ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
««Մարդուն օրգաններ եւ (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-175-3.11.2017-ԱՍ-011/0), ««Մարդու արյան եւ դրա բաղադրամասերի դոնորության եւ փոխներարկումային բժշկական օգնության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-1751 -3.11.2017-ԱՍ-011/0) եւ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-1752 -3.11.2017-ԱՍ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Մարդուն օրգաններ եւ (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», ««Մարդու արյան եւ դրա բաղադրամասերի դոնորության եւ փոխներարկումային բժշկական օգնության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ՝ Փաթեթ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:
Ստորեւ ներկայացնում ենք Փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:
Փաթեթը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության պահանջներին:
Այլ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:
1. ««Մարդուն օրգաններ եւ (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին եւ 3-րդ հոդվածներում, ««Մարդու արյան եւ դրա բաղադրամասերի դոնորության եւ փոխներարկումային բժշկական օգնության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 2-րդ հոդվածի 1-ին, 2-րդ եւ 4-րդ մասերում, 3-րդ հոդվածում, 6-րդ հոդվածի 2-րդ մասում, 7-րդ հոդվածի 1-ին մասում, 8-րդ հոդվածի 1-ին մասում եւ 18-րդ հոդվածում առաջարկում ենք «հետեւյալ» բառը փոխարինել «նոր» բառով՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի կանոնները:
2. ««Մարդուն օրգաններ եւ (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 4-րդ հոդվածում, ««Մարդու արյան եւ դրա բաղադրամասերի դոնորության եւ փոխներարկումային բժշկական օգնության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 2-րդ հոդվածի 7-րդ մասում, 7-րդ հոդվածի 2-րդ մասում, 12-րդ հոդվածում, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին եւ 2-րդ հոդվածներում առաջարկում ենք «հետեւյալ բովանդակությամբ» բառերը փոխարինել «նոր» բառով՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 3-րդ մասի կանոնները:
3. ««Մարդուն օրգաններ եւ (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 4-րդ հոդվածով «Մարդուն օրգաններ եւ (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացվող հոդվածն առաջարկում ենք դարձնել 14.1-ին հոդված եւ զետեղել նոր՝ 4.1-ին գլխում, քանի որ այդ հոդվածն իր բովանդակությամբ չի կարող գտնվել այդ օրենքի 5-րդ գլխում. դա կհակասի «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներին:
4. ««Մարդու արյան եւ դրա բաղադրամասերի դոնորության եւ փոխներարկումային բժշկական օգնության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 6-րդ հոդվածի 2-րդ մասը, 7-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերը, 9-11-րդ հոդվածները, 12-րդ հոդվածի 2-րդ մասը, 14-րդ հոդվածի 2-րդ մասը, 16-րդ հոդվածի 2-րդ մասը, 22-րդ հոդվածի 3-րդ մասը եւ 23-րդ հոդվածը ենթադրում են կառավարության եւ լիազոր մարմնի կողմից համապատասխան ակտերի ընդունում, ուստի առաջարկում ենք տվյալ նախագիծը լրացնել անցումային դրույթներով, որտեղ նշված դրույթների համար ուժի մեջ մտնելու այլ ժամկետ սահմ,անել, ինչպես նաեւ նշել, թե երբ են ընդունվելու համապատասխան ակտերը:
5. ««Մարդու արյան եւ դրա բաղադրամասերի դոնորության եւ փոխներարկումային բժշկական օգնության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 17-րդ հոդվածի «4-րդ կետով՝ հետեւյալ բովանդակությամբ» բառերն առաջարկում ենք փոխարինել «նոր՝ 4-րդ կետով» բառերով՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 3-րդ մասի կանոնները:
6. «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին հոդվածով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը լրացնել նոր՝ 125.1-րդ հոդվածով.
«Հոդված 125.1. Մարդու օրգանների (եւ) կամ հյուսվածքների ապօրինի շրջանառությունը`
1. Մարդու օրգանների (եւ) կամ հյուսվածքների ապօրինի ձեռք բերումը, փոխանցումը, ինչպես նաեւ իրացումը`
պատժվում է ազատազրկմամբ` չորսից վեց տարի ժամկետով ՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:
2.Նույն արարքը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ`
պատժվում է ազատազրկմամբ` յոթից ինը տարի ժամկետով ՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:
3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասերով նախատեսվածարարքները, որոնք կատարվել են`
1) կազմակերպված խմբի կողմից կամ
2) պաշտոնեական դիրքն օգտագործելով`
պատժվում է ազատազրկմամբ` իննից տասներկու տարի ժամկետով ՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:»:
Այդ հոդվածի 3-րդ մասից ստացվում է, որ նույն արարքը միաժամանակ կարող է կատարվել եւ մի խումբ անձանց, եւ կազմակերպված խմբի կողմից, մինչդեռ դրանք տարբեր հասկացություններ են (Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 41-րդ հոդվածի 1-ին եւ 3-րդ մասեր): Ելնելով վերոգրյալից առաջարկում ենք այդ հոդվածի 3-րդ մասի «կամ 2-րդ մասերով» բառերը փոխարինել «մասով» բառով:
7. Նույն նախագծի 2-րդ հոդվածով Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացվող 127.1-րդ հոդվածի 3-րդ մասի «նույն» բառն առաջարկում ենք փոխարինել «սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված» բառերով, որպեսզի պարզ լինի, որ խոսքը այդ, ոչ թե երկրորդ մասով նախատեսված արաքի մասին է:
Փաթեթի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ` Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ
Կատարող` Ս. Առաքելյան (հեռ. 011-513-337)
ՏԵՂԵԿԱՆՔ
««Մարդուն օրգաններ եւ (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-175-3.11.2017-ԱՍ-011/0), ««Մարդու արյան եւ դրա բաղադրամասերի դոնորության եւ փոխներարկումային բժշկական օգնության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-1751 -3.11.2017-ԱՍ-011/0) եւ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-1752 -3.11.2017-ԱՍ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին
««Մարդուն օրգաններ եւ (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», ««Մարդու արյան եւ դրա բաղադրամասերի դոնորության եւ փոխներարկումային բժշկական օգնության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ` Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ
Կատարող` Ս. Առաքելյան (հեռ. 011-513-337)