«28» օգոստոսի 2017թ. ԻՎ-ե-148
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
««Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-112-10.08.2017-ՖՎ-011/0), ««Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-1121 -10.08.2017-ՖՎ-011/0) եւ ««Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին»(փաստաթղթային կոդ՝ Կ-1122 -10.08.2017- ՖՎ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», ««Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ ««Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ՝ Փաթեթ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:
Ստորեւ ներկայացնում ենք Փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:
Փաթեթը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության պահանջներին:
Այլ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:
1. ««Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) 1-ին հոդվածի 2-րդ մասով առաջարկվում է «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածի 5-րդ կետում «իր խնդիրներն» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ եւ օրենքով իրեն վերապահված նպատակներն ու գործառույթներն» բառերով: Նույն փոփոխությունն առաջարկում ենք կատարել նաեւ դրան նախորդող 4-րդ կետում:
2. Նախագծի 4-րդ հոդվածով առաջարկվում է Օրենքը լրացնել նոր՝ 3.1 հոդվածով: Առաջարկում ենք լրացվող հոդվածի համարը տեքստից բաժանել միջակետով՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները:
3. Նախագծի 8-րդ հոդվածով Օրենքում լրացվող 7.1-ին հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Կենտրոնական բանկը գերիշխող դիրքի չարաշահումների, հակամրցակցային համաձայնությունների կանխարգելման, համակենտրոնացումների վերաբերյալ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր ընդունելուց առաջ դրանք կարծիքի է ներկայացնում Հանձնաժողովին:
Առաջարկում ենք նախ՝ «դրանք» բառը փոխարինել «դրանց նախագծերը» բառերով, երկրորդ՝ սահմանել, թե կոնկրետ երբ է Կենտրոնական բանկն այդ նախագծերն ուղարկում Հանձնաժողովին, եւ Հանձնաժողովն ինչ ժամկետում է կարծիք ներկայացնում:
4. Նույն հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ Կենտրոնական բանկը սույն մասով նախատեսված որոշումներն ընդունելուց հետո այդ մասին տեղեկացնում է Հանձնաժողովին, եթե դրանք չեն պարունակում բանկային կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակող տեղեկություններ:
Առաջարկում ենք սահմանել, թե Կենտրոնական բանկը որոշումների ընդունումից հետո ինչ ժամկետում է այդ մասին տեղեկացնում Հանձնաժողովին:
5. Նախագծի 14-րդ հոդվածի 6-րդ մասով (պետք է դառնա 5-րդ) նոր խմբագրությամբ շարադրվող՝ Օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասը «Հայաստանի Հանրապետության» բառերից հետո առաջարկում ենք լրացնել «սահմանադրական բառով:
6. Նախագծի 17-րդ հոդվածի 2-րդ մասի «Օրենքի» բառն առաջարկում ենք հանել, քանի որ այն արդեն նշված է 17-րդ հոդվածի սկզբում:
7. Նախագծի 17-րդ հոդվածի 2-րդ մասով նոր խմբագրությամբ շարադրվող՝ Օրենքի 19-րդ հոդվածի 4-րդ կետի «բ» ենթակետի «ՀՀ» հապավումն առաջարկում ենք բացել՝ դարձնելով «Հայաստանի Հանրապետության»՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 11-րդ մասի պահանջները:
8. Նախագծի 18-րդ հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող՝ Օրենքի 20-րդ հոդվածի 1-ին կետի «զ» ենթակետի համաձայն՝ Կենտրոնական բանկի խորհուրդն ընդունում է նաեւ տիպաբանություններ: Այդ առումով անորոշ է, թե նշված տիպաբանություններն ինչ իրավական ակտով են հաստատվում, դրանք իրենց բնույթով նորմատիվ, թե անհատական իրավական ակտեր են՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը կարող է ընդունել միայն նորմատիվ կամ անհատական որոշումներ:
9. Նախագծի 19-րդ հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող՝ Օրենքի 22-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ Կենտրոնական բանկի խորհուրդը ընդունում է որոշում սույն մասով նախատեսված հիմքերով նախատեսված փաստերն արձանագրելու մասին եւ այդ պահից Կենտրոնական բանկի նախագահի, նրա տեղակալների եւ խորհրդի այլ անդամների լիազորությունները համարվում են դադարած:
Առաջարկում ենք սահմանել, թե համապատասխան հիմքերն ի հայտ գալուց հետո Կենտրոնական բանկն ինչ ժամկետում է ընդունում դրանցով նախատեսված փաստերն արձանագրելու մասին որոշում:
10. Նախագծի 29-րդ հոդվածի վերնագրի «Անցումային դրույթները» բառերն առաջարկում ենք փոխարինել «Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ» բառերով, քանի որ հոդվածը պարունակում է նաեւ եզրափակիչ մասով սահմանվող դրույթներ:
11. ««Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 3-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերն անհրաժեշտ է տեղերով փոխել, իսկ երկրորդ 3-րդ մասը դարձնել 4-րդ մաս: Երկրորդ 3-րդ մասում անհրաժեշտ է ոչ թե «վեցերորդ մասում» բառերից հետո լրացնել եւ «եւ 6.1-րդ մասերում» բառերը, այլ «մասում» բառը փոխարինել «եւ 6.1-րդ մասերում» բառերով:
Փաթեթի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ` Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ
Կատարող` Ս. Առաքելյան (հեռ. 011-513-337)
ՏԵՂԵԿԱՆՔ
««Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-112-10.08.2017-ՖՎ-011/0), ««Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-1121 -10.08.2017-ՖՎ-011/0) եւ ««Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին»(փաստաթղթային կոդ՝ Կ-1122 -10.08.2017- ՖՎ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին
««Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», ««Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ ««Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ` Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ
Կատարող` Ս. Առաքելյան (հեռ. 011-513-337)