ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-214-14.12.2017-ՊԻՄԻ-012/0) Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշման նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Գալուստ Սահակյանի, Ֆելիքս Ցոլակյանի, Հակոբ Բեգլարյանի, Կարինե Աճեմյանի, Ալիկ Սարգսյանի եւ Մուրադ Մուրադյանի կողմից ներկայացված ««Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշման նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության պահանջներին:

Այլ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

1. Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 4-րդ մասի եւ 39-րդ հոդվածի 4-րդ մասի երկրորդ պարբերության պահանջները՝ Նախագծի վերնագիրն առաջարկում ենք շարադրել նոր խմբագրությամբ.

«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշումը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2016 թվականի դեկտեմբերի 16-ի ԱԺՈ-267-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին»:

2. Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին նախադասության եւ 39-րդ հոդվածի 4-րդ մասի առաջին պարբերության պահանջները՝ Նախագծի 1-ին հոդվածի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակարգը հաստատելու մասին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2016 թվականի դեկտեմբերի 16-ի ԱԺՈ-267-Ն որոշման» բառերն առաջարկում ենք փոխարինել «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2016 թվականի դեկտեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակարգը հաստատելու մասին» ԱԺՈ-267-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին » բառերով:

3. Նախագծի 1-ին հոդվածի «Լսումների մասին որոշումը» բառերն առաջարկում ենք փոխարինել «Լսումների հրավիրման մասին որոշումը դրանց անցկացման օրվանից առնվազն երեք աշխատանքային օր առաջ» բառերով: Սույն առաջարկի ընդունմամբ նախ՝ կգործածվի նույն՝ «լսումների հրավիրման մասին որոշում» արտահայտությունը, ինչ նոր խմբագրությամբ շարադրվող 88-րդ կետի առաջին նախադասության մեջ, երկրորդ՝ 89-րդ կետն ուժը կորցնելու պարագայում կպահպանվի համապատասխան տեղեկատվությունը լսումներից առնվազն երեք աշխատանքային օր առաջ հրապարակելու պահանջը:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`                                                                              Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Կատարող` Ա. Մկրտչյան (հեռ. 011-513-360)

ՏԵՂԵԿԱՆՔ

««Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-214-14.12.2017-ՊԻՄԻ-012/0) Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշման նախագծին առնչվող Ազգային ժողովի այլ որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

««Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշման նախագծին առնչվող Ազգային ժողովի այլ որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`                                                                                    Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Կատարող` Ա. Մկրտչյան (հեռ. 011-513-360)