ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-193-27.11.2017-ԱՍ-011/0), «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-1931 -27.11.2017-ԱՍ-011/0), «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-1932 -27.11.2017-ԱՍ-011/0), «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-1933 -27.11.2017-ԱՍ-011/0) եւ ««Երեխայի իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-1934 -27.11.2017-ԱՍ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ ««Երեխայի իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ՝ Փաթեթ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Փաթեթը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության պահանջներին:

Այլ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշեք հետեւյալը:

1. «Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) 1-ին հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերում, 3-րդ հոդվածի 1-ին մասում, 4-րդ հոդվածում, 6-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերում, 10-րդ հոդվածում, 11-րդ հոդվածի 1-ին մասում, 12-րդ հոդվածի 2-րդ մասում, 13-րդ հոդվածի 2-րդ մասում, 15-րդ հոդվածում, 16-րդ հոդվածի 3-րդ մասում, 18-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերում, 19-րդ հոդվածի 1-ին մասում, 23-24-րդ հոդվածներում, 31-32-րդ հոդվածներում, 35-րդ հոդվածում, «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 4-րդ հոդվածում, ««Երեխայի իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 2-3-րդ հոդվածներում առաջարկում ենք «հետեւյալ» բառը փոխարինել «նոր» բառով՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները:

2. Նախագծի 1-ին հոդվածի 3-րդ մասում, 5-րդ հոդվածի 2-րդ մասում, 11-րդ հոդվածի 2-3-րդ մասերում, 18-րդ հոդվածի 4-րդ եւ 7-րդ մասերում, 19-րդ հոդվածի 3-րդ մասում, 20-րդ հոդվածի 3-րդ մասում, 21-րդ հոդվածի 1-ին մասում, 22-րդ հոդվածի 2-րդ մասում առաջարկում ենք «հետեւյալ բովանդակությամբ» բառերը հանել՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները:

3. Նախագծի 11-րդ հոդվածի 2-րդ մասի «հոդվածի» բառից հետո առաջարկում ենք լրացնել «1-ին մասի» բառերը:

4. Նախագծի 17-րդ հոդվածի 1-ին մասում եւ 28-րդ հոդվածում առաջարկում ենք «հետեւյալ բովանդակությամբ» բառերը փոխարինել «նոր խմբագրությամբ» բառերով՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները:

5. Նախագծի 18-րդ հոդվածի 4-րդ մասով լրացվող՝ Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 111-րդ հոդվածի 1.1-ին եւ 1.2-րդ մասերում առաջարկում ենք մասերի համարները տեքստից բաժանել միջակետով՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները: Նույն խնդիրը կա նաեւ Նախագծի 19-րդ հոդվածի 3-րդ մասում (Օրենսգրքի 112-րդ հոդվածի նոր լրացվող 2.1-ին եւ 2.2-րդ մասեր), 35-րդ հոդվածում (Օրենսգրքի նոր խմբագրությամբ շարադրվող 137.1-ին եւ 139.1-ին հոդվածներ՝ այստեղ հոդվածների համարներն է անհրաժեշտ տեքստից բաժանել միջակետով) եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին հոդվածում (Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացվող 178.1-ին հոդված՝ այստեղ եւս հոդվածի համարն է անհրաժեշտ տեքստից բաժանել միջակետով):

6. Նախագծի 18-րդ հոդվածի 4-րդ մասում «ՀՀ» հապավումն առաջարկում ենք բացել՝ դարձնելով «Հայաստանի Հանրապետության»՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 11-րդ մասի պահանջները:

7. Նախագծի 18-րդ հոդվածի 6-րդ մասում, 29-րդ եւ 33-րդ հոդվածներում, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին հոդվածում առաջարկում ենք «հետեւյալ բովանդակությամբ» բառերը փոխարինել «նոր» բառով՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները:

8. Նախագիծն առաջարկում ենք լրացնել անցումային դրույթներով, որտեղ նշել, թե երբ են ուժի մեջ մտնելու Նախագծի 18-րդ հոդվածի 7-րդ մասով, 19-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ նախադասությամբ, 22-րդ հոդվածի 2-րդ մասով լրացվող՝ Օրենսգրքի 116-րդ հոդվածի 5-րդ մասով, 24-րդ հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող՝ Օրենսգրքի 118-րդ հոդվածի 5-րդ մասով, 35-րդ հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող՝ Օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ նախադասությամբ եւ 12-րդ մասով, 138.1-ին հոդվածի 3-րդ մասով, 139-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 139.1-ին հոդվածի 8-րդ մասով նախատեսված դրույթները, եւ երբ են ընդունվելու դրանցով նախատեսված իրավական ակտերը: Սույն կետով նախատեսված առաջարկությունը բխում է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջներից:

9. Նախագծի 28-րդ հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող՝ Օրենսգրքի 124-րդ հոդվածի վերնագրի եւ տեքստի միջեւ առկա է անհամապատասխանություն:

10. Նախագծի 30-րդ հոդվածով լրացվող՝ Օրենսգրքի 130-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ եւ 4-9-րդ կետերում ենթական՝ «որդեգրողը», բացակայում է: Առաջարկում ենք այն լրացնել՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջները:

11. Նախագծի 34-րդ հոդվածով նախատեսվող փոփոխությունն առաջարկում ենք կատարել նաեւ Օրենսգրքի 54-րդ հոդվածի 4-րդ մասում, 72-րդ հոդվածի 2-րդ մասում, 109-րդ հոդվածի 1-ին մասում, 110-րդ հոդվածի 2-րդ մասում եւ 136-րդ հոդվածի վերնագրում:

12. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերնագրում առաջարկում ենք «փոփոխություն» բառը փոխարինել «փոփոխություններ» բառով, իսկ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերնագրում՝ «փոփոխություններ» բառը՝ «փոփոխություն» բառով:

13. «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 2-րդ հոդվածի «հետեւյալ բովանդակությամբ 167.1-րդ նոր հոդվածով» բառերն առաջարկում ենք փոխարինել «նոր՝ 167.1-րդ հոդվածով» բառերով՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները:

14. ««Երեխայի իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 4-րդ հոդվածի վերնագիրն առաջարկում ենք կամ հանել, կամ փոխարինել «Եզրափակիչ մաս» բառերով՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին եւ 3-րդ մասերի կանոնները:

Փաթեթի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`                                                                                       Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Կատարող` Ս. Առաքելյան (հեռ. 011-513-337)

ՏԵՂԵԿԱՆՔ

«Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-193-27.11.2017-ԱՍ-011/0), «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-1931 -27.11.2017-ԱՍ-011/0), «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-1932 -27.11.2017-ԱՍ-011/0), «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-1933 -27.11.2017-ԱՍ-011/0) եւ ««Երեխայի իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-1934 -27.11.2017-ԱՍ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

«Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ ««Երեխայի իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`                                                                                          Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Կատարող` Ս. Առաքելյան (հեռ. 011-513-337)