 2271 -րդ հոդվածի համաձայն՝ օրենսգրքի 1503 -րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննում է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարարությունը:
7. ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 1-ին հոդվածում անհրաժեշտ է ճիշտ նշել օրենքի լրիվ անվանումը՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները: Այդ առումով հիշյալ հոդվածում նշված «Հայաստանի Հանրապետության օրենքի (1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186)» բառերն անհրաժեշտ է փոխարինել «Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի» բառերով:
8. ««Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին հոդվածով լրացվող «ժը» կետը խմբագրման կարիք ունի՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի պահանջները, քանի որ նշված լրացմամբ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի «ժը» կետը կունենա հետեւյալ տեսքը «Տրանսպորտային միջոցի երթեւեկությունն արգելվում է, եթե`
ժը) օրենքով սահմանված այլ դեպքերում»:
Փաթեթի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ՝ Հ. ՍԱՐԳՍՅԱՆ
Կատարող՝ Ս. Առաքելյան