«03» դեկտեմբերի 2015 թ.                                                                                                        ԻՎ-ե-132

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-893-10.11.2015-ՊԻ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, չի հակասում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին եւ Հայաստանի Հանրապետության օրենքներին:

Օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

1. Նախագծի 1-ին հոդվածի «ՀՕ-308-Նօրենքի 6-րդհոդվածըլրացնել ե) կետով» բառերն առաջարկում ենք փոխարինել «ՀՕ-308օրենքի 6-րդհոդվածի 1-ին մասըլրացնել «ե)» կետով» բառերով: Սույն առաջարկության ընդունմամբ նախ՝ կճշգրտվի «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք) թիվը, երկրորդ՝ կնշվի, որ «ե)» կետով անհրաժեշտ է լրացնել ոչ թե Օրենքի 6-րդ հոդվածը, որն ունի 1-ին, 11 -ին, 1.2-րդ, 2-րդ եւ 3-րդ մասեր, այլ հենց դրա 1-ին մասը:

2. Նախագծով, ըստ էության, քաղաքացիների հետ հանդիպումներ ունենալը եւ նրանց ընդունելություն կազմակերպելը պատգամավորի համար իրավունքից վեր է ածվում պարտականության, մինչդեռ որեւէ պատասխանատվություն չի նախատեսվում այդ պարտականության չկատարման համար: Դա հակասում է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 3-րդ մասին, որի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտերում չպետք է կիրառվեն նորմեր, որոնց չկատարման համար իրավական հետեւանքներ նախատեսված չեն:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ`                                                               Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Կատարող` Ս. Առաքելյան

հեռ. 011-513-337