«03» նոյեմբերի 2016թ.                                                                                                   ԻՎ-ե-113

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

« Գաղտնազերծման ( լյուստրացիայի ) մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-1088-07.10.2016-ՊԻ-010/0), ««Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մա սին» (փաստաթղթային կոդ՝ Պ-10881 -07.10.2016-ՊԻ-010/0), ««Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-10882 -07.10.2016-ՊԻ-010/0), ««Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-10883 -07.10.2016-ՊԻ-010/0), ««Ազգային անվտանգության մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-10884 -07.10.2016-ՊԻ-010/0), «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-10885 -07.10.2016-ՊԻ-010/0) եւ ««Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-10886 -07.10.2016-ՊԻ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Զարուհի Փոստանջյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած « Գաղտնազերծման ( լյուստրացիայի ) մասին» , ««Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մա սին», ««Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», ««Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», ««Ազգային անվտանգության մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին»եւ ««Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ՝ Փաթեթ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության կողմից :

Ստորեւ ներկայացնում ենք Փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Փաթեթը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին, Հայաստանի Հանրապետության օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

1. «Գաղտնազերծման (լյուստրացիայի) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ ) 9-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ հանձնաժողովը պարտավոր է օրենքի 6-րդ հոդվածով սահմանված գաղտնազերծման ենթակա պաշտոններ զբաղեցնող կամ դրանց հավակնող եւ սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով բացահայտված անձանց առաջարկել ինքնակամ (կամավոր) հրաժարվել զբաղեցրած պաշտոնից կամ դրան հավակնելուց: Նույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի համաձայն՝ հանձնաժողովը պարտավոր է որոշում կայացնել՝ գաղտնազերծելու եւ հրապարակելու սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված անձանց մասին տեղեկատվությունը, եթե մերժվում է Հանձաժողովի` սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով սահմանված առաջարկությունը, ինչպես նաեւ տվյալ անձի վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացնել համապատասխան մարմնին` պաշտոնանկության, թեկնածության գրանցումը չեղյալ ճանաչելու առաջարկով:

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով լրացվող նոր՝ 302.1-րդ հոդվածով նախատեսվում է քրեական պատասխանատվություն «Գաղտնազերծման (լյուստրացիայի) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջները չկատարելու համար, որի 1-ին մասով նախատեսված արարքի՝ «Գաղտնազերծման (լյուստրացիայի) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածով սահմանված գաղտնազերծման ենթակա պաշտոններ զբաղեցնող կամ դրանց հավակնող եւ 9-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով բացահայտված անձանց կողմից զբաղեցրած պաշտոնից ինքնակամ (կամավոր) հրաժարվելու կամ դրան հավակնելուց հրաժարվելու առաջարկը մերժելը պատժվում է ազատազրկմամբ հինգից տասը տարի ժամկետով:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 66-րդ հոդվածի համաձայն՝ hանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժիմեջ մտած դատավճռով:

Այդ առումով նշված դրույթները հակասում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ եւ միջազգային իրավական ակտերով երաշխավորվա ծ անմեղության կանխավարկածի սկզբունքներին, քանի որ հանձնաժողովի կողմից իրականացվող գաղտնազերծման արդյունքում անձը քրեական պատասխանատվության է ենթարկվելու զբաղեցրած պաշտոնից ինքնակամ (կամավոր) հրաժարվելու կամ դրան հավակնելուց հրաժարվելու առաջարկը մերժելու համար, այլ ոչ թե գաղտնազերծման արդյունքում բացահայտված հակաիրավական վարքագծի համար: Մինչդեռ հանցագործության մեջ մեղադրվող յուրաքանչյուր անձի համար պետք է երաշխավորվի անմեղության կանխավարկածի սկզբունքը: Հետեւաբար, հիմք ընդունելով վերոգրյալը՝ գտնում ենք, որ Նախագիծը չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 66-րդ հոդվածի պահանջներին:

2. Նախագծի 4- րդ հոդվածի 1- ին մասի 5- րդ կետի համաձայն՝ գործակալը հատուկ ծառայությունների հետ գաղտնի ( ոչ բացահայտ ) համա գործակցած եւ նրանց առաջադրանքներն ու հանձնարարությունները կատարած անձն է, իսկ նույն մասի 7-րդ կետի համաձայն՝ վստահելի անձ է հանդիսանում հատուկ ծառայությունների հետ գաղտնի համագործակցած անձը , ով ինքնակամ տեղեկատվություն է տրամադրել այն անձանց ու փաստեր ի վերաբերյալ, որոնք հետաքրքրել են հատուկ ծառայություններին, ինչպես նաեւ կատարել է նրանց հանձնարարականները: Ստացվում է, որ վստահելի անձը նույնպես հատուկ ծառայությունների հետ գաղտնի համագործակցած այն անձն է, որը կատարում է նրանց հանձնարարականները, այդ թվու մ՝ նրանց ինքնակամ տեղեկատվություն տրամադրելով: Հետեւաբար, օ րենքում վերոնշյալ հասկացություններն անհրաժեշտ է տարանջատել՝ հստակ սահմանելով , թե որ դեպքում է անձը հանդիսանում գործակալ , իսկ որ դեպքում՝ վստահելի անձ:

3. Նախագծի 6-րդ հոդվածի համաձայն՝ գաղտնազերծման ենթակա են նաեւ պետական զանգվածային լրատվամիջոցների ղեկավար կազմը: Այս առումով պարզ չէ, թե զանգվածային լրատվամիջոցների ինչ ղեկավար կազմի մասին է խոսքը, եւ ղեկավար կազմի մեջ ովքեր են ընդգրկվում, որոնք օրենքով սահմանված կարգով ենթարկվելու են գաղտնազերծման:

4. Ն ախագծի 7- րդ հոդվածի 5- րդ մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատում է հանձնաժողով իկան ոնադրությունը՝ վերջինիս ներկայացմամբ , մինչդեռ Նախագծի 8- րդ հոդվածի 1- ին մասի 1- ին կետի համաձայն՝ հանձնաժողովը ձեւավորումից հետո մեկամսյա ժամկետում մշակում եւ հաստատում է իր կանոնադրությունը : Այդ առումով Նախագծի վերոնշյալ դրույթները վերանայման կարիք ունեն, քանի որ դրանք հակասում են միմյանց: Հիշյալ առաջարկությունը բխում է « Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 45- րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներից, որոնց համաձայն՝ իրավական ակտերում պետք է բացառվեն իրավական նորմերի ներքին հակասությունները:

5. Նախագծի 8-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն՝ հանձնաժողովը հատուկ ծառայությունների հետ համագործակցության մեջ խոստովանած անձանց խնդրանքով միջոցներ է ձեռնարկում նրանց շանտաժի, հավաքագրման կամ անօրինական գործունեության մեջ ներգրավելու փորձերից պաշտպանության ուղղությամբ: Այս առումով պարզ չէ, թե ինչ միջոցների մասին է խոսքը:

6. Նախագծի 11-րդ հոդվածով սահմանված է պատասխանատվությունը սույն օրենքի պահանջների խախտման համար: Նշված հոդվածի 1-ին մասով նախատեսվում են դրույթներ, որոնց համաձայն՝ օրենսդրությամբ առաջանում է վարչական , քրեական եւ կարգապահական պատասխանատվություն: Այսինքն՝ օրենսդրությամբ սահմանված հիմքով եւ կարգով անձը կարող է զրկվել անձնական ազատությունից կամ դատապարտվել ազատազրկման, ինչը չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 27-րդ հոդվածի պահանջներին : Միաժամանակ, Նախագծի հետ փաթեթում ներկայացվել է միայն « Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ, եւ պարզ չէ, թե ինչ վարչական եւ կարգապահական պատասխանատվության մասին է խոսքը:

Բացի այդ՝ օրենսդրությամբ վարչական եւ կարգապահական պատասխանատվություն սահմանելը չի բխում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 39-րդ հոդվածի պահանջներից, քանի որ պարտականությունների չկատարման համար կիրառվող պատասխանատվության հիմքերը եւ կարգը նույնպես պետք է սահմանվեն օրենքով:

7. Նախագծի 11-րդ հոդվածի եւ 12-րդ հոդվածի միակ մասերն անհրաժեշտ է համարակալել՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները, որոնց համաձայն՝ Հայաստանի Հանրապետության օրենքների հոդվածները բաժանվում են «մասեր»կոչվող միայն համարակալված պարբերությունների:

8. ««Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մա սին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին հոդվածում նշված «հետեւյալ բովանդակությամբ» բառերն անհրաժեշտ է հանել՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները: Նույնը վերաբերում է նաեւ ««Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին հոդվածին, ««Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին հոդվածին, ««Ազգային անվտանգության մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին հոդվածին, «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին հոդվածին եւ ««Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին հոդվածին:

9. ««Ազգային անվտանգության մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին հոդվածում նշված «ենթակետում» եւ «ենթակետ» բառերն անհրաժեշտ է փոխարինել համապատասխանաբար «կետում» եւ «կետ» բառերով՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները, որոնց համաձայն՝ հոդվածների մասերը կարող են բաժանվել միայն համարակալված կետերի, կետերը` միայն համարակալված ենթակետերի:

Փ աթեթի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`                                                                           Հ. ՍԱՐԳՍՅԱՆ

Կատարող` Ս. Առաքելյան (հեռ. 011-513-337)