«23» փետրվարի 2017թ.                                                                                                    ԻՎ-ե-23

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հաշվեքննիչ պալատի մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-1150-17.01.2017-ՖՎ-010/0), «Հաշվեքննիչ պալատի աշխատակազմում ծառայության մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-11501 -17.01.2017-ՖՎ-010/0), «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-11502 -17.01.2017-ՖՎ-010/0), ««Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-11503 -17.01.2017-ՖՎ-010/0), ««Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-11504 -17.01.2017-ՖՎ-010/0), ««Գանձապետական համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-11505 -17.01.2017-ՖՎ-010/0), ««Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-11506 -17.01.2017-ՖՎ-010/0), ««Աուդիտորական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-11507 -17.01.2017-ՖՎ-010/0), ««Հատուկ քննչական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-11508 -17.01.2017-ՖՎ-010/0), ««Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-11509 -17.01.2017-ՖՎ-010/0), ««Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-115010 -17.01.2017-ՖՎ-010/0), ««Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-115011 -17.01.2017-ՖՎ-010/0), ««Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-115012 -17.01.2017-ՖՎ-010/0), ««Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-115013 -17.01.2017-ՖՎ-010/0) եւ ««Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-115014 -17.01.2017-ՖՎ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Գալուստ Սահակյանի, Գագիկ Մինասյանի, Սամվել Նիկոյանի, Գագիկ Մելիքյանի, Խոսրով Հարությունյանի, Սուքիաս Ավետիսյանի, Աղվան Վարդանյանի եւ Լեռնիկ Ալեքսանյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հաշվեքննիչ պալատի մասին», «Հաշվեքննիչ պալատի աշխատակազմում ծառայության մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», ««Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««Գանձապետական համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««Աուդիտորական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», ««Հատուկ քննչական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ ««Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ՝ Փաթեթ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Փաթեթը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, չի հակասում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին, Հայաստանի Հանրապետության օրենքներին:

Օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

1. «Հաշվեքննիչ պալատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 6-րդ հոդվածը վերաբերում է հաշվեքննիչ պալատի միջազգային համագործակցությանը, ուստի կարծում ենք՝ այն պետք է տեղ գտներ 6-րդ գլխում (Հաշվեքննիչ պալատի համագործակցությունը):

2. «Հաշվեքննիչ պալատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 24-րդ հոդվածի 1-ին մասի «ա», «բ», «գ» եւ «դ» կետերն անհրաժեշտ է դարձնել համապատասխանաբար «1)», «2)», «3)» եւ «4)» կետեր՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները, որոնց համաձայն՝ կետերը համարակալվում են արաբական թվանշաններով, հոդվածների կետերի համարները տեքստից բաժանվում են փակագծերով:

Նույնը վերաբերում է «Հաշվեքննիչ պալատի աշխատակազմում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) 17-րդ եւ 29-րդ հոդվածների 1-ին մասերի կետերին:

3. «Հաշվեքննիչ պալատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 35-րդ հոդվածի 3-րդ մասի «տաս» բառն առաջարկում ենք փոխարինել «տասը» բառով՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջները, որոնց համաձայն՝ իրավական ակտում պետք է պահպանվեն հայոց լեզվի կանոնները:

4. «Հաշվեքննիչ պալատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 42-րդ հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերից անհրաժեշտ է հանել առաջին «Հայաստանի Հանրապետության» բառերը, իսկ «օրենքին համապատասխան» բառերը՝ փոխարինել «օրենքով» բառով: 42-րդ հոդվածի 4-րդ մասում անհրաժեշտ է «խնդիրները» բառը փոխարինել «հարաբերությունները» բառով: Սույն կետով նախատեսված առաջարկությունների ընդունման անհրաժեշտությունը բխում է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի նախագծի 9-րդ հոդվածի 1-ին եւ 32-րդ հոդվածի 2-րդ մասերից:

5. «Հաշվեքննիչ պալատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 8-րդ գլխի վերնագիրը «ԵԶՐԱՓԱԿԻՉ» բառից հետո առաջարկում ենք լրացնել «ՄԱՍ» բառով: Սույն առաջարկությունը բխում է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներից:

Նույնը վերաբերում է նաեւ Նախագծի 8-րդ գլխի վերնագրին:

6. Նախագծի 16-րդ հոդվածի միակ մասն առաջարկում ենք համարակալել, քանի որ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության օրենքների հոդվածները բաժանվում են «մասեր» կոչվող միայն համարակալված պարբերությունների:

7. «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին հոդվածից անհրաժեշտ է հանել «(այսուհետ՝ Օրենսգիրք)» բառերը, քանի որ այդ նախագիծը Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքին հղում այլեւս չի պարունակում: Նույնը վերաբերում է ««Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Գանձապետական համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Աուդիտորական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», ««Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ ««Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի 1-ին հոդվածների «(այսուհետ՝ օրենք)» բառերին:

8. ««Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին, ««Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 2-րդ եւ ««Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 3-րդ հոդվածներում «հետեւյալ» բառն առաջարկում ենք փոխարինել «նոր» բառով՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի կանոնները:

9. ««Աուդիտորական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին հոդվածի «2-րդ պարբերությամբ՝ հետեւյալ խմբագրությամբ» բառերն առաջարկում ենք փոխարինել «նոր՝ երկրորդ պարբերությամբ» բառերով՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 3-րդ մասի կանոնները:

Նույն հոդվածը «մասին» բառից հետո առաջարկում ենք լրացնել «Հայաստանի Հանրապետության» բառերով՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասը, որի համաձայն՝ օրենքի կրճատ անվանումը հիշատակելիս դրանում հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի վերնագիրը, «Հայաստանի Հանրապետության օրենք» բառերը:

Նույն նախագծում «Հոդված 3» բառերն անհրաժեշտ է փոխարինել «Հոդված 2» բառերով:

Փաթեթի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`                                                              Հ. ՍԱՐԳՍՅԱՆ

Կատարող` Ս. Առաքելյան (հեռ. 011-513-337)