29.07. 2016 թ. ԻՎ-ե-70
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-1042-21.07.2016-ՏՏ-010/0), «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-10421 -21.07.2016-ՏՏ-010/0), ««Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-10422 -21.07.2016-ՏՏ-010/0), ««Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-10423 -21.07.2016-ՏՏ-010/0) եւ ««Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-10424 -21.07.2016-ՏՏ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին»,«Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», ««Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ ««Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ՝ Փաթեթ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:
Ստորեւ ներկայացնում ենք Փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:
Փաթեթը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, չի հակասում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին:
Հայաստանի Հանրապետության օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:
1. Նախագծի հիմնավորման համաձայն՝ «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2015 թվականի նոյեմբերի 24-ի ՀՕ-148-Ն օրենքով «քաղաքային համայնք» եւ «գյուղական համայնք» հասկացությունները փոխարինվել են «համայնք» հասկացությամբ, ինչի հետ կապված անհրաժեշտություն է առաջացել համապատասխան փոփոխություններ կատարել նաեւ մի շարք օրենքներում:
Անհրաժեշտ ենք համարում նշել, որ բացի Փաթեթում ընդգրկված օրենքներից՝ համապատասխան փոփոխությունների անհրաժեշտություն կա նաեւ «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին», «Գյուղատնտեսական վարկային ակումբների մասին», «Քաղաքացիական կացության ակտերի մասին», «Փոստային կապի մասին», «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» եւ «Հողերի օգտագործման եւ պահպանման նկատմամբ վերահսկողության մասին» ՀՀ օրենքներում:
2. ««Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 2-րդ հոդվածում անհրաժեշտ է նկատի ունենալ, որ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 7-րդ մասում օգտագործվում է «քաղաքային եւ գյուղական համայնքների», այլ ոչ թե «գյուղական եւ քաղաքային համայնքների» արտահայտությունը:
Փաթեթի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ` Հ. ՍԱՐԳՍՅԱՆ
Կատարող` Ա. Մկրտչյան (հեռ. 011-513-360)