26 սեպտեմբերի 2016թ. ԻՎ-ե-89
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
««Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-1067-26.09.2016-ՊԻ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:
Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:
Նախագիծը չի հակասում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին եւ Հայաստանի Հանրապետության օրենքներին :
«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան ներկայացված լինելու տեսանկյունից նշենք, որ Նախագծին կից ներկայացված չեն ազդեցության գնահատողներից ստացված եզրակացությունները:
Օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:
1. Նախագծի վերնագրի «ՀՀ» հապավումն առաջարկում ենք բացել՝ փոխարինելով այն «Հայաստանի Հանրապետության» բառերով: Սույն առաջարկությունը բխում է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասից, որի համաձայն՝ օրենքի կրճատ անվանումը հիշատակելիս դրանում հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի վերնագիրը, «Հայաստանի Հանրապետության օրենք» բառերը:
2. Նախագծի 1-ին հոդվածի «ՀՕ-79-ն» բառերն առաջարկում ենք փոխարինել «ՀՕ-79-Ն» բառերով՝ ճիշտ նշելու համար համապատասխան օրենքի թիվը:
3. Նախագծի 1-ին հոդվածի «շարադրել հետեւյալ խմբագրությամբ» բառերն առաջարկում ենք փոխարինել «շարադրել նոր խմբագրությամբ» բառերով՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասը, որի համաձայն՝ իրավական ակտում փոփոխությունները կատարվում են նրա առանձին`
1) բառեր կամ թվեր այլ բառերով կամ թվերով փոխարինելու միջոցով.
2) բառեր, թվեր կամ նախադասություններ հանելու միջոցով.
3) բաժիններ, գլուխներ, հոդվածներ, մասեր , կետեր, պարբերություններ կամ նախադասություններ նոր խմբագրությամբ շարադրելու միջոցով.
4) բաժինների, գլուխների, հոդվածների, մասերի, կետերի կամ պարբերությունների գործողությունը դադարեցնելու միջոցով:
Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ
ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ` Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ
Կատարող` Ա. Մկրտչյան (հեռ. 011-513-360)