«24» հոկտեմբերի 2017թ. ԻՎ-ե-179
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
««Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-137-3.10.2017-ԱՍ-011/0) եւ ««Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-1371 -3.10.2017-ԱՍ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ ««Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ՝ Փաթեթ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:
Ստորեւ ներկայացնում ենք Փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:
Փաթեթը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության պահանջներին:
Այլ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:
1. ««Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) 1-ին հոդվածի 2-րդ մասի «տարածվում է» բառերն առաջարկում ենք փոխարինել «տարածվում են» բառերով՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջները:
2. Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասի «պարբերությունից» բառն առաջարկում ենք փոխարինել «ենթակետից» բառով, իսկ «համար» բառն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի համապատասխանաբար 41-րդ հոդվածի 3-րդ եւ 36-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջները:
3. Նախագծի 5-րդ հոդվածի 2-րդ մասով առաջարկվում է «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ Օրենք) 17-րդ հոդվածի 1-ին մասը «մարմնում» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետական այլ մարմին գործուղվելու դեպքում» բառերով:
Անհրաժեշտ է նշել, որ Օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասում «մարմնում» բառն օգտագործվում է երկու անգամ, ուստի հարկավոր է շեշտել, թե խոսքը որ «մարմնում» բառին է վերաբերում: Նույն խնդիրն առկա է նաեւ Նախագծի 8-րդ հոդվածի 1-ին մասում:
4. Նախագծի 7-րդ հոդվածի 1-ին եւ 6-րդ մասերում, 10-րդ եւ 13-րդ հոդվածների 2-րդ մասերում եւ 14-րդ հոդվածում առաջարկում ենք «հետեւյալ բովանդակությամբ» բառերը փոխարինել «նոր» բառով՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները:
5. Նախագծի 7-րդ հոդվածի 1-ին մասով լրացվող՝ Օրենքի 19-րդ հոդվածի 1.1-ին մասի համարը տեքստից առաջարկում ենք բաժանել միջակետով՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասի կանոնները:
6. Նախագծի 8-րդ հոդվածի 3-րդ մասում, 9-րդ հոդվածի 2-րդ մասում, 10-րդ հոդվածի 1-ին մասում, 10-րդ եւ 12-րդ հոդվածների 3-րդ մասերում «հետեւյալ» բառն առաջարկում ենք փոխարինել «նոր» բառով՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները:
7. Նախագծի 8-րդ հոդվածի 3-րդ մասի «Հանրային ծառայության պաշտոն (պաշտոններ) զբաղեցնելու ժամանակահատվածը հիմնական աշխատավարձի բնականոն աճի մեջ չի հաշվարկվում», որը, ի դեպ, գրեթե նույնությամբ (առանց «(պաշտոններ)» բառի) առկա է նաեւ Օրենքի գործող տեքստում, հակասում է Օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի տրամաբանությանը:
8. Նախագծի 15-րդ հոդվածի վերնագրի «ԵԶՐԱՓԱԿԻՉ» բառն առաջարկում ենք փոխարինել «ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ» բառերով՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները:
9. Նախագծի 15-րդ հոդվածի 1-ին մասում եւ ««Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 2-րդ հոդվածում «հրապարակմանը» բառն առաջարկում ենք փոխարինել «հրապարակման օրվան» բառերով՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները:
10. Նախագծի 15-րդ հոդվածի 3-րդ մասի «կետով» բառն առաջարկում ենք փոխարինել «մասով» բառով:
11. ««Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին հոդվածի «(այսուհետ՝ Օրենք)» բառերն առաջարկում ենք հանել, քանի որ այդ նախագիծը համապատասխան օրենքին հղում այլեւս չի պարունակում:
Փաթեթի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ` Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ
Կատարող` Ս. Առաքելյան (հեռ. 011-513-337)
ՏԵՂԵԿԱՆՔ
««Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-137-3.10.2017-ԱՍ-011/0) եւ ««Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-1371 -3.10.2017-ԱՍ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին
««Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ ««Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ` Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ
Կատարող` Ս. Առաքելյան (հեռ. 011-513-337)