«20» հուլիսի 2015 թ.                                                                                                           ԻՎ-ե-81

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«« Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-830-30.06.2015-ՄԻ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «« Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացվում են Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, չի հակասում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին եւ Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին:

Հայաստանի Հանրապետության օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

1. Նախագծի վերնագրում նշված «եւ փոփոխություն» բառերն անհրաժեշտ է հանել, քանի որ Նախագծով կատարվում է միայն մեկ լրացում: Հիշյալ առաջարկությունը բխում է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 40- րդ հոդվածի 1-ին մասի պահանջներից, որոնց համաձայն՝ ի րավական ակտի վերնագիրը պետք է համապատասխանի իրավական ակտի բովանդակությանը եւ հակիրճ տեղեկատվություն պարունակի դրա կարգավորման առարկայի մասին:

2. Ն ախագծ ի 1-ին հոդվածում անհրաժշետ է ճիշտ նշել « Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի լրիվ անվանումը: Մասնավորապես՝ հիշյալ հոդվածում «Հայաստանի Հանրապետության20 02 թվականի հուլիս ի 3-ի « Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի» բառերն անհրաժեշտ է փոխարինել « Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության20 02 թվականի հուլիսի 3-ի ՀՕ- 320 օրենքի» բառերով ՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները, որոնց համաձայն՝ օրենքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի վերնագիրը, «Հայաստանի Հանրապետության» բառերը, օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, թիվը եւ «օրենք» բառը:

3. Նախագծի 1-ին հոդվածը չի համապատասխանում «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջներին: Այսպես՝ Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվում են դրույթներ, որոնց համաձայն՝ կուսակցության կանոնադրության եւ ծրագրի ընդունման, դրանցում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու, բացի խմբագրական եւ տեխնիկական բնույթի փոփոխություններից եւ լրացումներից, որոնք հաստատվում են կուսակցության մշտական գործող ղեկավար մարմնի կողմից, կուսակցության վերակազմակերպման, լուծարման, ինչպես նաեւ կուսակցության կողմից Հանրապետության Նախագահի թեկնածուի առաջադրման մասին որոշումներն ընդունվում են կուսակցության համագումարի պատվիրակների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Այսինքն՝ կուսակցության՝ վերջնական խմբագրությամբ ընդունած կանոնադրությունում եւ ծրագրում խմբագրական եւ տեխնիկական բնույթի փոփոխություններ եւ լրացումներ կատարելու է ոչ թե այն ընդունած մարմինը (իրավաստեղծ մարմինը), այլ մեկ այլ մարմին՝ կուսակցության մշտական գործող ղեկավար մարմինը , ինչը չի համապատասխանում «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջներին, որոնց համաձայն՝ այլ անձանց կամ մարմիններին արգելվում է կատարել լեզվաոճական, խմբագրական, շարադասական կամ այլ բնույթի փոփոխություններ իրավաստեղծ մարմնի` վերջնական խմբագրությամբ ընդունած իրավական ակտում, բացառությամբ ուղղագրական կամ կետադրական սխալների ուղղման: Սույն մասի պահանջների խախտմամբ կատարված փոփոխություններն իրավաբանական ուժ չունեն:

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածում նշված «բացի խմբագրական եւ տեխնիկական բնույթի փոփոխություններից եւ լրացումներից» բառերը փոխարինել «բացառությամբ ուղղագրական կամ կետադրական սխալների ուղղման» բառերով:

4. Նախագծի 1-ին հոդվածում նշված «2-րդ կետի» բառերն անհրաժեշտ է փոխարինել «2-րդ մասի» բառերով՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները, որոնց համաձայն՝ Հայաստանի Հանրապետության օրենքների հոդվածները բաժանվում են «մասեր» կոչվող միայն համարակալված պարբերությունների:

Նախագծ ի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ՝                                                           Հ. ՍԱՐԳՍՅԱՆ

Կատարող՝ Ս. Առաքելյան