«14» հոկտեմբերի 2016թ.                                                                                              ԻՎ-ե-100

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-1066-24.09.2016-ԳԲ-010/1), ««Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-10 661 -24.09.2016-ԳԲ-010/1) եւ ««Թափոնների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-10662 -24.09.2016-ԳԲ-010/1) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», ««Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ ««Թափոնների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ՝ Փաթեթ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան ներկայացված լինելու տեսանկյունից նշենք, որ Փաթեթին կից ներկայացված չեն Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի 1-ին եւ 80-րդ հոդվածները:

Փաթեթը չի հակասում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին:

Հայաստանի Հանրապետության օրենքներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

1. «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) 2-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասում լրացվող 41-րդ կետում սահմանված «ընդերքօգտագործման թափոնների վերամշակում» հասկացությունը չի համապատասխանում «Թափոնների մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի «թափոնների մշակում, վերամշակում» պարբերությանը: Այսպես՝ Նախագծի նշված կետի համաձայն` ընդերքօգտագործման թափոնների վերամշակում է հանդիսանում տեխնոլոգիական գործողությունների իրականացումը, որոնք կապված են թափոնների մեխանիկական, ֆիզիկական, քիմիական կամ կենսաբանական հատկությունների փոփոխման հետ եւ որի նպատակն է ընդերքօգտագործման թափոններից օգտակար հանածոյի կորզումը, այդ թվում՝ դրա չափերի փոփոխումը, դասակարգում ը, առանձնացումը, թափոնների վերամշակումը: «Թափոնների մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ թափոնների մշակում, վերամշակում է հանդիսանում տեխնոլոգիական գործողությունների իրականացումը, որոնք կապված են թափոնների ֆիզիկական, քիմիական կամ կենսաբանական հատկությո ւնների փոփոխման հետ: Հարկ ենք համարում նշել, որ «Թափոնների մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ թափոն են համարվում նաեւ ընդերքօգտագործման թափոնները:

Օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

1. Նախագծի 1-ին հոդվածում նշված «2011թ.» բառերնանհրաժեշտ է փոխարինել «2011 թվականի» բառերով՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները, որոնց համաձայն` օրենսգրքի լրիվ անվանումը հիշատակելիս դրանում հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են «Հայաստանի Հանրապետության» բառերը, դրա ընդունման օրը եւ օրենսգրքի վերնագիրը:

2. Նախագծի 2-րդ հոդվածի կետերի, ինչպես նաեւ նույն հոդվածի 5-րդ մասով լրացվող կետերի համարակալումը, 5-րդ հոդվածի 2-րդ մասով լրացվող կետերի համարակալումը վերանայման կարիք ունեն, քանի որ պահպանված չէ դրանց հաջորդականությունը: Բացի այդ՝ Նախագծի 2-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասում լրացվում են 37-47-րդ կետեր, մինչդեռ, եթե պահպանված լիներ լրացվող կետերի համարակալման հաջորդականությունը, ապա նշված հոդվածի 5-րդ մասում նշված «47» թվի փոխարեն պետք է լիներ «45» թիվը:

Նույն հոդվածի 2-րդ մասում նշված «7-րդ» թիվն անհրաժեշտ է փոխարինել «7-րդ կետում» բառերով, քանի որ խոսքը ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի մասին է:

Նույն հոդվածի 2-րդ մասում նշված « շարադրել հետեւյալ խմբագրությամբ» բառերն անհրաժեշտ է փոխարինել «շարադրել նոր խմբագրությամբ» բառերով` հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները:

Նույն հոդվածի 3-րդ մասում նշված «լրացնել» բառից հետո անհրաժեշտ է լրացնել «նոր» բառը, իսկ «հետեւյալ բովանդակությամբ» բառերն անհրաժեշտ է հանել` հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները:

Նույնը վերաբերում է նաեւ նույն հոդվածի 5-րդ մասին, 3-րդ եւ5-15-րդ հոդվածներին, իսկ 16-րդ եւ 19-րդ հոդվածներում, ««Թափոնների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին հոդված նշված «հետեւյալ բովանդակությամբ» բառերն անհրաժեշտ է հանել:

Նույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով լրացվող՝ նոր 28.1-րդ հոդվածում հղում է կատարվում ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի 61-րդ հոդվածով նախատեսված նպատակներին, մինչդեռ նույնն օրենսգրքի 61-րդ հոդվածի կարգավորման առարկան ընդերքօգտագործման վճարների տեսակներն են: Այդ առումով նշված հղումը վերանայման կարիք ունի:

Նույն հոդվածի 1-ին մասով լրացվող 28.2-րդ հոդվածում նշված «ՀՀ» հապավումն անհրաժեշտ է բացել` հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 11-րդ մասի պահանջները:

Նույնը վերաբերում է նաեւ նույն հոդվածի 5-րդ մասով լրացվող 38-րդ կետում,16-րդ հոդվածով լրացվող 60.3-րդ հոդվածի 2-րդ մասում եւ 60.4-րդ հոդվածի 4-րդ մասում, 60.9-րդ հոդվածի 8-րդ մասում, 60.11-րդ հոդվածի 4-րդ մասում նշված «ՀՀ» հապավումներին:

3. Նախագծի 5-րդ հոդվածի 1-ին մասում նշված «առաջին պարբերությունում» բառերն անհրաժեշտ է հանել, քանի որ խոսքը ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի մասին է:

4. Նախագծի 5-րդ հոդվածի 2-րդ մասում նշված «15-26-րդ» թվերն անհրաժեշտ է փոխարինել «15-23-րդ» թվերով, իսկ կետերի համարակալումն անհրաժեշտ է վերանայել:

5. Նախագծի 6-րդ հոդվածում նշված «9-18-րդ» թվերն անհրաժեշտ է փոխարինել «9-14-րդ» թվերով, իսկ կետերի համարակալումն անհրաժեշտ է վերանայել:

6. Նախագծի 9-րդ հոդվածի 1-ին մասի կետերի համարակալումը վերանայման կարիք ունի, քանի որ պահպանված չէ դրանց հաջորդականությունը:

7. Նախագծի 12-րդ հոդվածում նշված «49-րդ կետի» բառերն անհրաժեշտ է փոխարինել «49-րդ հոդվածի» բառերով, քանի որ խոսքը ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի 49-րդ հոդվածի մասին է:

8. Նախագծի 16-րդ հոդվածով լրացվող 5.1-ին գլխի վերնագրում «ԹԱՓՈՆՆԵՐ» բառն անհրաժեշտ է փոխարինել «ԹԱՓՈՆՆԵՐԻ» բառով:

9. Նախագծի 16-րդ հոդվածով լրացվող 60.3-րդ հոդվածի մասերի եւ 60.4-րդ հոդվածի մասերի, ինչպես նաեւ 60.5-րդ հոդվածից հետո նշված հոդվածների համարակալումը վերանայման կարիք ունի, քանի որ պահպանված չէ դրանց հաջորդականությունը:

10. Նախագծի 19-րդ հոդվածով սահմանված դրույթները կրկնում են Նախագծի 20-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դրույթներին: Մասնավորապես՝ նշված դրույթներով սահմանվում է, որ ընդերքօգտագործողները պարտավոր են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո 60 ամսվա ընթացքում իրենց գործունեությունը համապատասխանեցնել սույն օրենքի պահանջներին՝ միաժա մանակ սահմանված կարգով ընդերքիօգտագործման հետ կապված շրջակա միջավայրի պահպանության ոլորտում բնապահպանության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմին ներկայացնելով ընդերքօգտագործման թափոնների կառավարման, իսկ սույն օրենսգրքով նախատեսված դեպքում՝ ընդերքօգտագործման թափոնների վերամշակ ման պլանները եւ ֆինանսական երաշխիքները: Հետեւաբար, 20-րդ հոդվածի 2-րդ մասն անհրաժեշտ է հանել` նկատի ունենալով այն հանգամանքը, որ 19-րդ հոդվածով ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի 80-րդ՝ «Անցումային դրույթներ» հոդվածում կատարվող լրացումը, որն իր բնույթով անցումային դրույթ է, կրկնում է Նախագծի 20-րդ հոդվածի 2 -րդ մասը, ուստի նույնաբովանդակ անցումային դրույթ Նախագծի 20-րդ հոդվածի 2-րդ մասում լրացնելու նորմատիվային անհրաժեշտությունը բացակայում է: Բացի այդ՝ Նախագծի 20-րդ հոդվածի վերնագրում նշված «ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ» բառերն անհրաժեշտ է փոխարինել «ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ» բառերով` հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները:

11. ««Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում ներկատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 1-ին հոդվածում նշված «1998թ.» բառերն անհրաժեշտ է փոխարինել «1998 թվականի» բառերով՝ հի մք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները, որոնցհամաձայն` օրենքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի վերնագիրը, «Հայաստանի Հանրապետության» բառերը, օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, թիվը եւ «օրենք» բառը: Նույնը վերաբերում է ««Թափոնների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին հոդվածի «2004թ.» բառերին:

12. ««Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասով լրացվող օրենքի 13.1-րդ հոդվածում լրացվող, ինչպես նաեւ ընդերքօգտագործման թափոնների վերամշակման» արտահայտության մեջ նշված «վերամշակման» բառն անհրաժեշտ է հանել, քանի որ օրենքի տեքստում «վերամշակման» բառն արդեն իսկ առկա է:

Փաթեթի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`                                                                 Հ. ՍԱՐԳՍՅԱՆ

Կատարող` Ս. Առաքելյան (հեռ. 011-513-337)