«22» փետրվարի 2017թ.                                                                                                   ԻՎ-ե-21

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Տեխնիկական կանոնակարգման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-1163-04.02.2017, 17.02.2017-ՏՀ-010/0), «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-11631 -04.02.2017, 17.02.2017-ՏՀ-010/0), ««Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-11632 -04.02.2017, 17.02.2017-ՏՀ-010/0) եւ ««Ստանդարտացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-11633 -04.02.2017, 17.02.2017-ՏՀ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Տեխնիկական կանոնակարգման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», ««Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ ««Ստանդարտացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ՝ Փաթեթ)իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Փաթեթը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, չի հակասում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին:

Հայաստանի Հանրապետության օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

1. ««Տեխնիկական կանոնակարգման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) 1-ին հոդվածի 4-րդ մասում նշված «հետեւյալ բովանդակությամբ» բառերն անհրաժեշտ է փոխարինել «նոր» բառով՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները:

Նույնը վերաբերում է Նախագծի 5-րդ հոդվածի 3-րդ մասում, ինչպես նաեւ«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին հոդվածի 2-րդ մասում նշված «հետեւյալ բովանդակությամբ» բառերին:

2. Նախագծի 5-րդ հոդվածի 2-րդ մասում նշված «հետեւյալ խմբագրությամբ» բառերն անհրաժեշտ է փոխարինել «նոր խմբագրությամբ» բառերով՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները:

Նույնը վերաբերում է Նախագծի 10-րդ, 11-րդ հոդվածներում, ««Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին, 2-րդ, 3-րդ, 6-րդ հոդվածներում նշված «հետեւյալ խմբագրությամբ» բառերին:

3. Նախագծի 10-րդ հոդվածում «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վավերացված միջազգային համաձայնագրերով» բառերն անհրաժեշտ է փոխարինել «օրենքով սահմանված կարգով վավերացված միջազգային համաձայնագրերով» բառերով՝ հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի համաձայն. «Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիրը կնքելու` այն նախապատրաստելու, դրա շուրջ բանակցություններ վարելու եւ տեքստը փոխհամաձայնեցնելու, պայմանագիրը ստորագրելու, վավերացման կամ հաստատման ներկայացնելու, միջազգային պայմանագրին միանալու, միջազգային պայմանագիրն ուժի մեջ մտնելու, գրանցելու եւ հաշվառելու, կատարելու, դրա գործողությունը կասեցնելու, դադարեցնելու կամ չեղյալ հայտարարելու, ինչպես նաեւ դրանց հետ կապված մյուս հարաբերությունները»: Հետեւաբար՝ միջազգային պայմանագրերի վավերացումը ոչ թե օրենսդրության, այլ օրենքի կարգավորման առարկան է:

4. Նախագծի 11-րդ հոդվածով խմբագրվող 4-րդ գլխի վերնագիրն անհրաժեշտ է համապատասխանեցնել նշված գլխի կարգավորման առարկային: Այսպես՝ 4-րդ գլխի վերնագրից բխում է, որ նշված գլխով կարգավորվում են միայն տեխնիկական կանոնակարգերի պահանջների պահպանման նկատմամբ պետական վերահսկողություն իրականացնող լիազոր մարմնի հետ կապված հարաբերությունները, մինչդեռ 4-րդ գլխի 28-րդ հոդվածով կարգավորվում են օրենքի խախտման համար պատասխանատվության հետ կապված հարաբերությունները: Այդ առումով առաջարկում ենք Նախագծի 11-րդ հոդվածով խմբագրվող 4-րդ գլխի վերնագրում լրացնել «ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ» բառերը:

5. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 2-րդ հոդվածում նշված «հետեւյալ բովանդակությամբ» բառերն անհրաժեշտ է փոխարինել «նոր խմբագրությամբ» բառերով՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները:

6. ««Ստանդարտացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին հոդվածում նշված «(այսուհետ՝ Օրենք)» բառերն անհրաժեշտ է հանել, քանի որ այդ նախագիծը «Ստանդարտացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին այլեւս հղում չի պարունակում:

7. Առաջարկում ենք «Ստանդարտացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետից հանել «նորմատիվ» բառը, քանի որ նշված կետում նույնպես խոսքը նորմատիվ փաստաթղթերի մասին է:

Փաթեթի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`                                                             Հ. ՍԱՐԳՍՅԱՆ

Կատարող` Ս. Առաքելյան (հեռ. 011-513-337)