«13» նոյեմբերի 2015 թ. ԻՎ-ե-125
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-886-28.10.2015-ՊԻ-010/0), «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-8861 -28.10.2015-ՊԻ-010/0), «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-8862 -28.10.2015-ՊԻ-010/0), ««Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-8863 -28.10.2015-ՊԻ-010/0), ««Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-8864 -28.10.2015-ՊԻ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին», ««Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ՝ Փաթեթ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:
Փաթեթը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, չի հակասում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին, Հայաստանի Հանրապետության օրենքներին:
Օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:
1. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագ ծի (այսուհետ՝ Նախագիծ) 2-րդ հոդվածով առաջարկվող ՀՀ քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 3301 -րդ հոդվածում բացակայում են 3-րդ եւ 4-րդ կետերը, ուստի առաջարկում ենք հոդվածի կետերը համարակալելիս պահպանել «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 41-րդ հոդվածի պահանջները:
2. Նախագծի 4-րդ հոդվածի 4-րդ կետով Օրենսգրքում լրացվող 236-րդ հոդվածի 4-րդ կետի 4-րդ ենթակետում առաջարկում ենք «ՀՀ» հապավումը փոխարինել «Հայաստանի Հանրապետության» բառերով՝ համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի11-րդ մասի պահանջների: Սույն առաջարկը վերաբերում է նաեւ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին»Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին հոդվածին, որտեղ երեք անգամ օգտագործված է «ՀՀ» հապավումը:
3. Նախագծի 5-րդ հոդվածով Օրենսգրքում լրացվող 243.1-րդ հոդվածի 5-րդ մասում «Սույն հոդվածի 5-րդ մասով» բառերն առաջարկում ենք փոխարինել «Սույն հոդվածի 4-րդ մասով» բառերով, քանի որ հղումը վերաբերում է 4-րդ մասով ամրագրված կարգավորումներին:
4. Նախագծում առկա է երկու «Հոդված 6.», ուստի առաջարկում ենք երկրորդ «Հոդված 6.» բառերը փոխարինել «Հոդված 7.» բառերով, ինչպես նաեւ փոփոխել հետագա հոդվածների համարակալումը:
5. Նախագծի 12-րդ հոդվածում «հրապարակմանը» բառը փոխարինել «հրապարակման օրվան» բառերով՝ ապահովելու համար համապատասխանություն «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասին:
6. «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին հոդվածում օրենսգրքի անվանումը հիշատակելիս առաջարկում ենք պահպանել «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի3-րդ մասի կանոնները՝ «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում (1 հուլիսի 1998 թվականի)» բառերը փոխարինելով «Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հուլիսի 1-ի քրեական դատավարության օրենսգրքի» բառերով:
7. ««Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 1-րդ հոդվածում «հրապարակման» բառն առաջարկում ենք փոխարինել «պաշտոնական հրապարակման» բառերով՝ ապահովելու համար համապատասխանություն «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասին:
8.
Առաջարկում են ««Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 1-ին հոդվածով ««Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքում լրացվող 33.1-րդ եւ 3-րդ հոդվածով նույն օրենքում լրացվող 41.1-րդ հոդվածները տեքստից բաժանել միջակետով՝ապահովելու համար համապատասխանություն «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի3-րդ մասին, իսկ 5-րդ հոդվածում՝ «հրապարակմանը» բառը փոխարինել «հրապարակման օրվան» բառերով՝ ապահովելու համար համապատասխանություն «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասին:
Փաթեթի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ
ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ` Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ
Կատարողներ` Ս. Թեւանյան (հեռ. 011-513-396)
Ս. Առաքելյան (հեռ. 011-513-337)