«27» փետրվարի 2015 թ.                                                                                                      ԻՎ-ե-9

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-715-06.02.2015-ՊԻ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանի, Վահրամ Մկրտչյանի, Նաիրա Կարապետյանի, Ռուզաննա Մուրադյանի, Կարինե Պողոսյանի, Գագիկ Մելիքյանի, Ռոբերտ Սարգսյանի եւ Արմեն Կարապետյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծն (այսուհետ` Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության կողմից:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ իրականացված փորձաքննության արդյունքները:

Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, չի հակասում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին, Հայաստանի Հանրապետության օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխան:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ՝                                                                      Հ. ՍԱՐԳՍՅԱՆ

Կատարողներ՝ Ա. Քոչարյան

Մ. Վասիլյան