ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-166-24.05.2017-ՊԻՄԻ-011/0), ««Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-1661 -24.05.2017-ՊԻՄԻ-011/0), ««Ռազմական ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-1662 -24.05.2017-ՊԻՄԻ-011/0), ««Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-1663 -24.05.2017-ՊԻՄԻ-011/0), ««Ազգային անվտանգության մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-1664 -24.05.2017-ՊԻՄԻ-011/0), ««Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-1665 -24.05.2017-ՊԻՄԻ-011/0), ««Հրդեհային անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-1666 -24.05.2017-ՊԻՄԻ-011/0), ««Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-1667 -24.05.2017-ՊԻՄԻ-011/0) եւ ««Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-1668 -24.05.2017-ՊԻՄԻ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», ««Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», ««Ռազմական ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», ««Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», ««Ազգային անվտանգության մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», ««Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», ««Հրդեհային անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», ««Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ ««Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ՝ Փաթեթ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Փաթեթը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության պահանջներին:

Այլ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

1. ««Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին հոդվածի «ընթացքը» բառն առաջարկում ենք փոխարինել «ընթացք» բառով, քանի որ «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-ին հոդվածի նախավերջին պարբերության մեջ «ընթացքը» բառ չկա:

2. Փաթեթի բոլոր նախագծերի 2-րդ հոդվածներով որպես ուժի մեջ մտնելու ժամկետ նշված է պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: Քանի որ Փաթեթի բոլոր նախագծերի 1-ին հոդվածներից բխում է կառավարության որոշման ընդունման անհրաժեշտություն, առաջարկում ենք բոլոր նախագծերի երկրորդ հոդվածներում նախատեսել, թե ինչ ժամկետում կառավարությունը պետք է ընդունի համապատասխան որոշումը՝ դրա վերջնաժամկետն էլ նախատեսել որպես Փաթեթի ուժի մեջ մտնելու օր՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 4-րդ մասի կանոնները:

3. ««Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», ««Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», ««Ազգային անվտանգության մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», ««Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», ««Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ ««Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի 1-ին հոդվածների «հետեւյալ բովանդակությամբ» բառերն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 3-րդ մասի կանոնները:

Փաթեթի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`                                                                              Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Կատարող` Ս. Առաքելյան (հեռ. 011-513-337)

ՏԵՂԵԿԱՆՔ

««Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-166-24.05.2017-ՊԻՄԻ-011/0), ««Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-1661 -24.05.2017-ՊԻՄԻ-011/0), ««Ռազմական ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-1662 -24.05.2017-ՊԻՄԻ-011/0), ««Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-1663 -24.05.2017-ՊԻՄԻ-011/0), ««Ազգային անվտանգության մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-1664 -24.05.2017-ՊԻՄԻ-011/0), ««Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-1665 -24.05.2017-ՊԻՄԻ-011/0), ««Հրդեհային անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-1666 -24.05.2017-ՊԻՄԻ-011/0), ««Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-1667 -24.05.2017-ՊԻՄԻ-011/0) եւ ««Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-1668 -24.05.2017-ՊԻՄԻ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթ ին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

««Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», ««Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», ««Ռազմական ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», ««Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», ««Ազգային անվտանգության մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», ««Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», ««Հրդեհային անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», ««Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ ««Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`                                                                          Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Կատարող` Ս. Առաքելյան (հեռ. 011-513-337)