«03» մայիսի 2016թ.                                                                                                        ԻՎ-ե-43

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին»(փաստաթղթային կոդ՝ Պ-987-06.04.2016-ԱՀ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Զարուհի Փոստանջյանի եւ Հրանտ Բագրատյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքինախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության կողմից:

Ստորեւ ներկայացվում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան:

Նշենք, որ ՀՀ իրավական համակարգում ձեւավորված իրավակիրառ պրակտիկայում միջազգային իրավական ճանաչումն իրականացվում է ՀՀ Նախագահի կողմից դեստինատոր (հասցեատեր) պետության ղեկավարին համապատասխան ուղերձի հղման եղանակով: Այսպես, օրինակ, ՀՀ Նախագահը 2006 թվականի հունիսի 14-ին ուղերձով դիմել է Մոնտենեգրոյի Հանրապետության նախագահին` ճանաչելով Մոնտենեգրոյի Հանրապետությունը որպես անկախ եւ ինքնիշխան պետություն` հայտնելով դիվանագիտական հարաբերությունների հաստատման առնչությամբ Հայաստանի Հանրապետության պատրաստակամությունը:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ`                                                            Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Կատարող` Ս. Առաքելյան ( հեռ. 011-513-337)