ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-215-14.12.2017-ԱՍ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանի, Գեւորգ Պետրոսյանի, Միքայել Մելքումյանի, Վահե Էնֆիաջյանի, Իվետա Տոնոյանի եւ Հակոբ Նազարյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության պահանջներին:

Այլ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

1. Նախագծի 1-ին հոդվածով լրացվող՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 4-րդ մասն անհրաժեշտ է համարակալել՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները:

2. Նախագծի 1-ին հոդվածով լրացվող՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 4-րդ մասի «սեփականության ձեւից եւ կազմակերպաիրավական տեսակից» բառերն առաջարկում ենք փոխարինել «կազմակերպական-իրավական եւ սեփականության ձեւից» բառերով՝ ապահովելու համար համապատասխանություն ինչպես հենց աշխատանքային, այնպես էլ քաղաքացիական օրենսգրքում գործածվող արտահայտություններին:

3. Նախագծի 1-ին հոդվածով լրացվող՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 4-րդ մասի «զոհված, 1-ին» բառերն առաջարկում ենք փոխարինել «զոհված կամ 1-ին» բառերով՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 10-րդ մասի երկրորդ պարբերության պահանջները:

4. Նախագծի 1-ին հոդվածով լրացվող՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 4-րդ մասի «ընտանիքի անդամ հանդիսացող» բառերն առաջարկում ենք փոխարինել «զինծառայողի հետ համատեղ բնակվող» բառերով:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`                                                                              Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Կատարող` Ա. Մկրտչյան (հեռ. 011-513-360)

ՏԵՂԵԿԱՆՔ

«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-215-14.12.2017-ԱՍ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`                                                                                  Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Կատարող` Ա. Մկրտչյան (հեռ. 011-513-360)