ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի (փաստաթղթային կոդ՝ Կ-206-7.12.2017-ՊԻՄԻ-011/0), ««Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-2061 -7.12.2017-ՊԻՄԻ-011/0), ««Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-2062 -7.12.2017-ՊԻՄԻ-011/0), ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-2063 -7.12.2017-ՊԻՄԻ-011/0), ««Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-2064 -7.12.2017-ՊԻՄԻ-011/0), ««Հատուկ քննչական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-2065 -7.12.2017-ՊԻՄԻ-011/0), «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-2066 -7.12.2017-ՊԻՄԻ-011/0), «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-2067 -7.12.2017-ՊԻՄԻ-011/0), ««Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-2068 -7.12.2017-ՊԻՄԻ-011/0) եւ ««Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքումլրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-2069 -7.12.2017-ՊԻՄԻ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի, ««Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին»««Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««Հատուկ քննչական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», ««Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» եւ ««Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքումլրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ՝ Փաթեթ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Փաթեթը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության պահանջներին:

Այլ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

1. «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) 2-րդ հոդվածի 4-րդ մասում գործածվում է «աշխատակազմի աշխատակիցներ», 3-րդ հոդվածի 5-րդ մասում՝ «աշխատակազմի ծառայողներ, աշխատակիցներ», իսկ 76-րդ հոդվածի 3-րդ մասում՝ «աշխատակազմի աշխատողներ» արտահայտությունը: Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջները՝ առաջարկում ենք գործածել մեկ միասնական տերմին:

2. Նախագծի 4-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ հայերենին տիրապետելու հանգամանքը հավաստող ավարտական փաստաթղթի բացակայության դեպքում հայերենին տիրապետելու հանգամանքը ստուգվում է Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարության սահմանած կարգով, որը պետք է նախատեսի հայերենին տիրապետելու հանգամանքի ստուգման ողջամիտ, օբյեկտիվ չափորոշիչներ, ինչպես նաեւ գործընթացի վերահսկողության ընթացակարգեր:

Նշենք, որ նման կարգ գործում է ՀՀ ԱԺ պատգամավորների՝ հայերենին տիրապետելու հանգամանքը ստուգելու համար: Առաջարկում ենք կամ ամրագրել, որ Սահմանադրական դատարանի դատավորի՝ հայերենին տիրապետելու հանգամանքը ստուգվում է այդ նույն կարգով, կամ Նախագծի 88-րդ հոդվածում նշել, թե երբ է կրթության եւ գիտության նախարարությունն ընդունելու նշված կարգը: Սույն առաջարկությունը բխում է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջներից:

3. Նախագծի 10-րդ հոդվածի 2-րդ մասն «աշխատանքի» բառից հետո առաջարկում ենք լրացնել «, բացի գիտական, կրթական եւ ստեղծագործական աշխատանքից» բառերով:

4. Նախագծի 14-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետում եւ 28-րդ հոդվածի 3-րդ մասում առաջարկում ենք «ՀՀ» հապավումը դարձնել «Հայաստանի Հանրապետության»՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 11-րդ մասի կանոնները:

5. Նախագծի 31-րդ հոդվածի 2-րդ մասում, 61-րդ հոդվածի 3-րդ մասում, 62-րդ հոդվածի 10-րդ մասում եւ 67-րդ հոդվածի 1-ին մասում խոսք է գնում Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքէջի մասին: Առաջարկում ենք 31-րդ հոդվածի 2-րդ մասում նշել կայքէջի հասցեն:

6. Նախագծի 36-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ թարգմանիչների վարձատրության կարգը եւ չափը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարութան որոշմամբ:

Առաջարկում ենք Նախագծի 88-րդ հոդվածում նշել, թե երբ է կառավարությունն ընդունելու նշված կարգը՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջները:

7. Նախագծի 60-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի «օրենքի» բառից հետո առաջարկում ենք լրացնել «75-րդ,» բառը, քանի որ այդ հոդվածով եւս նախատեսված է կարճման հիմք:

8. Նախագծի 66-րդ հոդվածի 1-ին մասի «իրավական ակտերի» բառերն առաջարկում ենք փոխարինել «օրենքի նախագծի կամ նախագծերի փաթեթի» բառերով, իսկ 2-րդ մասի «նորմատիվ իրավական ակտն» բառերը՝ «օրենքն» բառով:

9. Նախագծի 86-րդ հոդվածի 5-րդ մասի «Սույն հոդվածում նշված» բառերն առաջարկում ենք փոխարինել «Սահմանադրության 139-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հարցերի վերաբերյալ» բառերով, իսկ «գործերով» բառը՝ «գործերը» բառով:

10. Նախագծի 88-րդ հոդվածի վերնագիրն առաջարկում ենք փոխարինել «Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ» բառերով՝ համապատասխանեցնելով այն «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին: Առաջարկում ենք նաեւ այդ հոդվածը ներառել համանուն 10-րդ գլխում:

10. ««Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասում եւ ««Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 5-րդ հոդվածում «հետեւյալ» բառն առաջարկում ենք փոխարինել «նոր» բառով՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի կանոնները:

11. ««Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասից առաջարկում ենք «հետեւյալ բովանդակությամբ» բառերը հանել՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները: Նույնը վերաբերում է նաեւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 2-րդ հոդվածին եւ ««Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին հոդվածին, 2-րդ հոդվածի 2-3-րդ մասերին, 3-րդ եւ 5-րդ հոդվածներին: Նույն նկատառումներից ելնելով՝ անհրաժեշտ է ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-2-րդ, 4-5-րդ հոդվածներում, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին հոդվածում եւ ««Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին հոդվածում «հետեւյալ բովանդակությամբ» բառերը փոխարինել «նոր» բառով:

12. ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերնագրում առաջարկում ենք «փոփոխություններ» բառը փոխարինել «փոփոխություն» բառով, իսկ «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» եւ ««Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի վերնագրերում՝ «փոփոխություն» բառը փոխարինել «փոփոխություններ» բառով՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները:

13. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 2-րդ հոդվածի «1-ին կետը» բառերն առաջարկում ենք փոխարինել «1-ին մասը» բառերով:

14. ««Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին հոդվածով լրացվող հոդվածն առաջարկում ենք դարձնել 3.1-ին հոդված՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 6-րդ մասի կանոնները:

15. ««Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքումլրացում կատարելու մասին»Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին հոդվածի «(այսուհետ՝ Օրենք)» բառերն առաջարկում ենք հանել, քանի որ այդ նախագիծը «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին հղում այլեւս չի պարունակում:

16. Նույն նախագծի 2-րդ հոդվածի «օրվանից» բառն առաջարկում ենք փոխարինել «օրը» բառով՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասի կանոնները:

Փաթեթի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`                                                                                      Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Կատարող` Ս. Առաքելյան (հեռ. 011-513-337)

ՏԵՂԵԿԱՆՔ

«Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի (փաստաթղթային կոդ՝ Կ-206-7.12.2017-ՊԻՄԻ-011/0), ««Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-2061 -7.12.2017-ՊԻՄԻ-011/0), ««Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-2062 -7.12.2017-ՊԻՄԻ-011/0), ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-2063 -7.12.2017-ՊԻՄԻ-011/0), ««Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-2064 -7.12.2017-ՊԻՄԻ-011/0), ««Հատուկ քննչական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-2065 -7.12.2017-ՊԻՄԻ-011/0), «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-2066 -7.12.2017-ՊԻՄԻ-011/0), «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-2067 -7.12.2017-ՊԻՄԻ-011/0), ««Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-2068 -7.12.2017-ՊԻՄԻ-011/0) եւ ««Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքումլրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-2069 -7.12.2017-ՊԻՄԻ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության մասին

«Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի, ««Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին»««Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««Հատուկ քննչական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», ««Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» եւ ««Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքումլրացում կատարելու մասին»Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթին կից առաջարկում ենք ներկայացնել մի շարք օրենքների նախագծեր:

«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 2-րդ հոդվածով առաջարկվող փոփոխություներն ու լրացումն անհրաժեշտ է կատարել նաեւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 204.31-րդ եւ Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 184-րդ հոդվածներում: Ի դեպ, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին հղումներ են պարունակում նաեւ Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի այլ հոդվածներ (50-րդ, 94-րդ, 95-րդ) եւ Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 48-րդ հոդվածը: Ուստի, առաջարկում ենք Փաթեթը լրացնել համապատասխան նախագծերով՝ դրանցում լուծելով «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի սահմանադրական լինելը հավաստելու եւ հղումների ճշգրտման հարցերը:

Անհրաժեշտ է Փաթեթին կցել նաեւ «Արհեստակցական միությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածում, «Տեղական հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածում, «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածում, «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածում եւ Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 144-րդ հոդվածում փոփոխություններ նախատեսող օրենքների նախագծեր, քանի որ դրանցում գործածվում է «սահմանադրական դատարանի անդամ» արտահայտությունը՝ համապատասխան հոլովաձեւերով:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`                                                                                  Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Կատարող` Ս. Առաքելյան (հեռ. 011-513-337)