ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հանրային խորհրդի մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-246-29.01.2018-ՊԻՄԻ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հանրային խորհրդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:
Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:
Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության պահանջներին:
Այլ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:
1. Նախագծի 9-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը՝ «վրա» բառից հետո, եւ 5-րդ կետը՝ «մահացել է» բառերից առաջ, առաջարկում ենք լրացնել «նա» բառով՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 6-րդ մասի կանոնները:
2. Նախագծի 11-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հանրային խորհրդի քարտուղարության կանոնադրությունը եւ հաստիքացուցակը հաստատում է վարչապետը:
Առաջարկում ենք Նախագծի անցումային դրույթներում՝ 12-րդ հոդվածում, լրացնել դրույթ այն մասին, թե ինչ ժամկետում է վարչապետը հաստատելու Հանրային խորհրդի քարտուղարության կանոնադրությունը եւ հաստիքացուցակը՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 4-րդ մասի կանոնները:
3. Նախագծի 6-րդ գլխի եւ 12-րդ հոդվածի վերնագիրը «Եզրափակիչ» բառից հետո առաջարկում ենք լրացնել «մաս» բառով՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի կանոնները:
4. Նախագծի 12-րդ հոդվածի 3-րդ մասի «2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության» բառերն առաջարկում ենք փոխարինել «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 2005 թվականի նոյեմբերի 27-ի փոփոխությունների» բառերով՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի կանոնները:
Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ` Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ
Կատարող` Ա. Մկրտչյան (հեռ. 011-513-360)
ՏԵՂԵԿԱՆՔ
Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին
Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ` Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ
Կատարող` Ա. Մկրտչյան (հեռ. 011-513-360)