«27» դեկտեմբերի 2014 թ. ԻՎ-ե-207
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
««Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-698-26.12.2014-ՏՀ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:
Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ իրականացված փորձաքննության արդյունքները:
Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, համահունչ է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին, Հայաստանի Հանրապետության օրենքներին:
Օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից առաջարկում ենք Նախագծի «2-րդ մասը» բառերը փարարինել «2-րդ կետը» բառերով, քանի որ «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածը չունի 2-րդ մաս, եւ առաջարկվող փոփոխությունն իրականում վերաբերում է 16-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետին: Առաջարկում ենք նաեւ Նախագծից հանել «(այսուհետ՝ օրենք)» բառերը, քանի որ Նախագծի հետագա շարադրանքը «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքին անդրադարձ այլեւս չի պարունակում:
Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈւԹՅԱՆ ՊԵՏ ՝ Հ. ՍԱՐԳՍՅԱՆ
Կատարող ՝ Ս. Առաքելյան