«18» մայիսի 2015 թ.                                                                                                        ԻՎ-ե-55

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-785-13.05.2015-ՍՀ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, չի հակասում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին եւ Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին:

Հայաստանի Հանրապետության օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

1. «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ օրենքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի վերնագիրը, «Հայաստանի Հանրապետության» բառերը, օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, թիվը եւ «օրենք» բառը: Հետեւաբար, առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածի շարադրանքը սկսել հետեւյալ կերպ.

«Հոդված 1. «Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության 2013 թվականի դեկտեմբերի 11-ի ՀՕ-152-Ն օրենքի (այսուհետ՝ օրենք) 4-րդ հոդվածի 1-ին մասի՝

… »:

2. Նախագծի 5-րդ հոդվածով առաջարկվում է «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքի 11-րդ եւ 12-րդ հոդվածներում կատարել լրացումներ, որոնց համաձայն՝ զբաղվածության պետական ամենամյա ծրագրերի տեղաբաշխումը եւ զբաղվածության պետական ծրագրերի ակնկալվող արդյունքների ընթացիկ եւ վերջնական թիրախավորումը պետք է կատարվի նաեւ ըստ տարածքների: Նշենք, որ «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքով նախատեսված չէ «տարածք» անվանումով վարչատարածքային միավոր:

3. Առաջարկում ենք Նախագծի 6-րդ հոդվածով «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածում լրացվող 4.1-ին, 4.2-րդ եւ 4.3-րդ մասերում հոդվածի մասերի համարները տեքստից բաժանել միջակետով: Սույն առաջարկությունը բխում է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներից, որի համաձայն՝ հոդվածների եւ մասերի համարները տեքստից բաժանվում են միջակետով:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ՝                                                                Հ. ՍԱՐԳՍՅԱՆ

Կատարող՝ Ս. Առաքելյան