ԻՎ-ե-29

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության  ընտրական օրենսգիրք» (փաստաթղթային կոդ՝ Կ-960-10.03.2016-ՊԻ-010/0), «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաuտանի Հանրապետության oրենuգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մաuին» (փաստաթղթային կոդ՝ Կ-9601 -10.03.2016-ՊԻ-010/0), «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-9602 -10.03.2016-ՊԻ-010/0), «Հայաuտանի Հանրապետության քրեական oրենuգրքում փոփոխություններ կատարելու մաuին» (փաստաթղթային կոդ՝ Կ-9603 -10.03.2016-ՊԻ-010/0), ««Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-9604 -10.03.2016-ՊԻ-010/0), ««Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-9605 -10.03.2016-ՊԻ-010/0), ««Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխությունններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-9606 -10.03.2016-ՊԻ-010/0), ««Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-9607 -10.03.2016-ՊԻ-010/0), ««Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-9608 -10.03.2016-ՊԻ-010/0), ««Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-9609 -10.03.2016-ՊԻ-010/0), ««Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-96010 -10.03.2016-ՊԻ-010/0) եւ ««Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-96011 -10.03.2016-ՊԻ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության  ընտրական օրենսգիրք», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաuտանի Հանրապետության oրենuգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մաuին», «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաuտանի Հանրապետության քրեական oրենuգրքում փոփոխություններ կատարելու մաuին», ««Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», ««Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխությունններ կատարելու մասին», ««Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», ««Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին», ««Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» եւ ««Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ՝ Փաթեթ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության կողմից:

Ստորեւ ներկայացվում ենք Փաթեթի վերաբերյալ մեր կողմից իրականացված փորձաքննության արդյունքները:

Փաթեթը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան:

Փաթեթի վերաբերյալ ներկայացնում ենք հետեւյալ առաջարկությունները:

1. «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) 3-րդ հոդվածի 2-րդ մասի «Հանրային իշխանությունները» բառերն առաջարկում ենք փոխարինել «Հանրային իշխանությունը» բառերով, քանի որ ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածում հենց «հանրային իշխանություն» արտահայտությունն է օգտագործվում:

2. Փաթեթի բոլոր նախագծերում «Կենտրոնական ընտրական հանձնաժողով» արտահայտության մեջ եւ դրա հոլովաձեւերում «Կենտրոնական» բառն առաջարկում ենք գրել մեծատառով՝ դարձյալ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության ապահովման տեսանկյունից:

3. Նախագծի 8-րդ հոդվածի 2-րդ մասում խոսք է գնում ԿԸՀ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի՝ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով հրապարակվելու մասին, մինչդեռ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքում չկա ԿԸՀ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի հրապարակման կարգը: Ուստի առաջարկում ենք Փաթեթը լրացնել համապատասխան նախագծով:

4. Նախագծի 14-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ եթե ընտրողների ցուցակում տեղ գտած անճշտությունները վերացնելու մասին դիմումը չի վերաբերում դիմողի անձին, ապա դիմումը բավարարելու դեպքում այդ մասին լիազոր մարմինը ծանուցում է azdarar.am կայքի միջոցով:

Առաջարկում ենք նշել, թե ինչպիսի ժամկետում է կատարվում այդ ծանուցումը:

5. Նախագծի 19-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ նախադասության մեջ առաջարկում ենք լրացում կատարել դահլիճներն ու այլ շինությունները թեկնածուներին հավասար հիմունքներով, նաեւ անվճար տրամադրելու մասին:

6. Նախագծի անցումային դրույթներում առաջարկում ենք նշել, որ մինչեւ Սահմանադրության 7-րդ գլխի եւ դրան համապատասխան՝ «Սահմանադրական դատարանի մասին» նոր օրենքի ուժի մեջ մտնելը Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 19-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետում, 33-րդ հոդվածի 3-րդ մասում, 41-րդ հոդվածի 2-րդ մասում, 82-րդ հոդվածի 1-ին մասում, 106-րդ հոքդվածի 2-րդ մասում եւ 124-րդ հոդվածի 2-րդ մասում «դատավորներ» հասկացության մեջ ներառվում են նաեւ սահմանադրական դատարանի անդամները:

7. ՀՀ Սահմանադրության ձեւակերպումներին համապատասխանության ապահովման առումով առաջարկում ենք Նախագծի 39-րդ հոդվածի 4-րդ մասի երկրորդ նախադասությունը սկսել «Իր լիազորությունների իրականացման ընթացքում» բառերով: Նույն առաջարկությունը վերաբերում է նաեւ նույն հոդվածի 5-րդ մասի երկրորդ նախադասությանը: Նախագծի 39-րդ հոդվածի 4-րդ մասի երրորդ նախադասության «Նրանք պետք է ցուցաբերեն» բառերն առաջարկում ենք փոխարինել «Նա պետք է ցուցաբերի» բառերով: Նույն առաջարկությունը վերաբերում է նաեւ նույն հոդվածի 5-րդ մասի երրորդ նախադասությանը: Նախագծի 42-րդ հոդվածի 2-րդ մասի «նախագահը» բառն առաջարկում ենք փոխարինել «նախագահ» բառով:

8. Նախագծի 95-րդ հոդվածի 5-րդ մասը «կուսակցությանը» բառից հետո անհրաժեշտ է լրացնել «կամ կուսակցությունների դաշինքին» բառերով, իսկ «կուսակցություններին» բառից հետո՝ «կամ կուսակցությունների դաշինքին» բառերով: Նույնաբնույթ լրացումներ անհրաժեշտ է կատարել նաեւ նույն հոդվածի 6-9-րդ եւ 12-րդ մասերում:

9. Առաջարկում ենք Նախագծի անցումային դրույթներում ամրագրել դրույթ, համաձայն որի՝ Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրքն ուժի մեջ մտնելուց հետո մինչեւ Ազգային ժողովի հաջորդ գումարման առաջին նստաշրջանի բացման օրը պատգամավորի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման հետեւանքով Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով մանդատը թափուր մնալու դեպքում այդ ընտրատարածքում լրացուցիչ ընտրություններ չեն անցկացվում:

Բանն այն է, որ Նախագծի անցումային դրույթներից բխում է, որ ՀՀ գործող ընտրական օրենգրքի 128-րդ հոդվածը (Ազգային ժողովի լրացուցիչ ընտրություններ նշանակելը եւ անցկացնելը) սույն թվականի հունիսի 1-ից այլեւս չի գործի, եւ այն դեպքերում, երբ մինչեւ Ազգային ժողովի հաջորդ գումարման առաջին նստաշրջանի բացման օրը թափուր մնա մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորի մանդատը, սույն կետով առաջարկվող լրացումը չկատարելը կհանգեցնի օրենսդրական կարգավորման բացի:

10. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 1-ին հոդվածում «(այսուհետ՝ Օրենսգիրք)» բառերն անհրաժեշտ է հանել, քանի որ այդ նախագծում վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքին այլեւս հղում չի կատարվում:

Նույնը վերաբերում է նաեւ ««Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին հոդվածում նշված «(այսուհետ՝ Օրենք)» բառերին:

11. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին հոդվածում նշված «շարադրել հետեւյալ խմբագրությամբ» բառերն անհրաժեշտ է փոխարինել «շարադրել նոր խմբագրությամբ» բառերով՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները:

Նույնը վերաբերում է նաեւ «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 4-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերին, ««Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 2-րդ հոդվածին, ««Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 7-րդ հոդվածին:

12. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին հոդվածով փոփոխվող՝ վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 40.11-րդ հոդվածի վերնագրում եւ տեքստում անհրաժեշտ է նշել նաեւ «ցանկացած այլ եղանակով վնասելու» մասին՝ ապահովելով համապատասխանություն Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի նախագծի 21-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջներին, որոնց համաձայն. «Արգելվում է քարոզչական պաստառները, քարոզչական տպագիր եւ այլ նյութերը պոկելը, պատռելը, դրանց վրա գրառումներ կատարելը կամ ցանկացած այլ եղանակով վնասելը»:

13. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծում նշված «Հոդված 5.» բառերն անհրաժեշտ է փոխարինել «Հոդված 2.» բառերով՝ պահպանելով նախագծի հոդվածների համարների հաջորդականությունը:

14. «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին հոդվածում նշված «ՀՕ-139» բառերն անհրաժեշտ է փոխարինել «ՀՕ-139-Ն» բառերով:

Իրավական ակտի թիվը ճիշտ նշելու անհրաժեշտություն կա նաեւ ««Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», ««Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին», ««Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ ««Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի 1-ին հոդվածներում:

15. «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին հոդվածի  1-ին մասի 2-րդ կետում նշված «երրորդ նախադասություն» բառերն անհրաժշետ է փոխարինել «նոր նախադասություն» բառերով՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները:

Նույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում եւ նույն նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում նշված «հետեւյալ բովանդակությամբ» բառերն անհրաժեշտ է հանել՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները:

Նույնը վերաբերում է նաեւ ««Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին, 2-րդ, 3-րդ 4-րդ հոդվածներում նշված «հետեւյալ բովանդակությամբ» բառերին:

16. «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 6-րդ հոդվածում նշված «հրապարակմանը հաջորդող» բառերն անհրաժեշտ է փոխարինել «հրապարակման օրվան հաջորդող» բառերով՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները:

Նույնը վերաբերում է նաեւ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 6-րդ հոդվածին, ««Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 3-րդ հոդվածին, ««Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 5-րդ հոդվածին, ««Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 8-րդ հոդվածին, ««Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 2-րդ հոդվածին, ««Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 4-րդ հոդվածին, ««Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 3-րդ հոդվածին, ««Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 3-րդ հոդվածին եւ ««Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 2-րդ հոդվածին:

17. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 154.4-րդ հոդվածի վերնագրում եւ 1-ին մասում առաջարկում ենք կատարել համապատասխան լրացումներ՝ քրեական պատասխանատվություն նախատեսելով նաեւ ռազմամթերքով տեղամասային կենտրոն մուտք գործելու համար, քանի որ դա բխում է Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի նախագծի 65-րդ հոդվածի 3-րդ մասից:

18. ««Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում նշված «75-րդ» բառերն անհրաժեշտ է փոխարինել «74-րդ» բառերով, իսկ 37-րդ հոդվածի 2-րդ մասից անհրաժեշտ է հանել «ինչպես նաեւ սույն օրենքի 75-րդ հոդվածում նշված գործերով» բառերը՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ ««Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին հոդվածով գործող օրենքի 75-րդ հոդվածն ուժը կորցրած է ճանաչվում:

19. ««Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին հոդվածով լրացվող՝ 52-րդ հոդվածի «1.1» մասն անհրաժեշտ է տեքստից բաժանել միջակետով՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները: Նույնը վերաբերում է նաեւ նախագծի 4-րդ հոդվածով լրացվող՝ օրենքի 60-րդ հոդվածի 8.2-րդ մասին:

Նախագծի 3-րդ հոդվածով լրացվող՝ օրենքի 58.1-րդ հոդվածի միակն մասն անհրաժեշտ է համարակալել՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները:

20. ««Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերնագրում նշված «փոփոխություններ» բառն անհրաժեշտ է փոխարինել «փոփոխություն» բառով, քանի որ նախագծով կատարվում է մեկ փոփոխություն: Հիշյալ առաջարկությունը բխում է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներից, որոնց համաձայն՝ իրավական ակտի վերնագիրը պետք է համապատասխանի իրավական ակտի բովանդակությանը եւ հակիրճ տեղեկատվություն պարունակի դրա կարգավորման առարկայի մասին:

«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին անհրաժշետ է համապատասխանեցնել նաեւ ««Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերնագիրը («լրացում» բառը փոխարինելով «լրացումներ» բառով), ««Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերնագիրը («փոփոխություն» բառը փոխարինելով «փոփոխություններ» բառով), ««Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերնագիրը  («փոփոխություն» բառը փոխարինելով «փոփոխություններ» բառով), ««Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերնագիրը («լրացումներ եւ փոփոխություններ» բառերը փոխարինելով «լրացում» բառով, բացի այդ՝ «ՀՀ» հապավումն անհրաժեշտ է փոխարինել «Հայաստանի Հանրապետության»բառերով):

21. ««Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին եւ 2-րդ հոդվածներում նշված «Օրենքի» բառն անհրաժեշտ է փոխարինել «Օրենքը» բառով՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի պահանջները, իսկ 6-րդ հոդվածով լրացվող 24.1-24.4-րդ հոդվածներում նշված «Գյումրու կամ Վանաձորի» բառերը՝ «Գյումրու եւ Վանաձորի» բառերով:

22. ««Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ եւ 6-րդ հոդվածներում նշված «հետեւյալ բովանդակությամբ» բառերն անհրաժեշտ է փոխարինել «նոր» բառով՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները:

Նույնը վերաբերում է նաեւ ««Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին եւ 3-րդ հոդվածներին:

23. ««Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 2-րդ հոդվածում «մասերով» բառն անհրաժեշտ է փոխարինել «կետերով» բառով:

24. ««Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 3-րդ հոդվածով լրացվող՝ օրենքի 17.1-րդ հոդվածի 7-րդ մասում օրենքի 47-րդ հոդվածին կատարված հղումը վերանայման կարիք ունի, ուստի առաջարկում ենք «47-րդ» բառերը փոխարինել «24.3-րդ» բառերով, իսկ 24.4-րդ հոդվածում նշված «31.2-րդ» բառերը՝ «24.2-րդ» բառերով:

25. ««Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին հոդվածով լրացվող՝ 20-րդ հոդվածի 1-ին մասի «7.1» կետն անհրաժեշտ է տեքստից բաժանել փակագծով՝  հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները:

Նույն կետում «ընտրության» բառն անհրաժեշտ է փոխարինել «ընտրությունների» բառով:

26. ««Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի առաջին էջի վերեւի աջ անկյունում անհրաժշետ է նշել «ՆԱԽԱԳԻԾ» բառը՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջները:

Փաթեթի վերաբերյալ այլ առաջարկություններ չկան:
 

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ
ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ` 
Գ.ՊԵՏՐՈՍՅԱՆ

  
Կատարող` Ս. Առաքելյան (հեռ. 011-513-337)