«21» հուլիսի 2017թ.                                                                                                                                       ԻՎ-ե-76

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Բանկերի եւ բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-40-26.06.2017-ՖՎ-011/0), ««Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-401 -26.06.2017-ՖՎ-011/0) եւ ««Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների եւ ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-402 -26.06.2017-ՖՎ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Բանկերի եւ բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», ««Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ ««Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների եւ ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ՝ Փաթեթ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Փաթեթը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության պահանջներին:

Այլ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

1. Փաթեթի՝ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերի պահանջներին համապատասխանության ապահովման տեսանկյունից առաջարկում ենք ««Բանկերի եւ բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին հոդվածից, 3-րդ հոդվածի 1-ին մասից, 5-րդ հոդվածից, 7-րդ հոդվածի 4-րդ մասից, 10-րդ հոդվածից, ««Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին հոդվածի 2-րդ մասից, 3-րդ հոդվածի 1-ին մասից, 5-րդ հոդվածի 2-րդ մասից, 6-րդ հոդվածի 3-րդ մասից, 7-8-րդ հոդվածներից, 13-րդ հոդվածի 1-ին մասից, 14-րդ հոդվածից, 15-րդ հոդվածի 2-րդ մասից եւ 17-րդ հոդվածի 1-ին մասից, ««Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների եւ ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասից «հետեւյալ բովանդակությամբ» բառերը հանել, ««Բանկերի եւ բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 7-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերում, ««Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 5-րդ հոդվածի 1-ին մասում, 6-րդ հոդվածի 1-ին մասում եւ ««Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների եւ ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին հոդվածի 3-րդ մասում «հետեւյալ» բառը փոխարինել «նոր» բառով:

Նույն նկատառումներից ելնելով՝ անհրաժեշտ է ««Բանկերի եւ բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 4-րդ հոդվածի 1-ին մասի «3.1-րդ կետով» բառերը փոխարինել «նոր՝ 3.1-րդ կետով» բառերով՝ նման փոփոխություններ կատարելով նաեւ նույն նախագծի 5-6-րդ եւ 10-րդ հոդվածներում, ««Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 3-րդ հոդվածում, 5-րդ հոդվածի 2-րդ մասում, 13-րդ հոդվածի 1-ին մասում, 14-15-րդ հոդվածներում, 17-րդ հոդվածի 1-ին մասում եւ ««Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների եւ ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասում:

2. «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասում խոսվում է «ընդհանուր տնտեսություն վարելու» մասին, մինչդեռ ««Բանկերի եւ բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին հոդվածում գործածվում է «միեւնույն տնտեսություն վարել» արտահայտությունը: Կարծում ենք՝ երկու տեղերում էլ անհրաժեշտ է գործածել միեւնույն արտահայտությունը, քանի որ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտում միեւնույն հասկացությունը սահմանելիս կամ միեւնույն միտքն արտահայտելիս պետք է կիրառվեն միեւնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները` որոշակի հերթականությամբ:

3. ««Բանկերի եւ բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին հոդվածի համաձայն՝ միեւնույն տնտեսություն վարելու չափանիշները սահմանում է Կենտրոնական բանկը: Առաջարկում ենք նախագծում մտցնել անցումային դրույթներ, որտեղ կսահմանվի, թե օրենքի ուժի մեջ մտնելուց հետո ինչ ժամկետում է Կենտրոնական բանկը սահմանելու այդ չափանիշները: Նույն խնդիրն առկա է նաեւ նույն նախագծի 5-7-րդ, 10-րդ հոդվածներում եւ ««Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին հոդվածում:

4. ««Բանկերի եւ բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 7-րդ հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող՝ «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 44-րդ հոդվածի 1-ին կետն անհրաժեշտ է համարակալել:

5. ««Բանկերի եւ բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 12-րդ հոդվածում անհրաժեշտ է «հրապարակմանը» բառը փոխարինել «պաշտոնական հրապարակման օրվան» բառերով, իսկ ««Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 18-րդ հոդվածում եւ ««Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների եւ ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 2-րդ հոդվածում՝ «օրվանից» բառը փոխարինել «օրը» բառով: Սույն առաջարկությունը բխում է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներից:

6. ««Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին հոդվածի «Օրենքի» բառն առաջարկում ենք փոխարինել ««Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության 2007 թվականի ապրիլի 9-ի ՀՕ-177-Ն օրենքի» բառերով՝ նշելու համար համապատասխան օրենքի լրիվ անվանումը:

7. ««Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին հոդվածի 2-րդ մասով առաջարկվող լրացման երկրորդ պարբերության «Ընկերության մեծությունը» բառերն առաջարկում ենք փոխարինել «Ընկերության շրջանառության ծավալները» բառերով, քանի որ ընկերության մեծության չափման համար անհրաժեշտ են որոշակի սանդղակներ ու չափանիշներ, առանց որոնց՝ նման ձեւակերպումը զուտ գնահատողական է: Ուստի առաջարկում ենք ընկերության «մեծությունը» պայմանավորել վերջինիս շրջանառության ծավալներով:

8. ««Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 14-րդ հոդվածում խոսվում է «ապահովագրական խարդախությունների» մասին, մինչդեռ ՀՀ քրեական օրենսգրքում խարդախության հանցակազմից տարանջատված չեն «ապահովագրական խարդախությունները»՝ որպես տարատեսակ, հետեւաբար բացակայում են այն հատկանիշները որոնց շնորհիվ որեւէ արարք հնարավոր է որակել որպես ապահովագրական խարդախություն: Ուստի, առաջարկում ենք «ապահովագրական խարդախությունների» բառերը փոխարինել «ապահովագրողների կողմից խարդախությունների» բառերով:

9. ««Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների եւ ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերնագրի «փոփոխություններ» բառն առաջարկում ենք փոխարինել «փոփոխություն» բառով, քանի որ այդ նախագծով առաջարկվում է մեկ փոփոխություն:

10. ««Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների եւ ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին հոդվածի առաջին «Հայաստանի Հանրապետության» բառերն առաջարկում ենք տեղափոխել «2001 թվականի» բառերից առաջ, իսկ «ՀՕ-262-Ն» բառերը փոխարինել «ՀՕ-262» բառերով՝ ճիշտ նշելու համար համապատասխան օրենքի լրիվ անվանումը:

Նույն հոդվածից առաջարկում ենք հանել «(այսուհետ՝ Օրենք)» բառերը, քանի որ այդ նախագիծը համապատասխան օրենքին հղում այլեւս չի պարունակում:

Փաթեթի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`                                                                                           Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Կատարող` Ս. Թեւանյան (հեռ. 011-513-396)



ՏԵՂԵԿԱՆՔ

««Բանկերի եւ բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-40-26.06.2017-ՖՎ-011/0), ««Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-401 -26.06.2017-ՖՎ-011/0) եւ ««Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների եւ ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-402 -26.06.2017-ՖՎ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

««Բանկերի եւ բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», ««Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ ««Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների եւ ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`                                                                                        Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Կատարող` Ս. Թեւանյան (հեռ. 011-513-396)