ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-239-23.01.2018-ՍԱ-011/0), ««Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-2391 -23.01.2018-ՍԱ-011/0), ««Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-2392 -23.01.2018-ՍԱ-011/0), ««Մարդու արյան եւ դրա բաղադրամասերի դոնորության եւ փոխներարկումային բժշկական օգնության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-2393 -23.01.2018-ՍԱ-011/0), ««Մարդուն օրգաններ եւ (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-2394 -23.01.2018-ՍԱ-011/0), ««Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-2395 -23.01.2018-ՍԱ-011/0), ««Հոգեբուժական օգնության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-2396 -23.01.2018-ՍԱ-011/0), ««Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-2397 -23.01.2018-ՍԱ-011/0), ««Երեխաներին կրծքով կերակրման խրախուսման եւ մանկական սննդի շրջանառության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-2398 -23.01.2018-ՍԱ-011/0), ««Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-2399 -23.01.2018-ՍԱ-011/0), «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-23910 -23.01.2018-ՍԱ-011/0), «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-23911 -23.01.2018-ՍԱ-011/0), ««Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացմանան մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-23912 -23.01.2018-ՍԱ-011/0) եւ ««Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-23913 -23.01.2018-ՍԱ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», ««Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», ««Մարդու արյան եւ դրա բաղադրամասերի դոնորության եւ փոխներարկումային բժշկական օգնության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», ««Մարդուն օրգաններ եւ (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», ««Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», ««Հոգեբուժական օգնության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», ««Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», ««Երեխաներին կրծքով կերակրման խրախուսման եւ մանկական սննդի շրջանառության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», ««Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացմանան մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ ««Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ՝ Փաթեթ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Փաթեթը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության պահանջներին:

Այլ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

1. ««Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) 1-ին հոդվածի «10-րդ կետով հետեւյալ բովանդակությամբ» բառերն առաջարկում ենք փոխարինել «նոր՝ 10-րդ կետով» բառերով՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 3-րդ մասի կանոնները:

Նույն խնդիրն առկա է նաեւ ««Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին հոդվածում, ««Մարդուն օրգաններ եւ (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-2-րդ հոդվածներում, ««Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին հոդվածում, ««Հոգեբուժական օգնության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին հոդվածում եւ ««Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին հոդվածում:

2. Նախագծի 1-ին հոդվածով լրացվող՝ «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 10-րդ կետը տեքստից անհրաժեշտ է բաժանել միջակետով՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասի կանոնները:

3. Նախագծի 2-րդ հոդվածի «հետեւյալ» բառն առաջարկում ենք փոխարինել «նոր» բառով՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի կանոնները:

Նույն խնդիրն առկա է նաեւ Նախագծի 3-րդ, 12-14-րդ հոդվածներում, ««Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 2-րդ հոդվածում, «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 3-րդ հոդվածում եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 3-րդ հոդվածում:

4. Նախագծի 6-րդ հոդվածից առաջարկում ենք «կատարել հետեւյալ փոփոխությունները» բառերը հանել՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի կանոնները:

Նույնը վերաբերում է նաեւ ««Երեխաներին կրծքով կերակրման խրախուսման եւ մանկական սննդի շրջանառության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին հոդվածին:

5. Նախագծի 6-րդ հոդվածի 2-րդ մասի «2-րդ մասով» բառերն առաջարկում ենք փոխարինել «3-րդ մասով» բառերով:

6. Նախագծի 7-րդ հոդվածի «մարմնի» բառն առաջարկում ենք հանել:

7. Նախագծի 14-րդ հոդվածի «ՀՀ» հապավումն առաջարկում ենք բացել՝ դարձնելով «Հայաստանի Հանրապետության»՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 11-րդ մասի կանոնները:

8. ««Մարդու արյան եւ դրա բաղադրամասերի դոնորության եւ փոխներարկումային բժշկական օգնության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 3-րդ հոդվածում «բառը» բառն առաջարկում ենք փոխարինել «բառերը» բառով, իսկ «բառով» բառը՝ «բառերով» բառով:

9. Նույն նախագծի 4-րդ հոդվածի «1-ին եւ 2-րդ մասերում» բառերն առաջարկում ենք փոխարինել «1-3-րդ մասերում» բառերով:

10. ««Հոգեբուժական օգնության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին հոդվածում «Հոդված 24.1. Հոգեբուժական օգնության իրականացման նկատմամբ պետական վերահսկողությունը» բառերն առաջարկում ենք գրել մեկ, ոչ թե երկու անգամ:

11. ««Երեխաներին կրծքով կերակրման խրախուսման եւ մանկական սննդի շրջանառության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերնագրի «փոփոխություն» բառն առաջարկում ենք փոխարինել «փոփոխություններ եւ լրացում» բառերով՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի կանոնները:

Նման խնդիր կա նաեւ ««Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերնագրում, որտեղ «փոփոխություն» բառը պետք է փոխարինել «փոփոխություններ» բառով:

12. ««Երեխաներին կրծքով կերակրման խրախուսման եւ մանկական սննդի շրջանառության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին հոդվածի «օրենքի» բառից հետո անհրաժեշտ է լրացնել «(այսուհետ՝ Օրենք)» բառերը:

13. Նույն նախագծի 2-րդ հոդվածի «հետեւյալ բովանդակությամբ» բառերն անհրաժեշտ է հանել՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 3-րդ մասի կանոնները:

14. Նույն հոդվածով լրացվող՝ «Երեխաներին կրծքով կերակրման խրախուսման եւ մանկական սննդի շրջանառության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6.1-ին հոդվածի 1-ին մասի «, մանկական սննդի եւ հարակից ապրանքների շրջանառության» բառերն անհրաժեշտ է հանել, իսկ 2-րդ մասի «լիազոր մարմնի» բառերը փոխարինել «վերահսկողություն իրականացնող մարմնի» բառերով:

15. Նույն նախագծի 3-րդ հոդվածի «տեսչական» բառն անհրաժեշտ է հանել:

16. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 2-3-րդ հոդվածների կարգավորումների պարագայում բաց է մնում այն հարցը, թե որ մարմինը պետք է քննի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 41-րդ, 411 -412 -րդ, 1695 -րդ, 1696 -րդ, 1698 -րդ եւ 198-րդ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:

17. Նույն նախագծի 3-րդ հոդվածի «տասնինը» բառն անհրաժեշտ է փոխարինել «տասնյոթ» բառով:

18. ««Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացմանան մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին հոդվածի «(այսուհետ՝ Օրենք)» բառերն առաջարկում ենք հանել, քանի որ այդ նախագիծը «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացմանան մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին հղում այլեւս չի պարունակում:

Փաթեթի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`                                                                                          Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Կատարող` Ա. Մկրտչյան (հեռ. 011-513-360)

ՏԵՂԵԿԱՆՔ

Փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`                                                                                           Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Կատարող` Ա. Մկրտչյան (հեռ. 011-513-360)