13» հոկտեմբերի 2017թ.                                                                                                                         ԻՎ-ե-171

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-138-3.10.2017-ԱՍ-011/0) եւ ««Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-1381 -3.10.2017-ԱՍ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ ««Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ՝ Փաթեթ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Փաթեթը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության պահանջներին:

Այլ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

1. ««Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) 1-ին, 4-րդ, 7-րդ եւ 8-րդ, ««Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 4-7-րդ հոդվածներում առաջարկում ենք «հետեւյալ բովանդակությամբ» բառերը հանել՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 3-րդ մասի կանոնները:

2. Նախագծի 8-րդ հոդվածով «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացվող 36.1-ին, 36.2-րդ եւ 36.3-րդ հոդվածների համարները տեքստից առաջարկում ենք բաժանել միջակետով՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասի կանոնները:

3. Նախագծի 8-րդ հոդվածով «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացվող 36.2-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ ընտանիքի սոցիալական գնահատման տեղեկատվական ենթահամակարգում հաշվառվելու, հայտարարագրի, դիմումների հաշվառման մատյանի ձեւերը, տեղեկատվական ենթահամակարգի ստեղծման, ձեւավորման, դրանում ներառվող անձնական տվյալների` սոցիալական աջակցության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի եւ տարածքային կենտրոնների միջեւ փոխանակման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Առաջարկում ենք Նախագծում նախատեսել անցումային դրույթներ, որտեղ սահմանել թե ինչ ժամկետում է կառավարությունը սահմանելու հիշյալ կարգը, եւ երբվանից է «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36.2-րդ հոդվածն ուժի մեջ մտնելու՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջները:

4. Նախագծի 10-րդ հոդվածի 2-րդ մասում առաջարկում ենք «բառից» բառը փոխարինել «բառերից» բառով:

5. ««Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին հոդվածով ուժը կորցրած է ճանաչվում համապատասխան օրենքի 2-րդ գլուխը (9-12-րդ հոդվածներ), մինչդեռ «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում, 17-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում եւ 23-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում հղումներ կան 11-րդ հոդվածի 9-րդ մասին:

6. ««Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 3-րդ հոդվածով նախատեսված փոփոխությունն առաջարկում ենք կատարել նաեւ «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ, 17-րդ եւ 23-րդ հոդվածներում:

Փաթեթի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`                                                                          Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Կատարող` Ս. Առաքելյան (հեռ. 011-513-337)

ՏԵՂԵԿԱՆՔ

««Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-138-3.10.2017-ԱՍ-011/0) եւ ««Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-1381 -3.10.2017-ԱՍ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

««Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ ««Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`                                                                     Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Կատարող` Ս. Առաքելյան (հեռ. 011-513-337)