25 մայիսի 2016 թ.                                                                                                 Իվ-ե-52

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Իրաքի եզդիների նկատմամբ իրականացված ցեղասպանությունը դատապարտելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-1007-12.05.2016-ԱՀ-012/0) Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարության նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգմավորներ Նաիրա Զոհրաբյանի, Միքայել Մելքումյանի, Վահե Էնֆիաջյանի, Արագած Ախոյանի, Լյովա Խաչատրյանի, Վահան Կարապետյանի, Թեւան Պողոսյանի եւ Արմեն Ավետիսյանի կողմից ներկայացված «Իրաքի եզդիների նկատմամբ իրականացված ցեղասպանությունը դատապարտելու մասին» Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարության նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 48-րդ եւ 52-րդ հոդվածների պահանջներին համապատասխան, չի հակասում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին, Հայաստանի Հանրապետության օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ`                                                                   Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Կատարող` Ս. Առաքելյան (հեռ. 011-513-337)