04 դեկտեմբերի 2015 թ.                                                                           Իվ-ե-135

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հասարակական կազմակերպությունների մասին» (փաստաթղթային կոդ` Կ-894-10.11.2015-ՄԻ-010/0), ««Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-8941 -10.11.2015-ՄԻ-010/0),««Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-8942 -10.11.2015-ՄԻ-010/0), ««Ապրանքային նշանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-8943 -10.11.2015-ՄԻ-010/0),««Արհեստակցական միությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-8944 -10.11.2015-ՄԻ-010/0),««Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-8945 -10.11.2015-ՄԻ-010/0), ««Հակագնագցման (հակադեմփինգային) եւ փոխհատուցման միջոցների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-8946 -10.11.2015-ՄԻ-010/0), ««Ինտերնետով հրապարակային եւ անհատական ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-8947 -10.11.2015-ՄԻ-010/0), ««Իրավաբանականանձանցպետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-8948 -10.11.2015-ՄԻ-010/0), ««Ներքին շուկայի պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-8949 -10.11.2015-ՄԻ-010/0), ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-89410 -10.11.2015-ՄԻ-010/0),«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-89411 -10.11.2015-ՄԻ-010/0), ««Սպառողական կոոպերացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-89412 -10.11.2015-ՄԻ-010/0), «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-89413 -10.11.2015-ՄԻ-010/0), ««Գյուղատնտեսական վարկային ակումբների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-89414 -10.11.2015-ՄԻ-010/0) եւ ««Վճարահաշվարկային համակարգերի եւ վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-89415 -10.11.2015-ՄԻ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հասարակական կազմակերպությունների մասին», ««Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», ««Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««Ապրանքային նշանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Արհեստակցական միությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին»,««Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««Հակագնագցման (հակադեմփինգային) եւ փոխհատուցման միջոցների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին»,««Ինտերնետով հրապարակային եւ անհատական ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», ««Իրավաբանականանձանցպետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», ««Ներքին շուկայի պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին»,««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», ««Սպառողական կոոպերացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», ««Գյուղատնտեսական վարկային ակումբների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ ««Վճարահաշվարկային համակարգերի եւ վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Փաթեթ) իրավական փորձաքննության է ենթարկվել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Փաթեթը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, չի հակասում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին:

Հայաստանի Հանրապետության օրենքներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

1. «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) 6-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ արգելվում է կազմակերպության այնպիսի անվանման, կրճատ անվանման (անվանման հապավումը) կամ խորհրդանիշի օգտագործումը, որը նույնական է այլ հասարակական կազմակերպության, ներառյալ՝ գրանցմանը նախորդող վերջին մեկ տարվա ընթացքում լուծարված իրավաբանական անձանց անվանումներին, կրճատ անվանումներին (անվանման հապավումներից), պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմինների անվանումներին եւ խորհրդանիշներին:Այդ առումով անհրաժեշտ է նկատի ունենալ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1168-րդ հոդվածի 9-րդ մասի պահանջները, որոնց համաձայն. «Որպես ֆիրմային անվանում՝ չեն կարող օգտագործվել այն անվանումները, որոնք նույնական կամ շփոթելու աստիճան նման են՝

1) սույն օրենքի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում պահպանվող այլ իրավաբանական անձի ֆիրմային անվանմանը.

2) Հայաստանի Հանրապետությունում պահպանվող ավելի վաղ առաջնությամբ որեւէ ապրանքային նշանի, պայմանով, որ նշված ֆիրմային անվանման օգտագործումը կարող է սպառողին մոլորության մեջ գցել եւ պատճառ դառնալ դրանց միջեւ կապ ենթադրելու` հաշվի առնելով, որ դա կարող է վնաս հասցնել ապրանքային նշանի իրավատիրոջը.

3) պարունակում են օրենքով նախատեսված բառեր, անվանումներ, որոնց օգտագործման համար անհրաժեշտ է համապատասխան կարգավիճակի, արտոնագրի, թույլտվության կամ այլ հիմքի առկայությունը, եւ նման հիմքեր բացակայում են»:

Ուստի, հիմք ընդունելով վերոգրյալը՝ առաջարկում ենք Նախագծի 6-րդ հոդվածի 5-րդ մասը համապատասխանեցնել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1168-րդ հոդվածի 9-րդ մասին՝ Նախագծի 6-րդ հոդվածի 5-րդ մասում լրացնելով «կամ շփոթելու աստիճան նման են» բառերը:

Բացի այդ, Նախագծի նշված հոդվածի 5-րդ մասում՝ «(անվանման հապավումը)» եւ «(անվանման հապավումներից)» բառերն անհրաժեշտ է համապատասխանեցնել «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի պահանջներին՝ դրանք համապատասխանաբար փոխարինելով «անվանման հապավման» եւ «անվանման հապավումներին» բառերով:

Օրենսդրական տեխնիկային համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

1. Նախագծի վերնագրից հետո անհրաժեշտ է լրացնել «ԳԼՈՒԽ 1.» բառերը՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Նախագիծը կառուցվածքային առումով բաժանված է գլուխների, բացի այդ՝ Նախագծի վերնագրից հետո անհրաժշետ է նշել «ԳԼՈՒԽ 1»-ի վերնագիրը՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները, որոնց համաձայն՝ «Զգալի ծավալով իրավական ակտերի` բովանդակությամբ համասեռ հոդվածները (կետերը) միավորվում են գլուխներում: Գլուխներն ունեն վերնագրեր եւ համարակալվում են արաբական կամ հռոմեական թվանշաններով»: Առաջարկում ենք նաեւ 1-ին գլուխը վերնագրել «ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ» բառերով:

2. Նախագծի 29-րդ հոդվածի 2-րդ մասում հղում է կատարվում նույն Նախագծի 32-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքին, մինչդեռ Նախագծի 32-րդ հոդվածի 1-ին մասում նախատեսված է երկու հիմք՝ կազմակերպության հարկադիր լուծարման պահանջով լիազոր մարմնի կողմից դատարան դիմելու համար: Հետեւաբար՝ առաջարկում ենք Նախագծի 29-րդ հոդվածի 2-րդ մասում՝ «սույն օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքին» կատարված հղումը վերանայել:

3. Նախագծի 31-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսվում են դրույթներ, որոնցով սահմանված են դատարանի կողմից կազմակերպության գործունեությունը կասեցնելու հիմքերը՝ կոպիտ խախտում, էական խախտում կամ կեղծիք: Նշված հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերով սահմանված են, թե որոնք են համարվում կոպիտ խախտում եւ որոնք էական խախտում, մինչդեռ Նախագծով սահմանված չեն, թե որոնք կարող են համարվել այն «կեղծիքները», որոնց պարագայում դատարանն իրավունք ունի կասեցնել կազմակերպության գործունեությունը: Այդ առումով առաջարկում ենքՆախագծի 31-րդ հոդվածը լրացնել այնպիսի դրույթով, որով կսահմանվի «կեղծիք» եզրույթի իրավական բովանդակությունը:

4. ««Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) վերնագրում անհրաժշետ է լրացնել «եւ փոփոխություն» բառերը, քանի որ Նախագծի 6-րդ հոդվածով օրենքի 34-րդ հոդվածի 3-րդ մասի 6-րդ կետում կատարվում է փոփոխություն: Հիշյալ առաջարկությունը բխում է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներից, որոնց համաձայն. «Իրավական ակտի վերնագիրը պետք է համապատասխանի իրավական ակտի բովանդակությանը եւ հակիրճ տեղեկատվություն պարունակի դրա կարգավորման առարկայի մասին»:

5. ««Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 1-ին հոդվածում անհրաժշետ է ճիշտ նշել «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքի լրիվ անվանումը՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներից, որոնց համաձայն. «Օրենքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի վերնագիրը, «Հայաստանի Հանրապետության» բառերը, օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, թիվը եւ «օրենք» բառը»: Այդ առումով հիշյալ հոդվածում նշված «2002 թվականի դեկտեմբերի 26-ի Հայաստանի Հանրապետության» բառերն անհրաժեշտ է փոխարինել «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի» բառերով:

6. ««Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 5-րդ հոդվածով լրացվող՝ «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» ՀՀ օրենքի 32.1-ին հոդվածի 5-րդ մասով նախատեսվում են դրույթներ, որոնցով սահմանված ենկազմակերպության անվանման գրանցումը մերժելու հիմքերը, որի 3-րդ կետի համաձայն՝ կազմակերպության անվանման գրանցումը մերժվում է, եթե դրա տարբերակող նշանակություն ունեցող անունը պարունակում է հայհոյանքներ, վիրավորական անվանումներ, անհարիր է ազգային կամ հոգեւոր արժեքներին, հակասում է մարդասիրության եւ բարոյականության սկզբունքներին: Նշված 3-րդ կետով սահմանված պայմանները միմյանցից տարանջատված են ստորակետով, ինչից բխում է, որ կազմակերպության անվանման գրանցումը մերժվում է, եթե դրա տարբերակող նշանակություն ունեցող անունը պարունակում է եւ՛ հայհոյանքներ, եւ՛ վիրավորական անվանումներ, եւ՛ անհարիր է ազգային կամ հոգեւոր արժեքներին, եւ՛ հակասում է մարդասիրության եւ բարոյականության սկզբունքներին, քանի որ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 11-րդ հոդվածի համաձայն՝ եթե իրավական ակտում նշված նորմի կիրառումը պայմանավորված է միայն ստորակետերով բաժանված պայմաններով, ապա այդ նորմի կիրառման համար թվարկված բոլոր պայմանների առկայությունը պարտադիր է: Այդ առումով գտնում ենք, որ կազմակերպության անվանման գրանցումը պետք է մերժվի, եթե դրա տարբերակող նշանակություն ունեցող անունը պարունակում է կա՛մ հայհոյանքներ, կա՛մ վիրավորական անվանումներ, կա՛մ անհարիր է ազգային կամ հոգեւոր արժեքներին, կա՛մ հակասում է մարդասիրության եւ բարոյականության սկզբունքներին: Այսինքն՝ կազմակերպության անվանման գրանցումը մերժելու հիմք պետք է հանդիսանա նշված 3-րդ կետով սահմանված պայմաններից առնվազն մեկի առկայությունը: Հիշյալ առաջարկությունը բխում է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 11-րդ մասի պահանջներից, որոնց համաձայն՝ եթե իրավական ակտում նշված նորմի կիրառումը պայմանավորված է «կամ» շաղկապով բաժանված պայմաններով, ապա այդ նորմի կիրառման համար բավական է թվարկված պայմաններից առնվազն մեկի առկայությունը:

7. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 1-ին հոդվածով լրացվող՝ վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 169.25-րդ հոդվածի 1-ին մասով վարչական պատասխանատվություն է սահմանվում «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքով նախատեսված պարտադիր հրապարակման ենթակա հաշվետվությունը թերի հրապարակելու եւ օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում նույն հաշվետվությունը չհրապարակելու համար: Այսինքն՝ նշված հոդվածի դիսպոզիցիայով նախատեսված են երկու տարբեր արարքներ, որոնցից թեկուզեւ մեկի կատարումը առաջացնելու է օրենքով սահմանված պատասխանատվություն, մինչդեռ նշված արարքների միմյանցից տարանջատված են «ստորակետ» կետադրական նշանով, ինչը «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 11-րդ մասի իմաստով նշանակում է, որ նշված երկու արարքների միաժամանակյա առկայության դեպքում միայն կարող է առաջանալ վարչական պատասխանատվություն, այնինչ նշված հոդվածի բովանդակային վերլուծությունից բխում է, որ «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքով նախատեսված պարտադիր հրապարակման ենթակա հաշվետվությունը թերի հրապարակելը կամ նշված հաշվետվությունը օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում չհրապարակելը առանձին արարքներ են եւ յուրաքանչյուր արարքի համար պետք է սահմանվի վարչական պատասխանատվություն: Հետեւաբար, առաջարկում ենք նշված արարքները միմյանցից տարանջատել ոչ թե ստորակետով, այլ «կամ» շաղկապով: Հիշյալ առաջարկությունը բխում է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 11-րդ մասի պահանջներից, որոնց համաձայն՝ եթե իրավական ակտում նշված նորմի կիրառումը պայմանավորված է «կամ» շաղկապով բաժանված պայմաններով, ապա այդ նորմի կիրառման համար բավական է թվարկված պայմաններից առնվազն մեկի առկայությունը:

8. Առաջարկում ենք համապատասխան փոփոխություն նախատեսել նաեւ «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության 2007 թվական հոկտեմբերի 11-ի ՀՕ-195-Ն օրենքի 222-րդ հոդվածի 15-րդ մասում՝ հիմք ընդունելով ներկայացված Փաթեթով կատարվող փոփոխությունների բնույթը:

Փաթեթի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ`                                                              Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Կատարող` Ս. Առաքելյան

հեռ. 011-513-337