«24» դեկտեմբերի2014 թ.                                                                           ԻՎ-ե-205


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Անձնական տվյալների պաշտպանության մասին» (փաստաթղթային կոդ ՝ Կ-670-03.12.2014-ՊԻ-010/0), «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ ՝ Կ-6701 -03.12.2014-ՊԻ-010/0), «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ ՝ Կ-6702 -03.12.2014-ՊԻ-010/0), «Փախստականների եւ ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ ՝ Կ-6703 -03.12.2014-ՊԻ-010/0), «Եկամտային հարկի եւ պարտադիր կուտակային վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ ՝ Կ-6704 -03.12.2014-ՊԻ-010/0), «Հյուպատոսական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ ՝ Կ-6705 -03.12.2014-ՊԻ-010/0), «Մարդահամարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ ՝ Կ-6706 -03.12.2014-ՊԻ-010/0), «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ ՝ Կ-6707 -03.12.2014-ՊԻ-010/0), «Բնակչության պետական ռեգիստրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ ՝ Կ-6708 -03.12.2014-ՊԻ-010/0), «Էլեկտրոնային փաստաթղթի եւ էլեկտրոնային թվային ստորագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ ՝ Կ-6709 -03.12.2014-ՊԻ-010/0), «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ ՝ Կ-67010 -03.12.2014-ՊԻ-010/0), «Գյուղատնտեսական համատարած հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ ՝ Կ-67011 -03.12.2014-ՊԻ-010/0), «Նույնականացման քարտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ ՝ Կ-67012 -03.12.2014-ՊԻ-010/0), «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ ՝ Կ-67013 -03.12.2014-ՊԻ-010/0), «Հանրային ծառայությունների համարանիշի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ ՝ Կ-67014 -03.12.2014-ՊԻ-010/0), «Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ ՝ Կ-67015 -03.12.2014-ՊԻ-010/0), «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ ՝ Կ-67016 -03.12.2014-ՊԻ-010/0), «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ ՝ Կ-67017 -03.12.2014-ՊԻ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերիփաթեթի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Անձնական տվյալների պաշտպանության մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Փախստականների եւ ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Եկամտային հարկի եւ պարտադիր կուտակային վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հյուպատոսական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Մարդահամարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Բնակչության պետական ռեգիստրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Էլեկտրոնային փաստաթղթի եւ էլեկտրոնային թվային ստորագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Գյուղատնտեսական համատարած հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Նույնականացման քարտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հանրային ծառայությունների համարանիշի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ՝ Փաթեթ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Փաթեթի վերաբերյալ իրականացված փորձաքննության արդյունքները:

Փաթեթը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, համահունչ է Հայաստանի Հանրապետության Սահմանդրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին:

Հայաստանի Հանրապետության օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախա գ ծի (այսուհետ՝ Նախագիծ) 3-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետում որպես անհատական տվյալներ մշակող նշված է կազմակերպությունը: Այս առումով անհրաժեշտ է անդրադառնալ ՀՀ քաղաքացիական օրենսգրքին, որը չի առանձնացում կազմակերպություն հասկացությունը եւ ոչ էլ սահմանում է այն որպես քաղաքացիական իրավահարաբերությունների սուբյեկտ, այլ որպես քաղաքացիական իրավահարաբերությունների սուբյեկտ առանձնացնում է իրավաբանական անձանց:

Ուստի առաջարկում ենք նշված կետից հանել ,կազմակերպությունե բառը:

Նույնը վերաբերում է նաեւ Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետին, որտեղ տրված է լիազորված անձի հասկացությունը:

2. Նախագծի 9-րդ հոդվածի 10-րդ մասում տեղին չէ օգտագործված «ժառանգներ» տերմինը: ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը նախատեսում է անձի հնարավոր ժառանգների շրջանակը մի քանի հերթով, սա նշանակում է, որ մահացած անձի անձնական տվյալների մշակման համար համաձայնություն տալու իրավունք ունեցող սուբյեկտների շրջանակը հսկայական կարող է լինել: Այդ պատճառով առաջարկում ենք «ժառանգները» բառը փոխարինել «ժառանգությունն ընդունած ժառանգը» բառերով:

3. Նախագծի 24-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով որպես լիազոր մարմնի պարտականություն նախատեսված է «իր գործունեության ընթացքում քրեաիրավական բնույթի խախտումների վերաբերյալ կասկածներ ի հայտ գալու դեպքում իրավապահ մարմիններին այդ մասին հաղորդում ներկայացնելը»: Տվյալ դեպքում խոսքը գնում է հանցագործության մասին հաղորդման ՝ որպես քրեական գործ հարուցելու առիթի մասին, որը քրեական դատավարության օրենսգրքի կարգավորման առարկա է հանդիսանում: Մասնավորապես ՝ քրեական գործ հարուցելու առիթները սպառիչ սահմանված են ՀՀ քրեական դատավարության օրե նսգրքի 176-րդ հոդվածում:

Հետեւաբար ՝ նախագծի 24-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետն առաջարկում ենք հանել:

4. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 1-ին հոդվածով լրացվող՝ օրենսգրքի 189.17-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսվում են դրույթներ, որոնց համաձայն անձնական տվյալների ոչնչացնելու կամ ուղեփակելու օրենքով սահմանված կարգը խախտելը, եթե տվյալ արարքը չի պարունակում հանցագործության հատկանիշներ առաջացնում է տուգանքի նշանակում նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից մինչեւ հինգհարյուրապատիկի չափով: Այդ առումով անհրաժեշտ է նկատի ունենալ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները, որոնց համաձայն՝ սույն օրենսգրքով նախատեսված իրավախախտումների համար վարչական պատասխանատվություն առաջանում է, եթե այդ խախտումները իրենց բնույթով քրեական պատասխանատվություն չեն առաջացնում գործող օրենսդրությանը համապատասխան: Այսինքն՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 9-րդ հոդվածի 2-րդ մասով, որպես ընդհանուր նորմ սահմանված է, որ քրեական պատասխանատվություն չառաջացնող խախտումը հանդիսանում է վարչական իրավախախտում, որի համար սահմանվում է վարչական պատասխանատվություն, մինչդեռ նախագծի նշված հոդվածը « եթե տվյալ արարքը չի պարունակում հանցագործության հատկանիշներ» դրույթների մասով կրկնում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 9-րդ հոդվածի 2-րդ մասին, ուստի առաջարկում ենք նախագծի հիշյալ հոդվածում նշված « եթե տվյալ արարքը չի պարունակում հանցագործության հատկանիշներ» բառերը հանել, քանի որ դրանց նորմատիվային անհրաժեշտությունը բացակայում է:

Նույնը վերաբերում է նաեւ նախագծի նախագծի 1-ին հոդվածով լրացվող՝ օրենսգրքի 189.17-րդ հոդվածի 5-րդ եւ 6-րդ մասերում նշված « եթե տվյալ արարքը չի պարունակում հանցագործության հատկանիշներ» բառերին:

Փաթեթի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ՝                                      Հ. ՍԱՐԳՍՅԱՆ

Կատարող՝Ս. Առաքելյան