«06» մարտի 2017թ.                                                                                                           ԻՎ-ե-26

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Բնիկ ժողովուրդների իրավունքների մասին» (փաստաթղթային կոդ` Պ-1177-24.02.2017-ՄԻ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Զարուհի Փոստանջյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Բնիկ ժողովուրդների իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան:

1. Նախագծի իրավակարգավորման առարկայի կապակցությամբ ցանկանում ենք հայտնել, որ այն ամբողջությամբ (տառացի) վերարտադրում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 2007 թվականի սեպտեմբերի 13-ի «Բնիկ ժողովուրդների իրավունքների մասին»N 61/295 հռչակագրի ( Резолюция Генеральной Ассамблеи ООН от 13 сентября 2007 г . N 61/295 " Декларация Организации Объединенных Наций о правах коренных народов " ) իրավակարգավորումները: Միաժամանակ՝ Հայաստանի Հանրապետությանը 1992 թվականի մարտի 2-ից հանդիսանում է ՄԱԿ-ի անդամ՝ վավերացնելով Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությունը, որի 9-րդ հոդվածի համաձայն՝ Գլխավոր ասամբլեան բաղկացած է Միավորված ազգերի կազմակերպության բոլոր անդամներից: Ուստի, հիմք ընդունելով վերոգրյալը՝ հայտնում ենք, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 2007 թվականի սեպտեմբերի 13-ի «Բնիկ ժողովուրդների իրավունքների մասին» N 61/295 հռչակագիրն ընդունվել է նաեւ Հայաստանի Հանրապետության կողմից: Հետեւաբար՝ Նախագծի ընդունման նորմատիվային անհրաժեշտությունը բացակայում է:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`                                                                            Հ. ՍԱՐԳՍՅԱՆ

Կատարող` Ս. Առաքելյան (հեռ. 011-513-337)