ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հանրաքվեի մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-176-3.11.2017-ՊԻՄԻ-011/0) Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության պահանջներին:

Այլ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

1. Նախագծի առաջին էջի վերեւի աջ անկյունում գրված «Նախագիծ» բառն անհրաժեշտ է գրել մեծատառերով՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջները:

2. Նախագծի 1-ին հոդվածի վերնագրի «Օրենքի» բառն առաջարկում ենք փոխարինել «Սույն օրենքի» բառերով:

3. Նախագծի 13-րդ հոդվածի 4-րդ մասում առաջարկում ենք նշել, թե նախաձեռնող խմբի էլեկտրոնային փոստի հասցեն այդ խմբի գրանցումից հետո ինչ ժամկետում է հրապարակվում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում:

Նման խնդիր առկա է նաեւ Նախագծի 14-րդ հոդվածի 7-րդ մասում:

4. Նույն հոդվածի 7-րդ մասի 5-րդ կետում առաջարկում ենք «1-ին մասով» բառերը փոխարինել «2-րդ մասով» բառերով՝ ճիշտ կատարելու համար համապատասխան հղումը:

5. Նույն հոդվածի 13-րդ մասին հաջորդող մասը պետք է լինի 14-րդ, ոչ թե 142-րդ: Առաջարկում ենք Նախագիծը լրացնել անցումային դրույթներով, որտեղ նշել, թե երբ է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սահմանելու ստորագրությունների հավաքագրման ձեւաթերթիկների ձեւերը եւ հավաքագրման մանրամասները՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջները:

6. Նույն հոդվածի 15-րդ հոդվածում առաջարկում ենք նշել, թե ինչ ժամկետում է կատարվում դրանում նշված գործողությունը:

Նույն խնդիրն առկա է նաեւ Նախագծի 17-րդ հոդվածի 13-րդ մասում, 18-րդ հոդվածի 10-րդ մասի երկրորդ նախադասությունում եւ 21-րդ հոդվածի 7-րդ մասում:

7. Առաջարկում ենք ճշգրտել Նախագծի 14-րդ հոդվածի 1-ին մասում կատարված հղումը:

8. Նախագծի 17-րդ հոդվածի 16-րդ մասի «4-րդ» բառն առաջարկում ենք փոխարինել «15-րդ» բառով՝ ճիշտ կատարելու համար համապատասխան հղումը:

9. Նախագծի 18-րդ հոդվածի 11-րդ մասի երկրորդ նախադասության «ապահովվի» բառն առաջարկում ենք փոխարինել «ապահովվեն» բառով՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջները:

10. Նախագծի 21-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը եւ 2-րդ մասը հակասում են Նախագծի 6-րդ հոդվածի 1-ին մասին (Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրությունների օրը հանրաքվե չի կարող անցկացվել):

11. Նախագծի 9-րդ գլխի վերնագրում «ԴՐՈՒՅԹՆԵՐ» բառն առաջարկում ենք փոխարինել «ՄԱՍ» բառով՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`                                                                         Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Կատարող` Ս. Առաքելյան (հեռ. 011-513-337)

ՏԵՂԵԿԱՆՔ

«Հանրաքվեի մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-176-3.11.2017-ՊԻՄԻ-011/0) Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության մասին

«Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի նախագծի ընդունումն անհրաժեշտություն կառաջացնի լրացումներ կատարելու «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածի 4-րդ, 76-րդ հոդվածի 2-րդ եւ 84-րդ հոդվածի 5-րդ մասերում, որոնք հղում են պարունակում «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին: Այդ հղումներն այսուհետ պետք է կատարվեն «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքին:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`                                                                                 Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Կատարող` Ս. Առաքելյան (հեռ. 011-513-337)