«09» դեկտեմբերի 2015 թ.                                                                                          ԻՎ-ե-139

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-900-18.11.2015-ՍՀ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Հովհաննես Մարգարյանի եւ Հեղինե Բիշարյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, չի հակասում Հայաստանի Հանրապետության Սահամանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին, Հայաստանի Հանրապետության օրենքներին:

Օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

1. Նախագծի 1-ին հոդվածն առաջարկում ենք «Հայաստանի» բառից առաջ լրացնել ««Պետական կենսաթոշակների մասին»» բառերով՝ նշելու համար օրենքի վերնագիրը, իսկ «դեկտեմբերի 22-ին ընդունված» բառերը փոխարինել «դեկտեմբերի 22-ի» բառերով:

2. «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ իրավական ակտում պետք է պահպանվեն հայոց լեզվի կանոնները: Հետեւաբար, առաջարկում ենք Նախագծի 2-րդ հոդվածով «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածում լրացվող 10-րդ մասը շարադրել հետեւյալ բովանդակությամբ.

«10. Սույն օրենքով սահմանված եւ հաշվարկված կենսաթոշակները չորս զավակ ունեցող մայրերին վճարվում են նախատեսված կենսաթոշակից 20 տոկոսով ավելի,հինգ զավակներ ունեցող մայրերին՝ 40 տոկոսով ավելի, իսկ վեց եւ ավելի զավակներ ունեցող մայրերին` 60 տոկոսով ավելի չափերով:»:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ`                                                                   Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Կատարող` Ս. Առաքելյան

հեռ. 011-513-337