<>

«31» մարտի 2016թ.

ԻՎ-ե-32

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասինե (փաստաթղթային կոդ՝ Պ-970-25.03.2016-ՖՎ-010/0) եւ ««Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-9701 -25.03.2016-ՖՎ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Վարդան Այվազյանի եւ Վահրամ Բաղադասարյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասինե եւ ««Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ՝ Փաթեթ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության կողմից:

Ստորեւ ներկայացնում ենք Փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Փաթեթը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան:

Փաթեթով առաջարկվում է, որպեսզի ճանապարհային երթեւեկության անվտանգության բնագավառում վարչական իրավախախտումների համար գանձված տուգանքները ոչ թե արտաբյուջետային ֆոնդի մաս կազմեն, այլ դրանցից գոյացող պետական միջոցների կառավարումն իրականացվի ընդհանուր բյուջետային քաղաքականության համատեքստում՝ դրանք պետական բյուջե մուտքագրելու եւ համապատասխան ծախսեր իրականացնելու միջոցով: Նշենք, որ արտաբյուջետային ֆոնդի մաս են կազմում, օրինակ, նաեւ դատական, նախաքննական եւ դատական ակտերի հարկադիր կատարման մարմինների կողմից իրավաբանական եւ ֆիզիկական անձանցից բռնագանձվող, բռնագրավվող, առգրավվող, ի պահ վերցվող կամ գրավադրվող դրամական (նաեւ արտարժութային) միջոցները: Այս առումով ճանապարհային երթեւեկության անվտանգության բնագավառում վարչական իրավախախտումների համար գանձված տուգանքներն արտաբյուջետային ֆոնդերից հանելը չի բխի «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված՝ պետական եւ համայնքների բյուջեների՝ ֆինանսական, դրամավարկային եւ հարկային միասնական պետական քաղաքականության վրա հիմնվելու սկզբունքին:

Փաթեթի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
 
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ
ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ` 
Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Կատարող` Ս. Առաքելյան (հեռ. 011-513-337)