ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի (փաստաթղթային կոդ՝ Կ- 21 9- 14 . 12 .201 7 -ՊԻՄԻ-011/0), ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ- 21 9 1 - 14 . 12 .201 7 -ՊԻՄԻ-011/0), «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ- 21 9 2 - 14 . 12 .201 7 -ՊԻՄԻ-011/0), «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ- 21 9 3 - 14 . 12 .201 7 -ՊԻՄԻ-011/0), ««Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն ներ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ- 21 9 4 - 14 . 12 .201 7 -ՊԻՄԻ-011/0), ««Հոգեբուժական օգնության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ- 21 9 5 - 14 . 12 .201 7 -ՊԻՄԻ-011/0), «« Փաստաբ անության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ- 21 9 6 - 14 . 12 .201 7 -ՊԻՄԻ-011/0), «« Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ- 21 9 7 - 14 . 12 .201 7 -ՊԻՄԻ-011/0) եւ « « Դատական ակտերի հարկադիր կատարմ ան մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն ներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ- 21 9 8 - 14 . 12 .201 7 -ՊԻՄԻ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի, ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» , «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» , ««Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն ներ եւ լրացումներ կատարելու մասին» , ««Հոգեբուժական օգնության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «« Փաստաբ անության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «« Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» եւ « « Դատական ակտերի հարկադիր կատարմ ան մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն ներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ՝ Փաթեթ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) 3-րդ հոդվածի 7-րդ մասում, 4-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերում, 150-րդ հոդվածի4-րդ մասի, 151-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի, 217-րդ հոդվածի 1-2-րդ մասերի եւ 227-րդ հոդվածի 3-րդ մասում օգտագործվում է «իրավունքներ եւ օրինական շահեր» արտահայտությունը, մինչդեռ ՀՀ Սահմանադրության 2015 թվականի դեկտեմբերի 6-ի փոփոխությունները հրաժարվել են «օրինական շահեր» հասկացությունից՝ օգտագործելով «իրավունքներ եւ ազատություններ» արտահայտությունը:

2. Նախագծի 391-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետը վճռաբեկ բողոքին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վկայակոչվող դատական ակտերը կցելու պահանջի մասով չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 61-րդ եւ 63-րդ հոդվածների 1-ին մասերի, 78-րդ հոդվածի պահանջներին: Նման դիրքորոշում է հայտնել ՀՀ սահմանադրական դատարանն իր՝ 2016 թվականի հուլիսի 12-ի ՍԴՈ-1293 որոշմամբ:

Մասնավորապես՝ Սահմանադրական դատարանը գտել է, որ վեճի առարկա իրավանորմի շրջանակներում վկայակոչվող դատական ակտերը բողոքին կցելու պահանջը ոչ իրավաչափ կերպով ծանրաբեռնում է բողոքաբերին: Ավելին, նման պահանջը ոչ միայն ոչ համարժեք սահմանափակում է դատարանի մատչելիության եւ դատական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքների իրացումը, այլեւ Վճռաբեկ դատարանի կողմից իրավունքի միատեսակ կիրառության ապահովման սահմանադրաիրավական գործառույթի արդյունավետ եւ ամբողջական իրացման առումով խոչընդոտ է հանդիսանում` հնարավորություն չտալով Վճռաբեկ դատարանին օրենքով սահմանված այլ հիմքերի բավարարման պարագայում վճռաբեկ բողոքն ընդունել վարույթ եւ իրականացնել արդարադատություն:

Վկայակոչվող դատական ակտերը կցելու պահանջ նախատեսելն այն պարագայում, երբ դրանք հասանելի են դատավարության կողմերին եւ ՀՀ վճռաբեկ դատարանին (այդ թվում` համացանցի համապատասխան պաշտոնական կայքէջերից օգտվելու միջոցով), հիմնավոր չէ: Պետության պոզիտիվ պարտականությունն է ապահովել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների, Սահմանադրական դատարանի եւ ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումների, ինչպես նաեւ ստորադաս դատարանի դատական ակտերի հասանելիությունը: Ընդ որում, դա պետք է ապահովվի հավաստի եւ իրավաբանական առումով համարժեք թարգմանված եւ կոնկրետ պետական մարմնի կողմից հաստատված տեքստերի միջոցով: Օրենքի պահանջը` մասնավորապես Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքը վկայակոչող բոլոր ակտերը բողոքին կցելու վերաբերյալ, երբ, մի կողմից` դրանք մի քանի տասնյակ էջեր են կազմում ու համաձայն իրավակիրառ պրակտիկայի` պետք է թարգմանաբար ներկայացվեն (նկատի ունենալով, որ Հայաստանի Հանրապետությունում դատավարությունը տարվում է հայերենով), մյուս կողմից` սահմանափակ է բողոք ներկայացնելու ժամկետը կամ դրա ձգձգումը կարող է դիմողի համար ունենալ անշրջելի բացասական հետեւանքներ, իրական վտանգ է ստեղծում արգելափակելու անձի արդար դատաքննության իրավունքի իրացումը (մասնավորապես, տես ՀՀ վճռաբեկ դատարանի 2016թ. ապրիլի 27-ի քաղաքացիական գործով թիվ ԵԱՔԴ/0229/02/16 որոշումը):

Այլ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

1. Նախագծի 11-րդ հոդվածի 3-րդ մասի «նոր կամ նոր երեւան եկած» բառերն առաջարկում ենք փոխարինել «նոր երեւան եկած կամ նոր» բառերով՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 4-րդ մասի կանոնները:

2. Նախագծի 15-րդ հոդվածի 2-րդ մասում նշված «կիրառվում են» բառերն առաջարկում ենք փոխարինել «կարող են կիրառվել» բառերով, քանի որ նշված մասում խոսքը պետք է գնա դատավարական իրավունքների կամ այլ հնարավորությունների չարաշահում թույլ տված անձանց նկատմամբ դատական սանկցիաներ կամ օրենքով նախատեսված իրավական ներգործության այլ միջոցների կիրառելու իրավունքի, այլ ոչ թե պարտականության մասին:

3. Նախագծի 17-րդ հոդվածի 7-րդ մասում նշված «սահմանվում է» բառերն անհրաժեշտ է փոխարինել «սահմանվում են» բառերով՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջները:

4. Նախագծի 28-րդ հոդվածի 6-րդ մասն առաջարկում ենք լրացնել վճռաբեկ դատարանի կողմից վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հարցը լուծելիս՝ մեծամասնության կարծիքի հետ չհամաձայնող դատավորի հատուկ կարծիք ունենալու մասին նշում կատարելու մասին դրույթով:

5. Նախագծով վերականգնվում է դատավորին բացարկ հայտնելու ինստիտուտը, ինչով հակասություններ են առաջանում ՀՀ դատական օրենսգրքի հետ (դատավորին բացարկ հայտնելու ինստիտուտը բացակայում է նաեւ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի նախագծում), որտեղ շարունակում է գործել միայն դատավորի ինքնաբացարկի ինստիտուտը: Այս առումով անհրաժեշտ է համապատասխան փոփոխություններ կատարել նաեւ ՀՀ դատական օրենսգրքի համապատասխան հոդվածներում:

6. Նախագծի 39-րդ հոդվածի 7-րդ մասի «հարուցելու» բառն առաջարկում ենք փոխարինել «ներկայացնելու» բառով՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 4-րդ մասի կանոնները:

7. Նախագծի 44-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսվում են դրույթներ, որոնց համաձայն՝ որոշակի կատեգորիայի անձինք որոշակի հարցերի առնչությամբ չեն կարող հարցաքննվել որպես վկա: Այդ դրույթից բխում է, որ այդ անձինք որպես վկա չեն կարող հարցաքննվել միայն իրենց «պաշտոնավարման» ժամանակ, իսկ օրինակ՝ մարդու իրավունքների պաշտպանը, դատավորը եւ այլք պաշտոնից ազատվելու կամ ձեռնադրված հոգեւորական-խոստովանահայրը՝ սահմանված կարգով կարգալույծ արվելու դեպքում որպես վկա կարող են հարցաքննվել: Անհրաժեշտ է լրացնել նշում այն մասին, որ Նախագծի 44-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված անձինք չեն կարող հարցաքննվել նաեւ այն ժամանակ, երբ այլեւս հանդես չեն գալիս որպես այդպիսիք՝ համապատասխան լիազորությունների իրականացման ժամանակահատվածում այդ լիազորությունների բերումով իրենց հայտնի դարձած տեղեկությունների վերաբերյալ: Նման օրինակ նախատեսված է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 86-րդ հոդվածում, որի 2-րդ մասի համաձայն՝ որպես վկա չի կարող կանչվել եւ հարցաքննվել լիազորությունները դադարեցված դատավորը:

8. Նախագծի 62-րդ հոդվածի 5-րդ մասում նշված «դեպքի» բառն անհրաժեշտ է փոխարինել «դեպքերի» բառով, իսկ 121-րդ հոդվածի 4-րդ մասում նշված «պատճեն» բառը՝ «պատճենը» բառով՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջները:

9. Առաջարկում ենք Նախագծում հստակեցնել բաժինների համարակալումը, ինչպես նաեւ նկատի ունենալ, որ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքը չի նախատեսում ենթաբաժինների գոյություն:

10. Նախագծի 128-րդ հոդվածի 2-րդ մասում եւ 336-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում «ՀՀ» հապավումն առաջարկում ենք բացել՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 11-րդ մասի պահանջները:

11. Նախագծի 152-րդ հոդվածի 5-րդ մասի «օրենսգրքի» բառն առաջարկում ենք փոխարինել «մասի» բառով:

12. Նախագծի 157-րդ հոդվածի 2-րդ մասում նշված «Բացի սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքից» բառերն առաջարկում ենք հանել, քանի որ նշված հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով հստակ սահմանված են գործի վարույթը վերսկսելու հիմքերը, ինչը ենթադրում է, որ եւ 1-ին մասով, եւ 2-րդ մասով նախատեսված հիմք եր ով դատարանը վերսկսում է գործի վարույթը:

13. Նախագծի 178-րդ հոդվածի 1-ին մասում առաջարկում ենք լրացնել դիմումն առանց քննության թողնելու՝ Նախագծի 281-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքը:

14. Նախագծի 29-րդ գլխի վերնագրում «հաստատման» բառից հետո անհրաժեշտ է լրացնել «վերաբերյալ» բառը՝ հիմք ընդունելով Նախագծի 234-րդ հոդվածը:

Նախագծի 234-րդ հոդվածին անհրաժեշտ է համապատասխանեցնել նաեւ Նախագծի 30-րդ, 32-րդ, 35-րդ (այստեղ հարկ ենք համարում նշել, որ Նախագծի 234-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով նախատեսված վարույթը վերաբերում է անձին, իսկ 8-րդ կետով նախատեսված վարույթը՝ քաղաքացուն: Առաջարկում ենք 8-րդ կետով նախատեսված վարույթն էլ տարածել անձանց վրա՝ 35-36-րդ գլուխներում կատարելով համապատասխան փոփոխություններ) եւ 37-39-րդ գլուխների վերնագրերը:

15. Նախագծի 247-րդ հոդվածի 3-րդ մասում «քաղաքացու դեմ» արտահայտությունը տեղին չէ, քանի որ անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչելու դիմումը քաղաքացու դեմ չի կարող ներկայացվել:

16. Նախագծի 251-րդ հոդվածի 1-ին մասում անհրաժեշտ է լրացնել «, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքի» բառերը, քանի որ նշված հոդվածի 2-րդ մասը վերաբերում է այն դեպքին, երբ դատարանը դատական ծախսերը բռնագանձում է դիմողից, այսինքն՝ նշված հոդվածի 2-րդ մասը հանդիսանում է բացառություն նույն հոդվածի 1-ին մասից, որը վերաբերում է դատական ծախսերից դիմողին ազատվելուն:

17. Նախագծի 260-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետում «առողջական» բառից առաջ անհրաժեշտ է լրացնել «որդեգրվող երեխայի» բառերը, քանի որ նշված կետում խոսքը պետք է գնա որդեգրվող երեխայի առողջական վիճակի վերաբերյալ տեղեկանքը դիմումին կցելու մասին:

18. Նախագծի 278-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետում նշված «ռեկվիզիտները» բառն անհրաժեշտ է փոխարինել «վավերապայմանները» բառով՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջները:

19. Նախագծի 313-րդ հոդվածի 1-ին մասում նշված «վիճարկելու» բառն անհրաժեշտ է փոխարինել «չեղյալ ճանաչելու» բառերով՝ հիմք ընդունելով Նախագծի հինգերորդ ենթաբաժնի վերնագրի պահանջները:

20. Նախագծի 316-րդ հոդվածի 1-ին մասում առաջարկում ենք հստակեցնել՝ դիմումը երեք, թե երկու ամսվա ընթացքում է քննվում:

21. Նախագծի 392-րդ հոդվածի 3-րդ մասի երկրորդ նախադասությունում հստակ չէ, թե վճռաբեկ դատարանի որ որոշման մասին է խոսքը: Այդ առումով Նախագծի 392-րդ հոդվածի 3-րդ մասի երկրորդ նախադասությունում նշված «վճռաբեկ դատարանի» բառերից հետո անհրաժեշտ է լրացնել «վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու մասին» բառերը:

Նույնաբնույթ դրույթներ առկա են նաեւ Նախագծի 393-395-րդ հոդվածների 2-րդ մասերում:

22. Նախագծի 416-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետում «որոշումը մտել է օրինական ուժի մեջ» բառերն անհրաժեշտ է փոխարինել «որոշման օրինական ուժի մեջ մտնելու օրվանից» բառերով, քանի որ նոր երեւան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման բողոք բերելու հաշվարկը պետք է սկսվի Բարձրագույն դատական խորհրդի որոշման օրինական ուժի մեջ մտնելու օրվանից:

23. Նախագծի 421-րդ հոդվածի 2-րդ մասում անհրաժեշտ է հղում կատարել նաեւ Նախագծի 396-րդ հոդվածին, քանի որ դատական ակտի վերանայման բողոքի պատասխանը (վճռաբեկ բողոքի պատասխանի մասով) պետք է բավարարի նաեւ 396-րդ հոդվածով սահմանված պահանջներին:

24. Նախագծի 427-րդ հոդվածի 4-րդ մասի «33-րդ գլխով» բառերն առաջարկում ենք փոխարինել «3-րդ գլխով» բառերով՝ ճիշտ կատարելու համար համապատասխան հղումը:

25. Նախագծի 9-րդ բաժնի, 61-րդ գլխի եւ 435-րդ հոդվածի վերնագիրն առաջարկում ենք դարձնել «Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ»՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի կանոնները:

26. Նախագծի 435-րդ հոդվածի 2-3-րդ մասերում առաջարկում ենք «քաղաքացիական դատավարության 1998 թվականի հունիսի 17-ի» բառերը փոխարինել «1998 թվականի հունիսի 17-ի քաղաքացիական դատավարության» բառերով՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 3-րդ մասի կանոնները:

27. ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենք ի նախագծի 1-ին հոդվածի «օրենքի» բառից հետո առաջարկում ենք լրացնել «(այսուհետ՝ Օրենք)» բառերը:

28. ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենք ի նախագծի 3-րդ հոդվածի «հետեւյալ» բառն առաջարկում ենք փոխարինել «նոր» բառով՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի կանոնները:

Նույնը վերաբերում է նաեւ ««Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն ներ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենք ի նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասին:

29. ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենք ի նախագծի 4-րդ հոդվածի 4-5-րդ մասերի «հետեւյալ բովանդակությամբ» բառերն առաջարկում ենք փոխարինել «նոր» բառով՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 3-րդ մասի կանոնները:

Նույնը վերաբերում է նաեւ ««Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն ներ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենք ի նախագծի 1-ին հոդվածի 2-րդ մասին եւ «« Փաստաբ անության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենք ի նախագծի 1-ին հոդվածին:

30. ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենք ի նախագծի 6-րդ հոդվածում առաջարկում ենք նշում կատարել նաեւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենք ի 41-րդ հոդվածի վերնագրում «գանգատարկումը» բառը «բողոքարկումը» բառով փոխարինելու անհրաժեշտության մասին:

Փաթեթի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`                                                                                          Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Կատարող` Ա. Մկրտչյան (հեռ. 011-513-360)

ՏԵՂԵԿԱՆՔ

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի (փաստաթղթային կոդ՝ Կ- 21 9- 14 . 12 .201 7 -ՊԻՄԻ-011/0), ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ- 21 9 1 - 14 . 12 .201 7 -ՊԻՄԻ-011/0), «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ- 21 9 2 - 14 . 12 .201 7 -ՊԻՄԻ-011/0), «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ- 21 9 3 - 14 . 12 .201 7 -ՊԻՄԻ-011/0), ««Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն ներ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ- 21 9 4 - 14 . 12 .201 7 -ՊԻՄԻ-011/0), ««Հոգեբուժական օգնության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ- 21 9 5 - 14 . 12 .201 7 -ՊԻՄԻ-011/0), «« Փաստաբ անության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ- 21 9 6 - 14 . 12 .201 7 -ՊԻՄԻ-011/0), «« Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ- 21 9 7 - 14 . 12 .201 7 -ՊԻՄԻ-011/0) եւ « « Դատական ակտերի հարկադիր կատարմ ան մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն ներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ- 21 9 8 - 14 . 12 .201 7 -ՊԻՄԻ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի, ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» , «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» , ««Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն ներ եւ լրացումներ կատարելու մասին» , ««Հոգեբուժական օգնության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «« Փաստաբ անության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «« Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» եւ « « Դատական ակտերի հարկադիր կատարմ ան մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն ներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթ ին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`                                                                            Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Կատարող` Ա. Մկրտչյան (հեռ. 011-513-360)