«12» դեկտեմբերի 2014 թ.                                                                                                    ԻՎ-ե-199

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Տեխնիկական կանոնակարգման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-680-10.12.2014-ՏՀ-010/0), ««Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-6801 -10.12.2014-ՏՀ-010/0) եւ ««Հավատարմագրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»(փաստաթղթային կոդ՝ Կ-6802 -10.12.2014-ՏՀ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Տեխնիկական կանոնակարգման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», ««Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ ««Հավատարմագրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծեր ի փաթեթը (այսուհետ`Փաթեթ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Փաթեթը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, չի հակասում միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին:

ՀՀ Սահմանադրությանը, ՀՀ օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

1. ««Տեխնիկական կանոնակարգման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) 4-րդ հոդվածով լրացվող՝ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսվում են դրույթներ, որոնց համաձայն՝ տ եխնիկական կանոնակարգման, այդ թվում` համապատասխանության գնահատման ոլորտի Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը բաղկացած է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վավերացված Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան ընդունված փաստաթղթերից, սույն օրենքից եւ այլ իրավական ակտերից: Այսինքն՝ նախագծի հիշյալ դրույթի բովանդակությունից բխում է, որՀայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերը վավերացվում են ՀՀ օրենսդրությամբ (որոնց մեջ, համաձայն «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի, մտնում են նաեւ, օրինակ, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշումները, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերը եւ կարգադրությունները, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի որոշումները, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումները, Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումները եւ այլն) սահմանված կարգով, ինչը չի համապատասխանում «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին, որոնց համաձայն Հայաստանի Հանրապետության կողմից ստորագրվելուց հետո միջազգային պայմանագիրը ենթակա է վավերացման կամ հաստատման` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ եւ «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» օրենքով սահմանված կարգով: Ուստի առաջարկում ենք Նախագծի 4-րդ հոդվածով լրացվող՝ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասում նշված «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վավերացված Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության Սահամանդրությամբ եւ օրենքով սահմանված կարգով վավերացված Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան» բառերով:

Նույնը վերաբերում է նաեւ Նախագծի 6-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում, 7-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում, 9-րդ հոդվածում, 14-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում եւ 15-րդ, հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում նշված «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վավերացված Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան» բառերին, ինչպես նաեւ ««Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետումեւ ««Հավատարմագրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում, 6-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում եւ 10-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում նշված «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վավերացված Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան» բառերին:

2. ««Տեխնիկական կանոնակարգման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 6-րդ հոդվածով լրացվող՝ օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի «բ» ենթակետով նախատեսվում են դրույթներ, որոնց համաձայն՝ սանիտարական, անասնաբուժասանիտարական եւ բուսասանիտարական նորմերով կարող են նախատեսվել վերահսկողության պահանջներ: Ստացվում է, որ այլ իրավական ակտերով սահմանվելու է վերահսկողություն, ինչը չի համապատասխանում ՀՀ Սահմանադրության 83.5-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջներին, որոնց համաձայն՝ բացառապես Հայաստանի Հանրապետության օրենքներով են սահմանվում իրավաբանական անձանց, ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող ֆիզիկական անձանց գործունեության նկատմամբ հսկողություն ու վերահսկողություն (այդ թվում ՝ ստուգում, ուսումնասիրություն, տեսչական ստուգում) իրականացնելու դեպքերը, պայմանները եւ կարգը: Հետեւաբար՝ սանիտարական, անասնաբուժասանիտարական եւ բուսասանիտարական նորմերով չեն կարող նախատեսվել վերահսկողության պահանջներ:

3. ««Հավատարմագրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 5-րդ հոդվածով խմբագրվող՝ օրենքի 9-րդ հոդվածի 8-րդ մասի 9-րդ կետով նախատեսվում են դրույթներ, որոնց համաձայն՝ խ որհուրդն իրականացնում է լիազորված պետական կառավարման մարմնի կողմից հաստատած գործունեության կարգով խորհրդին վերապահված այլ գործառույթներ: Այսինքն՝ լիազոր մարմնի որոշմամբ խորհրդին վերապահվելու է որոշակի լիազորություններ, ինչը չի համապատասխանում ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներին, որոնց համաձայն՝ պետական մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով: Հետեւաբար՝ լիազոր մարմնի որոշմամբ խորհրդին գործառույթներ վերապահելըչի համապատասխանում ՀՀ Սահամանդրությանը, քանի որ հիշյալ հարաբերությունները հանդիսանում են օրենքի կարգավորման առարկա:

4. ««Հավատարմագրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծ ի 6-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետից հետո նշված կետի համարակալումն անհրաժեշտ է վերանայել, քանի որ պահպանված չէ նշված կետերի հաջորդականությունը:

5. ««Հավատարմագրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծ ի 7-րդ հոդվածով խմբագրվող՝ օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետում պարզ չէ, թե համապատասխանության գնահատման մարմինների հավատարմագրման փաստաթղթերի (գնահատումների) ուսումնասիրության արդյունքում կայացվող հավատարմագրման կամ հավատարմագրումը մերժելու վերաբերյալ որոշումներն ինչ ժամկետներում են ընդունվելու: Այդ առումով անհրաժեշտ է նախատեսել նաեւ նշված որոշումների ընդունման ժամկետներին վերաբերող դրույթներ:

Նույնը վերաբերում է նաեւ նույն հոդվածով լրացվող՝ օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հավատարմագրումն ընդլայնելու կամ կրճատելու, ինչպես նաեւ կասեցնելու կամ դադարեցնելու վերաբերյալ որոշումների ընդունման ժամկետներին:

Բացի այդ, նշված հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում նշված «ավելացնել» բառն անհրաժեշտ է փոխարինել «լրացնել» բառով՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները, որոնց համաձայն՝ իրավական ակտում լրացումներ կատարվում են դրանում նոր կետեր լրացնելու միջոցով:

Փաթեթի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`                                                                    Հ. ՍԱՐԳՍՅԱՆ

Կատարող` Ս. Առաքելյան