«25» հունվարի 2017թ.                                                                                                           ԻՎ-ե-5

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Բնակարանային հիփոթեքային կրեդիտավորման մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-1135-21.12.2016-ՖՎ-010/0), ««Սպառողական կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-11351 -21.12.2016-ՖՎ-010/0), ««Բանկերի եւ վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների եւ ապահովագրական ընկերությունների մասին»Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-11352 -21.12.2016-ՖՎ-010/0), ««Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-11353 -21.12.2016-ՖՎ-010/0) եւ«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-11354 -21.12.2016-ՖՎ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Բնակարանային հիփոթեքային կրեդիտավորման մասին», ««Սպառողական կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», ««Բանկերի եւ վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների եւ ապահովագրական ընկերությունների մասին»Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին», ««Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ՝ Փաթեթ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Փաթեթը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, չի հակասում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին:

Հայաստանի Հանրապետության օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

1. «Բնակարանային հիփոթեքային կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) 4-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետում «ՀՀ» հապավումն առաջարկում ենք բացել՝ փոխարինելով «Հայաստանի Հանրապետության» բառերով, քանի որ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 11-րդ մասի համաձայն՝ արգելվում է նորմատիվ իրավական ակտում կատարել բառերի կամ տերմինների անհարկի կրճատումներ, ինչպես նաեւ բառերի կամ տերմինների հապավումներ, իսկ 16-րդ կետում՝ «առավելագույն» բառից հետո լրացնել «եւ նվազագույն» բառերը:

2. Նախագծի 6-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերի առաջին նախադասությունները բովանդակային առումով սահմանում են նույն կարգավորումը: Կրկնաբանությունից խուսափելու նպատակով առաջարկում են 3-րդ հոդվածի առաջին նախադասությունը հանել:

3. Առաջարկում ենք Նախագծի 14-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետում «կադաստրի» բառից հետո լրացնել «պետական» բառը:

4. Առաջարկում ենք Նախագծի 18-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի վերջում «եւ» շաղկապը փոխարինել «կամ» շաղկապով, քանի որ «եւ» շաղկապի առկայությունը ենթադրում է դրանով կապված բոլոր պայմանների միաժամանակյա առկայություն՝ համաձայն «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 10-րդ կետի պահանջների:

5. Նախագծի 21-րդ հոդվածի վերնագիրն առաջարկում ենք վերանվանել «Եզրափակիչ եւ անցումային դրույթներ»՝ համապատասխանեցնելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին:

6. «Սպառողական կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ առաջարկում ենքայդ նախագծի 1-ին հոդվածում «օրենքի» բառից հետո լրացնել «(այսուհետ՝ Օրենք)» բառերը:

7. «Բանկերի եւ վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների եւ ապահովագրական ընկերությունների մասին»Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերնագրից առաջարկում ենք հանել «եւ փոփոխություններ» բառերը, քանի որ այն նախատեսում է միայն մեկ լրացում, իսկ Նախագծի 1-ին հոդվածից առաջարկում ենք հանել «(այսուհետ՝ Օրենք)» բառերը, քանի որ այն հետագայում չի կիրառվում, ինչպես նաեւ «հետեւյալ» բառն առաջարկում ենք փոխարինել «նոր» բառով՝ համաձայն «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջների:

8. «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին հոդվածից առաջարկում ենք հանել «հետեւյալ բովանդակությամբ» բառերը՝ համաձայն «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջների:

9. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին հոդվածից առաջարկում ենք հանել «(այսուհետ՝ Օրենսգիրք)» բառերը, քանի որ այն հետագայում չի կիրառվում:

Փաթեթի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`                                                              Հ. ՍԱՐԳՍՅԱՆ

Կատարող` Ս. Թեւանյան (հեռ. 011-513-396)