07.10.2016 թ.                                                                                                       ԻՎ-ե-95




ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-1062-20.09.2016-ՊԱ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, չի հակասում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին, Հայաստանի Հանրապետության օրենքներին:

Օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

1. Նախագծի 4-րդ հոդվածով առաջարկվող փոփոխությունն անհրաժեշտ է կատարել Կանոնագրքի 65-րդ հոդվածի 3-րդ, ոչ թե 2-րդ մասում:

2. Նախագծի 5-րդ հոդվածի 2-րդ մասի «հետեւյալ բովանդակությամբ» բառերն առաջարկում ենք հանել, քանի որ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ իրավական ակտում լրացումներ կատարվում են դրանում նոր բաժիններ, գլուխներ, հոդվածներ, մասեր, կետեր, պարբերություններ, նախադասություններ, բառեր կամ թվեր լրացնելու միջոցով: Նույնը վերաբերում է նաեւ Նախագծի 18-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետին: Նույն նկատառումներից ելնելով՝ անհրաժեշտ է Նախագծի 10-րդ եւ 16-րդ հոդվածների 1-ին մասերից, 18-րդ հոդվածի 3-րդ մասից, 21-րդ, 24-րդ, 28-րդ հոդվածներից, 36-րդ եւ 37-րդ հոդվածների հանել «հետեւյալ» բառը:

3. Նախագծի 17-րդ հոդվածի 1-ին մասով առաջարկվող լրացումն առաջարկում ենք կատարել նաեւ Կանոնագրքի 189-րդ հոդվածի 1-ին մասում:

4. Նախագծի 24-րդ հոդվածով առաջարկվող փոփոխությունն առաջարկում ենք կատարել Կանոնագրքի 294-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ, ոչ թե 16-րդ պարբերությունում:

5. Նախագծի 30-րդ հոդվածի «կամ Հայաստանի Հանրապետության վարչապետը կամ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահը» բառերն առաջարկում ենք փոխարինել «կամ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահը կամ Հայաստանի Հանրապետության վարչապետը» բառերով՝ ապահովեու համար ձեւակերպումների միասնականություն Կանոնագրքի 46-րդ, 48-րդ, 62-րդ, 91-րդ եւ 296-րդ հոդվածների հետ:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`                                                        Հ. ՍԱՐԳՍՅԱՆ

Կատարող` Ս. Առաքելյան (հեռ. 011-513-337)