«26» հունվարի 2016թ.                                                                                  ԻՎ-ե-2

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-928-29.12.2015-ՏՀ-010/0), «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-9281 -29.12.2015-ՏՀ-010/0) եւ ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-9282 -29.12.2015-ՏՀ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ՝ Փաթեթ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Փաթեթը չի հակասում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին, Հայաստանի Հանրապետության օրենքներին:

«Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան ներկայացված լինելու տեսանկյունից նշենք, որ գործող օրենքի փոփոխվող հոդվածների մասին տեղեկանքում նշված է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 1691 -ին հոդվածը, որում փոփոխություն եւ (կամ) լրացում չի կատարվում, եւ բացակայում է «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածը, որում Փաթեթով կատարվում են լրացումներ:

Օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

1. ««Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) 2-րդ հոդվածում՝ «4-րդ հոդվածի» բառերից առաջ, անհրաժեշտ է լրացնել «Օրենքի» բառը, քանի որ նախագծի 2-րդ հոդվածով կատարվող փոփոխությունները եւ լրացումները վերաբերում են «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածին, իսկ Նախագծի 1-ին հոդվածում նշում կա «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքը Նախագծում «օրենք» անվանելու վերաբերյալ:

2. Առաջարկում ենք Նախագծի 4-րդ հոդվածով խմբագրվող «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ նախադասությունը «տարածքից» բառից հետո լրացնել «ավտոմոբիլային տրանսպորտով» բառերով, որպեսզի հասկանալի լինի, որ խոսքը հենց ավտոմոբիլային տրանսպորտով ուղեւորների, ուղեբեռների եւ բեռների միջպետական փոխադրումների իրականացման կարգի մասին է:

3. Նախագծի 7-րդ հոդվածով «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասում «դ.1» կետը տեքստից առաջարկում ենք բաժանել փակագծով, ինչպես դա արված է մյուս կետերի դեպքում:

4. Նախագծի 9-րդ հոդվածի 3-րդ մասում նշված «3-րդ կետի» բառերն անհրաժեշտ է փոխարինել «3-րդ մասի» բառերով՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները, որոնց համաձայն՝ Հայաստանի Հանրապետության օրենքների հոդվածները բաժանվում են «մասեր» կոչվող միայն համարակալված պարբերությունների: Նախագծի նույն հոդվածի 4-րդ մասի «իրականացվի» բառն առաջարկում ենք փոխարինել «իրականացվեն» բառով՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջները, որոնց համաձայն՝ իրավական ակտում պետք է պահպանվեն հայոց լեզվի կանոնները:

5. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 2-րդ հոդվածում՝ «136-րդ հոդվածի» բառերից առաջ, անհրաժեշտ է լրացնել «Օրենսգրքի» բառը, քանի որ նախագծի 2-րդ հոդվածով կատարվող փոփոխությունները եւ լրացումները վերաբերում են Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 136-րդ հոդվածին, իսկ Նախագծի 1-ին հոդվածում նշում կա Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգիրքը Նախագծում «Օրենսգիրք» անվանելու վերաբերյալ:

6. Առաջարկում ենք «տրամվայ» բառը՝ համապատասխան հովոլաձեւերով, հանել նաեւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 135-րդ եւ 229-րդ հոդվածներից:

7. ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 1-ին հոդվածով «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածը լրացվում է 49-րդ եւ 50-րդ կետերով, մինչդեռ այն անհրաժեշտ է լրացնել համապատասխանաբար 50-րդ եւ 51-րդ կետերով, քանի որ այդ հոդվածն արդեն ունի 49-րդ կետ:

Փաթեթի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ`                                               Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Կատարող` Ս. Առաքելյան (հեռ. 011-513-337)