«11» սեպտեմբերի 2017թ.                                                                                                                                  ԻՎ-ե-157

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-121-30.08.2017-ՏՀ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Միքայել Մելքումյանի, Նաիրա Զոհրաբյանի, Վահե Էնֆիաջյանի, , Հրանտ Մադաթյանի, Գեւորգ Պետրոսյանի, Վարդան Բոստանջյանի եւ Շաքե Իսայանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության պահանջներին:

Այլ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

1. Նախագծի վերնագրում նշված «ՀՀ» բառն անհրաժեշտ է փոխարինել «Հայաստանի Հանրապետության» բառերով` հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 11-րդ մասի պահանջները:

2. Նախագծի վերնագրում օրենքի անվանումն անհրաժեշտ է շարադրել առանց կետադրական նշանների:

3. Նախագծի վերնագրում «փոփոխություն» բառն անհրաժեշտ է փոխարինել«փոփոխություններ» բառով, քանի որ օրենսդրական նախաձեռնությամբ կատարվում է ոչ թե մեկ, այլ մի քանի փոփոխություն:

4. Նախագծի 1-ին եւ 2-րդ հոդվածներում նշված «կետը» բառն անհրաժեշտ է փոխարինել «մասը» բառով` հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները:

5. Նախագծի 2-րդ հոդվածում նշված «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի հարկային օրենսգրքի (այսուհետ Օրենսգիրք)» բառերն անհրաժեշտ է փոխարինել «Օրենսգրքի» բառով՝ նկատի ունենալով Նախագծի 1-ին հոդվածի պահանջը:

6. Նախագծի 1-ին եւ 2-րդ հոդվածներում «հետեւյալ» բառն անհրաժեշտ է փոխարինել «նոր» բառով` հիմք ընդունելով«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`                                                                                       Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Կատարող` Ա. Մկրտչյան(հեռ. 011-513-360)

ՏԵՂԵԿԱՆՔ

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-121-30.08.2017-ՏՀ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծինառնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ն առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`                                                                                              Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Կատարող` Ա. Մկրտչյան(հեռ. 011-513-360)