«17» օգոստոսի2015 թ.                                                                                  ԻՎ-ե-89


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Երկակի նշանակության ապրանքների արտահանման, Հայաստանի Հանրապետության տարածքով դրանց տարանցիկ փոխադրման, ինչպես նաեւ երկակի նշանակության տեղեկատվության եւ մտավոր գործունեության արդյունքների փոխանցման նկատմամբ հսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-832-01.07.2015-ՏՀ-010/0), ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-8321 -01.07.2015-ՏՀ-010/0), «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-8322 -01.07.2015-ՏՀ-010/0), ««Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-8323 -01.07.2015-ՏՀ-010/0), ««Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-8324 -01.07.2015-ՏՀ-010/0), «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-8325 -01.07.2015-ՏՀ-010/0) եւ «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-8326 -01.07.2015-ՏՀ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Երկակի նշանակության ապրանքների արտահանման, Հայաստանի Հանրապետության տարածքով դրանց տարանցիկ փոխադրման, ինչպես նաեւ երկակի նշանակության տեղեկատվության եւ մտավոր գործունեության արդյունքների փոխանցման նկատմամբ հսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», ««Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», ««Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին», «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին»եւ «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ՝ Փաթեթ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Փաթեթը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, չի հակասում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին, Հայաստանի Հանրապետության օրենքներին:

Օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

1. ««Երկակի նշանակության ապրանքների արտահանման, Հայաստանի Հանրապետության տարածքով դրանց տարանցիկ փոխադրման, ինչպես նաեւ երկակի նշանակության տեղեկատվության եւ մտավոր գործունեության արդյունքների փոխանցման նկատմամբ հսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) 1-ին հոդվածն «օրենքի» բառից հետո առաջարկում ենք լրացնել «(այսուհետ՝ Օրենք)» բառերով:

Նույն առաջարկությունը վերաբերում է նաեւ ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 1-ին հոդվածին:

2. Նախագծի 3-րդ հոդվածի 2-րդ կետի «հսկվող ապրանքների եւ հսկվող ոչ նյութական արժեքների» բառերն առաջարկում ենք փոխարինել «հսկվող ապրանքների կամ հսկվող ոչ նյութական արժեքների» բառերով, որպեսզի համապատասխան կարգավորումը գործի նաեւ այն դեպքերում, երբ անհատական թույլտվությունը վերաբերում է միայն հսկվող ապրանքների փոխանցմանը կամ միայն հսկվող ոչ նյութական արժեքների փոխանցմանը: «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն՝ եթե իրավական ակտում նշված նորմի կիրառումը պայմանավորված է «եւ» կամ «ու» շաղկապով բաժանված պայմաններով, ապա այդ նորմի կիրառման համար թվարկված բոլոր պայմանների առկայությունը պարտադիր է: Եթե իրավական ակտում նշված նորմի կիրառումը պայմանավորված է «կամ» շաղկապով բաժանված պայմաններով, ապա այդ նորմի կիրառման համար բավական է թվարկված պայմաններից առնվազն մեկի առկայությունը:

Նույն առաջարկությունը վերաբերում է նաեւ Նախագծի 3-րդ հոդվածի 3-րդ կետին:

3. Նախագծի 3-րդ հոդվածի 5-րդ կետի «տաս» բառն առաջարկում ենք փոխարինել «տասը» բառով, քանի որ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ իրավական ակտում պետք է պահպանվեն հայոց լեզվի կանոնները:

4. ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերնագրի «լրացում» բառն առաջարկում ենք փոխարինել «լրացումներ» բառով, քանի որ նշված նախագծով առաջարկվում է կատարել ոչ թե մեկ, այլ երկու լրացում: Սույն առաջարկությունը բխում է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասից, որի համաձայն՝ իրավական ակտի վերնագիրը պետք է համապատասխանի իրավական ակտի բովանդակությանը եւ հակիրճ տեղեկատվություն պարունակի դրա կարգավորման առարկայի մասին:

5. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 2-րդ հոդվածով առաջարկվում է վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի (այսուհետ՝ ՎԻՎՕ) 244.7 հոդվածի3-րդ մասը«26-րդ եւ 27-րդ մասերով, 169.24» բառերից հետո լրացնել «եւ 169.25-րդ հոդվածով» բառերով: Այդ դեպքում ՎԻՎՕ-ի 244.7-րդ հոդվածի 3-րդ մասը կունենա հետեւյալ տեսքը. «Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության համապատասխան մարմինները քննում են սույն օրենսգրքի 158-րդ հոդվածի 26-րդ եւ 27-րդ մասերով, 169.24 եւ 169.25-րդ հոդվածով հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:»: Ուստի «հոդվածով» բառի կրկնությունից խուսափելու նպատակով առաջարկում ենք «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 2-րդ հոդվածը ձեւակերպել հետեւյալ կերպ:

«Հոդված 2. Օրենսգրքի 244.7-րդ հոդվածի 3-րդ մասի «169.24 հոդվածով» բառերը փոխարինել «169.24-րդ եւ 169.25-րդ հոդվածներով» բառերով:»:

6. Առաջարկում ենք համարակալել ««Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» ՀՀ օրենքի նախագծով ««Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» ՀՀ օրենքում լրացվող 33.1-ին հոդվածի միակ մասը, քանի որ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության օրենքների հոդվածները բաժանվում են «մասեր» կոչվող միայն համարակալված պարբերությունների:

Առաջարկում ենք համարակալել նաեւ «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով ՀՀ ջրային օրենսգրքի՝ նոր խմբագրությամբ շարադրվող 78-րդ հոդվածի մասերը:

Փաթեթի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ՝                                                   Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Կատարող՝ Ա. Մկրտչյան