ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Հաշվապահական հաշվառան մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-245-26.01.2018-ՖՎ-011/0) եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-2451 -26.01.2018-ՖՎ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Մանե Թանդիլյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Հաշվապահական հաշվառան մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ՝ Փաթեթ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

1. «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին հոդվածում եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին հոդվածում առաջարկվող «քաղաքացիներին» եզրույթն անհրաժեշտ է փոխարինել «ֆիզիկական եւ իրավաբանական անձինք» բառերով, քանի որ առաջարկվող փոփոխության ընդունման դեպքում համապատասխան ֆինանսական հաշվետվություններ ստանալու իրավունք չի տրամադրվում իրավաբանական անձանց՝ անհարկ ի նեղացնելով դիմելու հնարավորություն ունեցող մասնավոր սուբյեկտների շրջանակը:

Նշված փոփոխությունը բխում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 74-րդ հոդվածից, որի համաձայն՝ հիմնական իրավունքները եւ ազատությունները տարածվում են նաեւ իրավաբանական անձանց վրա այնքանով, որքանով այդ իրավունքները եւ ազատություններն իրենց էությամբ կիրառելի են դրանց նկատմամբ:

2. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի Նախագծի 1-ին հոդվածի համաձայն՝ ֆինանսական հաշվետվությունը քաղաքացու դիմումի հիման վրա չտրամադրելոն առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկի չափով:

Մինչդեռ նույն հոդվածի համաձայն՝ տուգանքի նշանակման օրվանից հետո` երեսուն օրվա ընթացքում, ֆինանսական հաշվետվությունները պետական մարմիններ չներկայացնելը կամ դրանք օրենքով սահմանված կարգով չհրապարակելն առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազ ագույն աշխատավարձի հազարապատիկի չափով, իսկ օրենքով առաջին անգամ նշված արարքը չկատարելու համար նախատեսվում է պատասխանատվություն նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

Այս դեպքում ստացվում է, որ քաղաքացուն արդեն իսկ հրապարակված հաշվետվությունը չներկայացնելն առաջացնում է պատասխանատվության չափ, որը կրկնակի անգամ գերազանցում է համապատասխան պետական մարմիններին կրկնակի անգամ նշված հաշվետվությունը չներկայացնելու համար նախատեսված պատասխանատվության չափը, ինչը խախտում է ՀՀ Սահմանադրության 78-րդ հոդվածով ամրագրված համաչափության սկզբունքը:

Այլ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

1. ««Հաշվապահական հաշվառան մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին հոդվածների «հետեւյալ բովանդակությամբ» բառերն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները:

2. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի Նախագծի 1-ին հոդվածի համաձայն՝ պատասխանատվություն է նախատեսվում պետական մարմիններ ներկայացված եւ հրապարակված ֆինանսական հաշվետվությունը քաղաքացու դիմումի հիման վրա չտրամադրելու համար, մինչդեռ «Հա շվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին հոդվածը նախատեսում է, որ ֆինանսական հաշվետվությունները տրամադրվում են քաղաքացիներին էլեկտրոնային կամ տպագիր տարբերակով՝ առանց սահմանելու, որ քաղաք ացիներին նշված իրավունքը տրամադրվում է միմիայն պետական մարմիններ ներկայացված եւ հրապարակված ֆինանսական հաշվետվությունների մասով: Ուստի, նշված նախագծերն ընդունվելու դեպքում հնարավոր հակասությունները վերացնելու նպատակով «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծում անհրաժեշտ է կատարել համապատասխան լրացում՝ նշելով, որ խոսքը պետական մարմիններ ներկայացված եւ արդեն իսկ հրապարակված ֆինանսական հաշվետվությունների մասին է:

3. ««Հաշվապահական հաշվառան մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 2-րդ հոդվածներում առաջարկում ենք «հրապարակմանը» բառը փոխարինել «հրապարակման օրվան» բառերով՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները:

4. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերնագրում «փոփոխություններ» բառից հետո անհրաժեշտ է լրացնել «եւ լրացում» բառերը՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մաս ին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասը:

5. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին հոդվածի մասերն առաջարկում ենք համարակալել՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները:

6. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին հոդվածի 1-2-րդ մասերի «հետեւյալ» բառն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները:

Փաթեթի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`                          Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Կատարող` Ա. Մկրտչյան (հեռ. 011-513-360)

ՏԵՂԵԿԱՆՔ

Փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`                           Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Կատարող` Ա. Մկրտչյան (հեռ. 011-513-360)