«13» հոկտեմբերի 2017թ.                                                                                                                          ԻՎ-ե-169

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-135-27.09.2017-ՏՀ-011/0), ««Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-1351 -27.09.2017-ՏՀ-011/0) եւ ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-1352 -27.09.2017-ՏՀ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», ««Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ՝ Փաթեթ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Փաթեթը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության պահանջներին:

Այլ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

1. ««Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) 2-րդ եւ 3-րդ հոդվածներում, 4-րդ հոդվածի 2-րդ մասում, 6-րդ հոդվածում, 8-րդ հոդվածի 3-րդ մասում, 9-րդ հոդվածում, 11-րդ հոդվածի 1-ին մասում, 12-րդ հոդվածում, 14-րդ հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերում, 15-րդ հոդվածի 1-ին եւ 3-րդ մասերում, 17-րդ եւ 18-րդ հոդվածներում, 19-րդ հոդվածի 2-րդ մասում, 24-րդ եւ 25-րդ հոդվածներում, 26-րդ հոդվածի 1-ին եւ 5-րդ մասերում, 28-րդ հոդվածի 1-3-րդ մասերում, 31-րդ, 33-րդ եւ 35-րդ հոդվածներում, 37-րդ հոդվածի 1-ին մասում առաջարկում ենք «հետեւյալ» բառը փոխարինել «նոր» բառով՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի կանոնները:

2. Նախագծի 4-րդ հոդվածի 3-րդ մասում, 5-րդ հոդվածում, 8-րդ հոդվածի 4-րդ մասում, 10-րդ հոդվածում, 11-րդ հոդվածի 2-րդ մասում, 13-րդ հոդվածի 4-րդ մասում, 15-րդ հոդվածի 2-րդ մասում, 22-րդ հոդվածի 1-ին մասում, 26-րդ հոդվածի 2-րդ մասում, 28-րդ հոդվածի 4-րդ մասում, 30-րդ եւ 32-րդ հոդվածներում առաջարկում ենք «հետեւյալ բովանդակությամբ» բառերը փոխարինել «նոր» բառով՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 3-րդ մասի կանոնները:

3. Նախագծի 18-րդ հոդվածով լրացվող՝ «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ Օրենք) 27-րդ հոդվածի 3-րդ մասի «անհրաժեշտ փորձ» արտահայտության իրավական բովանդակությունն անորոշ է: Առաջարկում ենք հստակեցնել, թե ինչպիսի փորձի մասին է խոսքը (կոնկրետ ինչ աշխատանքի, քանի տարվա եւ այլն):

4. Նախագծի 20-րդ հոդվածում եւ 29-րդ հոդվածի 3-րդ մասում առաջարկում ենք «հետեւյալ բովանդակությամբ» բառերը հանել՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 3-րդ մասի կանոնները:

5. Նախագծի 21-րդ հոդվածի 1-ին մասն «ակտերի» բառից առաջ առաջարկում ենք լրացնել «այլ» բառով, քանի որ օրենքը եւս նորմատիվ իրավական ակտ է:

6. Նախագծի 22-րդ հոդվածով Օրենքում լրացվող 30.1-ին հոդվածի համարը տեքստից առաջարկում ենք բաժանել միջակետով՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասի կանոնները: Նույնը վերաբերում է Նախագծի 26-րդ հոդվածի 2-րդ մասով Օրենքում լրացվող 35-րդ հոդվածի 1.1-ին մասին, Նախագծի 30-րդ հոդվածով Օրենքում լրացվող 38.1-ին եւ 38.2-րդ հոդվածներին եւ Նախագծի 32-րդ հոդվածով Օրենքում լրացվող 39.1-39.6-րդ հոդվածներին:

7. Նախագծի 34-րդ հոդվածն առաջարկում ենք հանել, քանի որ Նախագծի 33-րդ հոդվածից բխում է, որ Օրենքի 40-րդ հոդվածը շարադրվում է նոր խմբագրությամբ, իսկ 41-րդ հոդվածն ուժը կորցրած է ճանաչվում:

Փաթեթի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`                                                                              Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Կատարող` Ս. Առաքելյան (հեռ. 011-513-337)

ՏԵՂԵԿԱՆՔ

««Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-135-27.09.2017-ՏՀ-011/0), ««Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-1351 -27.09.2017-ՏՀ-011/0) եւ ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-1352 -27.09.2017-ՏՀ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

««Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», ««Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`                                                                               Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Կատարող` Ս. Առաքելյան (հեռ. 011-513-337)